«Գյուղմթերքի կին հերոս 2015» ԵՄ ծրագրի շրջանակներում | EUNewsletter

«Գյուղմթերքի կին հերոս 2015» ԵՄ ծրագրի շրջանակներում

12 Մարտ 2015
ARS_3002

«Գյուղմթերքի կին հերոս 2015» ազգային մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 6-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Այն իրականացվում է արդեն հիգերորդ անգամ և նպատակ ունի խթանելու այն կանանց գործունեությունը, ովքեր հասել են դրական արդյունքների գյուղատնտեսության ոլորտում և կարող են նպաստել համայնքների կայուն զարգացմանը: Մրցանակաբաշխությունն անցկացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում:
ARS_3012ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ընգծեց կանանց կարևորությունը գյուղատնտեսության ոլորտում. «Մենք շատ ուրախ ենք տեսնելու, որ այստեղ ներկա են կանայք գրեթե բոլոր մարզերից: Մենք հավատում ենք, որ դուք հսկայական ավանդ ունեք Հայաստանի տնտեսության զարգացման մեջ»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը խոսեց Հայաստանում գյուղական համայնքների զարգացման և այդ հարցում ԵՄ մասնակցության մասին. «Այստեղ՝ Հայաստանում, գյուղական համայնքներում հնարավորությունների խրախուսումը առաջնային է ԵՄ-ի համար: Մենք աշխատում ենք պարենային անվտանգության և կանանց հզորացման ուղղությամբ: Եվրոպական միությունը գյուղատնտեսության նախարարության հետ միշտ պատրաստ է աջակցելու Հայաստանում գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանը»:ARS_3024
ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը շնորհավորեց մրցանակի համար առաջադրված բոլոր կանանց և խոսեց գյուղանտեսության մեջ նրանց դերակատարության մասին: «Մենք շատ ուրախ ենք, որ այս մրցանակաբաշխությունը դարձել է ավանդույթ, և այս մեկը մենք նվիրել ենք պարենային անվտանգության խնդրին: Ակնհայտ է, որ կանայք մեծ դեր ունեն ինչպես պարենային անվտանգության, այնպես էլ առհասարակ գյուղատնտեսության ոլորտում: Այս միջոցառումը պարզապես մրցանակաբաշխություն չէ, այն ձև է խրախուսելու կանանց: Հայաստանի ութ մարզերի կանայք ներկայացվել են այս մրցանակի համար, և այս միջոցառումը յուրահատուկ է նաև նրանով, որ այս տարի առաջին անգամ ներգրաված են նաև սիրիահայ կանայք»:
Մրցանակակիր կանանց կազմակերպիչների կողմից հանձնվեցին պատվոգրեր և նվերներ: Միջոցառմանը զուգահեռ կայացավ նաև կանանց աճեցրած բարիքների և պատրաստած ուտեստների ցուցահանդես-համտես:

«Գյուղմթերքի կին հերոս 2015» ԵՄ ծրագրի շրջանակներում

«Գյուղմթերքի կին հերոս 2015» ազգային մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 6-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Այն իրականացվում է արդեն հիգերորդ անգամ և նպատակ ունի խթանելու այն կանանց գործունեությունը, ովքեր հասել են դրական արդյունքների գյուղատնտեսության ոլորտում և կարող են նպաստել համայնքների կայուն զարգացմանը: Մրցանակաբաշխությունն անցկացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում: ARS_3012ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ընգծեց կանանց կարևորությունը գյուղատնտեսության ոլորտում. «Մենք շատ ուրախ ենք տեսնելու, որ այստեղ ներկա են կանայք գրեթե բոլոր մարզերից: Մենք հավատում ենք, որ դուք հսկայական ավանդ ունեք Հայաստանի տնտեսության զարգացման մեջ»: Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը խոսեց Հայաստանում գյուղական համայնքների զարգացման և այդ հարցում ԵՄ մասնակցության մասին. «Այստեղ՝ Հայաստանում, գյուղական համայնքներում հնարավորությունների խրախուսումը առաջնային է ԵՄ-ի համար: Մենք աշխատում ենք պարենային անվտանգության և կանանց հզորացման ուղղությամբ: Եվրոպական միությունը գյուղատնտեսության նախարարության հետ միշտ պատրաստ է աջակցելու Հայաստանում գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանը»:ARS_3024 ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը շնորհավորեց մրցանակի համար առաջադրված բոլոր կանանց և խոսեց գյուղանտեսության մեջ նրանց դերակատարության մասին: «Մենք շատ ուրախ ենք, որ այս մրցանակաբաշխությունը դարձել է ավանդույթ, և այս մեկը մենք նվիրել ենք պարենային անվտանգության խնդրին: Ակնհայտ է, որ կանայք մեծ դեր ունեն ինչպես պարենային անվտանգության, այնպես էլ առհասարակ գյուղատնտեսության ոլորտում: Այս միջոցառումը պարզապես մրցանակաբաշխություն չէ, այն ձև է խրախուսելու կանանց: Հայաստանի ութ մարզերի կանայք ներկայացվել են այս մրցանակի համար, և այս միջոցառումը յուրահատուկ է նաև նրանով, որ այս տարի առաջին անգամ ներգրաված են նաև սիրիահայ կանայք»: Մրցանակակիր կանանց կազմակերպիչների կողմից հանձնվեցին պատվոգրեր և նվերներ: Միջոցառմանը զուգահեռ կայացավ նաև կանանց աճեցրած բարիքների և պատրաստած ուտեստների ցուցահանդես-համտես: