Գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում և զարգացում | EUNewsletter

Գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում և զարգացում

11 June 2015

Հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ)» շրջանակներում իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի հիմնական գործողությունների մասին:
Այս ծրագրի շրջանակներում ԵՄ-ն կաջակցի գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գործող կոոպերատիվների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, արտադրության ծավալների ավելացմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, շուկայավարմանը, ինչպես նաև լավագույն գյուղատնտեսական փորձի (կաթիլային ոռոգում, այլ) և աղետների ռիսկերի նվազեցման (հակակարկտային ցանցեր, հակացրտահարության) համակարգերի ներդրմանը:
Ծրագիրը կիրականացվի վեց մարզերում, որոնցից են՝ Շիրակը, Լոռին, Գեղարքունիքը, Արագածոտնը, Կոտայքն ու Վայոց ձորը:
ARS_4767Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը ներկայացրեց ծրագրի մանրամասները: «Այս ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներին, և մենք դրա շնորհիվ կարող ենք աջակցել այդ երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս և Ադրբեջան) գյուղատնտեսությանը: Այն արդեն մեկնարկել է Վրաստանում և Հայաստանում, Մոլդովան արդեն հայտնել է ծրագրին մասնակցելու իր ցանկությունը, Ուկրաինան ևս հետաքրքված է ընդգրկվել ծրագրում: Հայաստանի բարեփոխումների նպատակն է բարելավել ֆերմերների և գյուղական համայնքների ապրուստի և տնտեսական պայմանները, ինչպես նաև օգնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ավելի լավ պայմաններում հասնել բարեփոխումների: ԵՄ-ն ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության օգնությամբ կտրամադրի տեխնիկական աջակցություն՝ բարձրացնելու իր կարողությունները: Այս ծրագրի ամենակարևոր մասը ուղղակի աջակցություն է ֆերմերներին և գյուղական համայնքներին ողջ Հայաստանում: Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին աճեցնել ավելի շատ և ավելի որակյալ ապրանք և օգնել գտնել ավելի արժեքավոր շուկաներ»:
ARS_4803ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը խոսեց նախարարության անունից և շնորհակալություն ԵՄ-ին և ծրագիրն իրականացնող կազմակերպություններին աջակցության համար. «Գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումն ու արդեն գոյություն ունեցողների զարգացումը առաջնահերթություն է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար, և մենք շատ ուրախ ենք, որ նման օգնություն է ընձեռվել այս ծրագրի միջոցով: Մենք հույս ունենք, որ մեր հաջորդ հանդիպումը կկայանա գյուղերից մեկում, ուր իրականացվում է ծրագիրը, և մենք հնարավորություն կունենանք խոսելու ֆերմերների հետ և փորձելու նրանց արտադրանքը»:
Ծրագրի կողմից առաջնահերթությունը կտրվի մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ (նոր տեխնոլոգիա, նոր արտադրանք) առաջարկող խմբերին: Կանանց և երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է:
Խմբերը պետք է կազմված լինեն տարբեր ընտանիքներ ներկայացնող և գյուղական համայնքներում գրանցված, բնակվող և գործունեություն ծավալող առնվազն 5 ֆերմերից կամ 5 հիմնադիր անդամից: Խմբերը պետք է հանդիսանան գրանցված կոոպերատիվ կամ չգրանցված՝ ոչ ֆորմալ և նոր ստեղծվող խումբ: Խմբերը պետք է ունենան բիզնես ուղղվածություն:
Հայտադիմումը կարելի է ձեռք բերել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, մարզպետարանից, ԳԱՄԿ-ից, համայնքապետարանից կամ ներբեռնել այստեղ՝ http://www.un.am/hy/procurements: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 15-ը:
ENPARD (Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսության կայուն զարգացման, արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացման նպատակով և իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2015թ.-ի հունվարին, տևողությունը՝ 36 ամիս: Որպես արդյունք՝ այս ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը կտրամադրվի 20 միլիոն եվրո, որը կուղղվի գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանը: Եվս 5 միլիոն կստանա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես աջակցություն ֆերմերների միավորումներին և Հայաստանում նոր մասնաճյուղերի ավելացմանը: Ավստրիայի զարգացման գործակալությունը տրամադրել է 1 միլիոն եվրո՝ աջակցելու ֆերմերներին և մասնաճյուղերի ավելացմանը:

Գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում և զարգացում

Հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ)» շրջանակներում իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի հիմնական գործողությունների մասին: Այս ծրագրի շրջանակներում ԵՄ-ն կաջակցի գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գործող կոոպերատիվների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, արտադրության ծավալների ավելացմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, շուկայավարմանը, ինչպես նաև լավագույն գյուղատնտեսական փորձի (կաթիլային ոռոգում, այլ) և աղետների ռիսկերի նվազեցման (հակակարկտային ցանցեր, հակացրտահարության) համակարգերի ներդրմանը: Ծրագիրը կիրականացվի վեց մարզերում, որոնցից են՝ Շիրակը, Լոռին, Գեղարքունիքը, Արագածոտնը, Կոտայքն ու Վայոց ձորը: ARS_4767Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը ներկայացրեց ծրագրի մանրամասները: «Այս ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներին, և մենք դրա շնորհիվ կարող ենք աջակցել այդ երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս և Ադրբեջան) գյուղատնտեսությանը: Այն արդեն մեկնարկել է Վրաստանում և Հայաստանում, Մոլդովան արդեն հայտնել է ծրագրին մասնակցելու իր ցանկությունը, Ուկրաինան ևս հետաքրքված է ընդգրկվել ծրագրում: Հայաստանի բարեփոխումների նպատակն է բարելավել ֆերմերների և գյուղական համայնքների ապրուստի և տնտեսական պայմանները, ինչպես նաև օգնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ավելի լավ պայմաններում հասնել բարեփոխումների: ԵՄ-ն ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության օգնությամբ կտրամադրի տեխնիկական աջակցություն՝ բարձրացնելու իր կարողությունները: Այս ծրագրի ամենակարևոր մասը ուղղակի աջակցություն է ֆերմերներին և գյուղական համայնքներին ողջ Հայաստանում: Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին աճեցնել ավելի շատ և ավելի որակյալ ապրանք և օգնել գտնել ավելի արժեքավոր շուկաներ»: ARS_4803ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը խոսեց նախարարության անունից և շնորհակալություն ԵՄ-ին և ծրագիրն իրականացնող կազմակերպություններին աջակցության համար. «Գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումն ու արդեն գոյություն ունեցողների զարգացումը առաջնահերթություն է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար, և մենք շատ ուրախ ենք, որ նման օգնություն է ընձեռվել այս ծրագրի միջոցով: Մենք հույս ունենք, որ մեր հաջորդ հանդիպումը կկայանա գյուղերից մեկում, ուր իրականացվում է ծրագիրը, և մենք հնարավորություն կունենանք խոսելու ֆերմերների հետ և փորձելու նրանց արտադրանքը»: Ծրագրի կողմից առաջնահերթությունը կտրվի մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ (նոր տեխնոլոգիա, նոր արտադրանք) առաջարկող խմբերին: Կանանց և երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է: Խմբերը պետք է կազմված լինեն տարբեր ընտանիքներ ներկայացնող և գյուղական համայնքներում գրանցված, բնակվող և գործունեություն ծավալող առնվազն 5 ֆերմերից կամ 5 հիմնադիր անդամից: Խմբերը պետք է հանդիսանան գրանցված կոոպերատիվ կամ չգրանցված՝ ոչ ֆորմալ և նոր ստեղծվող խումբ: Խմբերը պետք է ունենան բիզնես ուղղվածություն: Հայտադիմումը կարելի է ձեռք բերել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, մարզպետարանից, ԳԱՄԿ-ից, համայնքապետարանից կամ ներբեռնել այստեղ՝ http://www.un.am/hy/procurements: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 15-ը: ENPARD (Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսության կայուն զարգացման, արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացման նպատակով և իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2015թ.-ի հունվարին, տևողությունը՝ 36 ամիս: Որպես արդյունք՝ այս ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը կտրամադրվի 20 միլիոն եվրո, որը կուղղվի գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանը: Եվս 5 միլիոն կստանա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես աջակցություն ֆերմերների միավորումներին և Հայաստանում նոր մասնաճյուղերի ավելացմանը: Ավստրիայի զարգացման գործակալությունը տրամադրել է 1 միլիոն եվրո՝ աջակցելու ֆերմերներին և մասնաճյուղերի ավելացմանը: