Գյուղի բարիքները՝ մայրաքաղաքի սրտում | EUNewsletter

Գյուղի բարիքները՝ մայրաքաղաքի սրտում

30 Սեպտեմբեր 2016
_mg_0089

Հազարամյակներ ի վեր հայերը զբաղվել են գյուղատնտեսական գործունեությամբ: Հայկական հողի բերրիության մասին հայտնի է բոլորին: Սակայն հաճախ խնդիրը ոչ միայն առատ բերք ունենալն է, այլև շուկա գտնելն ու բերքը ժամանակին սպառելը:
Հայաստանի բոլոր մարզերից մայրաքաղաք գալու և սեփական արտադրանքը ներկայացնելու հնարավորություն էր ընձեռել «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը», որն անցկացվում է ԵՄ ֆինանսավորմամբ և իրականացվում է «Կանաչ արահետ» ՀԿ-ի, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Այս փառատոնը միայն Հայաստանի գյուղական համայնքներում արտադրված ապրանքների մարքեթինգի և գովազդի մասին չէ, այն լավ առիթ է բոլոր հայերի համար հպարտանալու գյուղատնտեսությամբ և ցուցադրելու այն ողջ ներուժը, որը գոյություն ունի տնտեսության այս ոլորտում: Մենք` որպես ԵՄ, հավատացած ենք, որ գյուղատնտեսությունը Հայաստանում հզոր շարժիչ ուժ է. այդ ամենն է դրված ENPARD-ի իրականացման փիլիսոփայության մեջ» – փառատոնի բացման իր խոսքում ասել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
14492393_1823025571263428_4280893982913460197_nԳնել Մխիթարյանը, ով Արագածոտնի մարզից է, իր հետ Երևան էր բերել սեփական արտադրության ավելի քան 40 տեսակի մշակաբույս: Նա մեզ պատմեց, թե ինչպես է ինքը սկսել համագործակցել ԵՄ ծրագրի հետ: «Արդեն 10 տարի է, ինչ ես արտադրում եմ բարձրարժեք մշակաբույսեր, սակայն Հայաստանում միշտ սպառման հետ կապված խնդիրներ եմ ունեցել: Այստեղ շատերը ժամանակին չգիտեին արտիշոկի, բրոկկոլիի, բրյուսելյան կաղամբի, կոլրաբիի և շատ այլ մշակաբույսերի մասին: Այժմ ես ԵՄ-ի կողմից իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագրի շահառու եմ: Այս ընթացքում մասնակցել եմ դասընթացների, ավելի շատ գիտելիքներ եմ ստացել օրգանական գյուղատնտեսության մասին, իսկ այժմ ցանկանում եմ օրգանական արտադրանքի հավաստագիր ստանալ: Արդեն քանի տարի է՝ ոչ մի թունաքիմիկատ չեմ օգտագործում, սակայն երբ ստանամ հավաստագիրը, արտադրանքս պաշտոնապես օրգանական կհամարվի»:
14433006_641789732648478_1525038997027052568_nԻսկ Սիրանուշ Անդրեասյանը, ով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է, պանրի արտադրությամբ զբաղվող, հինգ կանանցից բաղկացած կոոպերատիվի ղեկավարն է: Փառատոնի ընթացքում նա ներկայացրեց իրենց կոոպերատիվի պանրի տեսականին, որն ամբողջությամբ հաջողվեց վաճառել: «Նախքան ENPARD ծրագրին մասնակցելը արտադրել ենք միայն Չանախ և Լոռի տեսակի պանիրներ: Այժմ ԵՄ աջակցության շնորհիվ մենք կարտադրենք եվրոպական բարձրարժեք պանիրներ: Երբ բոլոր սարքավորումները տեղադրվեն, և լուծվի գազաֆիկացման հարցը, մենք կմեկնարկենք արտադրությունը: Այժմ փորձագետները սովորեցնում են մեզ կիրառել նոր տեխնոլոգիաները: Մենք սովորաբար պանիրը միայն մեր մարզում ենք վաճառում, բայց հիմա նախատեսում ենք մայրաքաղաք բերել ու նաև արտահանել»:
Երբևէ մտածե՞լ եք, որ հայկական բրոկկոլին, արտիճուկը (արտիշոկը) կամ նույնիսկ պանիրը հնարավոր կլինի տեսնել եվրոպական սուպերմարկետներում կամ շուկաներում: Այդ երազանքն այժմ իրականություն է դառնում ԵՄ-ի աջակցության շնորհիվ:

Գյուղի բարիքները՝ մայրաքաղաքի սրտում

Հազարամյակներ ի վեր հայերը զբաղվել են գյուղատնտեսական գործունեությամբ: Հայկական հողի բերրիության մասին հայտնի է բոլորին: Սակայն հաճախ խնդիրը ոչ միայն առատ բերք ունենալն է, այլև շուկա գտնելն ու բերքը ժամանակին սպառելը: Հայաստանի բոլոր մարզերից մայրաքաղաք գալու և սեփական արտադրանքը ներկայացնելու հնարավորություն էր ընձեռել «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը», որն անցկացվում է ԵՄ ֆինանսավորմամբ և իրականացվում է «Կանաչ արահետ» ՀԿ-ի, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: «Այս փառատոնը միայն Հայաստանի գյուղական համայնքներում արտադրված ապրանքների մարքեթինգի և գովազդի մասին չէ, այն լավ առիթ է բոլոր հայերի համար հպարտանալու գյուղատնտեսությամբ և ցուցադրելու այն ողջ ներուժը, որը գոյություն ունի տնտեսության այս ոլորտում: Մենք` որպես ԵՄ, հավատացած ենք, որ գյուղատնտեսությունը Հայաստանում հզոր շարժիչ ուժ է. այդ ամենն է դրված ENPARD-ի իրականացման փիլիսոփայության մեջ» - փառատոնի բացման իր խոսքում ասել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: 14492393_1823025571263428_4280893982913460197_nԳնել Մխիթարյանը, ով Արագածոտնի մարզից է, իր հետ Երևան էր բերել սեփական արտադրության ավելի քան 40 տեսակի մշակաբույս: Նա մեզ պատմեց, թե ինչպես է ինքը սկսել համագործակցել ԵՄ ծրագրի հետ: «Արդեն 10 տարի է, ինչ ես արտադրում եմ բարձրարժեք մշակաբույսեր, սակայն Հայաստանում միշտ սպառման հետ կապված խնդիրներ եմ ունեցել: Այստեղ շատերը ժամանակին չգիտեին արտիշոկի, բրոկկոլիի, բրյուսելյան կաղամբի, կոլրաբիի և շատ այլ մշակաբույսերի մասին: Այժմ ես ԵՄ-ի կողմից իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագրի շահառու եմ: Այս ընթացքում մասնակցել եմ դասընթացների, ավելի շատ գիտելիքներ եմ ստացել օրգանական գյուղատնտեսության մասին, իսկ այժմ ցանկանում եմ օրգանական արտադրանքի հավաստագիր ստանալ: Արդեն քանի տարի է՝ ոչ մի թունաքիմիկատ չեմ օգտագործում, սակայն երբ ստանամ հավաստագիրը, արտադրանքս պաշտոնապես օրգանական կհամարվի»: 14433006_641789732648478_1525038997027052568_nԻսկ Սիրանուշ Անդրեասյանը, ով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է, պանրի արտադրությամբ զբաղվող, հինգ կանանցից բաղկացած կոոպերատիվի ղեկավարն է: Փառատոնի ընթացքում նա ներկայացրեց իրենց կոոպերատիվի պանրի տեսականին, որն ամբողջությամբ հաջողվեց վաճառել: «Նախքան ENPARD ծրագրին մասնակցելը արտադրել ենք միայն Չանախ և Լոռի տեսակի պանիրներ: Այժմ ԵՄ աջակցության շնորհիվ մենք կարտադրենք եվրոպական բարձրարժեք պանիրներ: Երբ բոլոր սարքավորումները տեղադրվեն, և լուծվի գազաֆիկացման հարցը, մենք կմեկնարկենք արտադրությունը: Այժմ փորձագետները սովորեցնում են մեզ կիրառել նոր տեխնոլոգիաները: Մենք սովորաբար պանիրը միայն մեր մարզում ենք վաճառում, բայց հիմա նախատեսում ենք մայրաքաղաք բերել ու նաև արտահանել»: Երբևէ մտածե՞լ եք, որ հայկական բրոկկոլին, արտիճուկը (արտիշոկը) կամ նույնիսկ պանիրը հնարավոր կլինի տեսնել եվրոպական սուպերմարկետներում կամ շուկաներում: Այդ երազանքն այժմ իրականություն է դառնում ԵՄ-ի աջակցության շնորհիվ: