Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն | EUNewsletter

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն

30 Սեպտեմբեր 2015
ARS_9126

Սեպտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցավ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ։ Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից։ Փառատոնն ուղեկցվել է երգ ու պարով, բեմական ներկայացումներով, ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ և ֆերմերների արտադրանքի վաճառքով:
ARS_9070Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը խոսել է միջոցառման կարևորության մասին. «ԵՄ-ն շատ ուրախ է արդեն երկրորդ անգամ աջակցել Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին, ինչպես նախորդ տարի: Ինչու՞ է այս փառատոնն այդքան կարևոր: Հռետորական հարց եմ տալիս և անմիջապես պատասխանում դրան: Հայաստանի ֆերմերները հասկանում են, թե որքան դժվար է նրանց համար գտնել շուկա, որտեղ հնարավոր կլինի վաճառել սեփական արտադրանքը, քանի որ ոչ ոք չի ստեղծում շուկա նրանց համար, և նրանք ստիպված են ինքնուրույն անել դա: Այդ իսկ պատճառով, մենք այստեղ ենք հրավիրել ֆերմերների Հայաստանի բոլոր մարզերից, որպեսզի օգնենք նրանց գտնել այդ շուկան: Ես խնդրում եմ բոլորիդ շրջել այստեղ, գնել նրանց արտադրանքն ու քաջալերել նրանց: Նախորդ տարի ես խոսք տվեցի, որ ԵՄ-ն կսկսի նոր ծրագիր՝ նվիրված գյուղատնտեսությանը, և մենք արդեն սկսել ենք Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը (ԵՀԳԳԶԾ)»:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ողջունել ու շնորհավորել է բոլոր մասնակիցներին: «Ես ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ այս փառատոնի առիթով: Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու հայկական գյուղերը, դրանց ավանդույթներն ու ֆերմերներին այստեղ՝ մայրաքաղաքում»:
Մասնակիցներին հանձնվեցին զանազան նվերներ սեղանի լավագույն ձևավորման, լավագույն կին ֆերմեր, լավագույն ներկայացում և այլ անվանակարգերում:
ARS_9096

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն

Սեպտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցավ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ։ Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից։ Փառատոնն ուղեկցվել է երգ ու պարով, բեմական ներկայացումներով, ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ և ֆերմերների արտադրանքի վաճառքով: ARS_9070Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը խոսել է միջոցառման կարևորության մասին. «ԵՄ-ն շատ ուրախ է արդեն երկրորդ անգամ աջակցել Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին, ինչպես նախորդ տարի: Ինչու՞ է այս փառատոնն այդքան կարևոր: Հռետորական հարց եմ տալիս և անմիջապես պատասխանում դրան: Հայաստանի ֆերմերները հասկանում են, թե որքան դժվար է նրանց համար գտնել շուկա, որտեղ հնարավոր կլինի վաճառել սեփական արտադրանքը, քանի որ ոչ ոք չի ստեղծում շուկա նրանց համար, և նրանք ստիպված են ինքնուրույն անել դա: Այդ իսկ պատճառով, մենք այստեղ ենք հրավիրել ֆերմերների Հայաստանի բոլոր մարզերից, որպեսզի օգնենք նրանց գտնել այդ շուկան: Ես խնդրում եմ բոլորիդ շրջել այստեղ, գնել նրանց արտադրանքն ու քաջալերել նրանց: Նախորդ տարի ես խոսք տվեցի, որ ԵՄ-ն կսկսի նոր ծրագիր՝ նվիրված գյուղատնտեսությանը, և մենք արդեն սկսել ենք Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը (ԵՀԳԳԶԾ)»: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ողջունել ու շնորհավորել է բոլոր մասնակիցներին: «Ես ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ այս փառատոնի առիթով: Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու հայկական գյուղերը, դրանց ավանդույթներն ու ֆերմերներին այստեղ՝ մայրաքաղաքում»: Մասնակիցներին հանձնվեցին զանազան նվերներ սեղանի լավագույն ձևավորման, լավագույն կին ֆերմեր, լավագույն ներկայացում և այլ անվանակարգերում: ARS_9096