Գյումրիի երիտասարդների տաղանդը ՏՏ ոլորտում | EUNewsletter

Գյումրիի երիտասարդների տաղանդը ՏՏ ոլորտում

6 Նոյեմբեր 2018
^18B9EE6A2EEC512CB22538368D390FFC680DBE8095FD3C9AB0^pimgpsh_fullsize_distr

^03759586CDD5E800D5B7C541E55B5D7989D8FE74CC64939596^pimgpsh_fullsize_distrԳյումրիից բազմաթիվ երիտասարդներ իրենց ապագան տեսնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնն այն է, ինչ փնտրում են: Կենտրոնը ոգեշնչող օրինակ է Հայաստանի տարբեր մարզերի համար: 2017 թվականի հոկտեմբերին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում բացվեց ՏՏ ինկուբացիոն լաբորատորիան՝ «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից: Ծրագրի նպատակն է աջակցել Շիրակի մարզի տնտեսական զարգացմանը՝ նվազեցնելով գործազուրկ երիտասարդների թիվը և հզորացնելով ՏՏ և համապատասխան բիզնես ընկերությունների կարողությունները: Լաբորատորիան մարզի 17-35 տարեկաններին առաջարկում է ծրագրավորման 6-ամսյա անվճար վերապատրաստման դասընթաց, ապա 5-ամսյա պրակտիկա, որից հետո լավագույններին ապահովում է մշտական աշխատանքով հենց Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում գործող ընկերություններում: Ծրագիրն օգնում է ընդլայնել տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններն ու նոր աշխատատեղեր ստեղծել` ակնկալելով ունենալ տեղական ընկերություններում աշխատող տեղեկատվական տեխնոլոգիաների մոտ 90 մասնագետ: Երկու տարի տևողությամբ ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագրի բյուջեն կազմում է 750,000 եվրո, որից 510,000 եվրոն տրամադրվել է Եվրոպական միության կողմից:

^32E5EE32B52EE69C92DFAE4EF2BFFDB9F2A68F63CE865C4A71^pimgpsh_fullsize_distr - CopyԴասընթացի մասնակից Սոնա Հարությունյանը բարձր է գնահատում լաբորատորիայի դերը. «Բուհում մեր ստացած գիտելիքները բազային են, իսկ այս ծրագիրը հնարավորություն տվեց մասնագիտությունն ավելի խորացնելու: Վեց ամսվա ընթացքում այն, ինչ բուհում ստացել էինք, այստեղ ավելի խորացրինք: Վեցամսյա դասընթացներն անցնելուց հետո քննություն տվեցինք ու անցանք պրակտիկայի փուլ: Պրակտիկան անցնում եմ «Սիներջի» ընկերությունում, որը տևելու է 5 ամիս և այս պրակտիկայի ընթացքում պատրաստելու ենք պրոեկտ, որը հետո ներկայացնելու ենք: Գյումրիում ՏՏ ոլորտը զարգանում է, ու թափուր աշխատատեղերը շատ են: Սա հնարավորություն է տալիս, որ մենք սովորելուց հետո մնանք Գյումրիում ու չգնանք Երևան»:

^53FA4FE1007B58E707532FA261CA5456C7944750B15D4383C4^pimgpsh_fullsize_distrԱրմեն Մովսիսյանը դասընթացներին մասնակցելուց ու հաջող պրակտիկա անցնելուց հետո հիմա աշխատում է «Չեսիֆայ» ընկերությունում. «Ավարտելուց հետո պրակտիկ փուլ անցանք: Քննություն տվեցինք ու որ ընկերությունը, որ մեզ ընտրեց, այդտեղ պրակտիկ փուլ անցանք: Հիմա աշխատում եմ «Չեսիֆայ» ընկերությունում: Վերջին տարիներին, հատկապես երբ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը նոր մասնաշենք տեղափոխվեց, մեծ խթան հանդիսացավ, որ գյումրեցիները իրենց տաղանդը ցույց տան նաև ՏՏ ոլորտում»: