Բնապահպանությունը՝ առաջնային | EUNewsletter

Բնապահպանությունը՝ առաջնային

26 Նոյեմբեր 2014
1

Նոյեմբերի 19-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ու WWF Հայաստանի ներկայացուցիչներն այցելեցին Լոռու մարզի Գուգարքի անտառտնտեսություն: Այն մեկն է երկու անտառտնտեսություններից, որոնք տրանսֆորմացվել են՝ անտառապատվելով կլիմայադիմացկուն ծառերով: Անտառների տրանսֆորմացիան իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորված «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի շրջանակներում:

Հայաստանում ԵՄ Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը նշեց, որ սա տարածաշրջանային ծրագիր է, որը նեգրավում է Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Ծրագրի շրջանակներում տրանսֆորմացիայի պետք է ենթարկվի ընդհանուր առմամբ 450 հա տարածք. «Մենք փորձում ենք կիրառել նորարար մեթոդներ ու բարելավել բնապահպանական վիճակը տարածաշրջանում»:

Ծրագրի ղեկավար Արթուր Ալավերդյանը խոսեց ծրագրի նպատակների մասին. «Ծրագրի շրջանակներում մենք փորձելու ենք տրանսֆորմացիայի ենթարկել ընտրված պիլոտային տարածքները՝ դարձնելով դրանք միատարրից բազմազան, քանի որ վերջիններս ավելի դիմացկուն են կլիմայի փոփոխության հանդեպ: Լեռնանցքի պիլոտային տարածքի Գուգարքի անտառտնտեսությունում տրանսֆորմացիայի է ենթարկվել 24 հա տարածք: Մոտ ապագայում մենք ակնկալում ենք ստանալ բազմազան ծառերով հարուստ անտառներ: Բացի տրանսֆորմացիայի բաղադրիչից, ծրագիրը պարունակում է նաև կարողությունների մեծացման, տեղեկացվածության մակարդակի բարձրացման ու կրթական բաղադրիչներ, որոնց շրջանակներում մենք համագործակցում ենք մի շարք պետական հաստատությունների հետ»:

IMG_7821Ծրագրի ընթացքում կկազմվի անտառի տրանսֆորմացիայի ուղեցույց, որը նպատակ ունի տարածելու անտառների տրանսֆորմացիայի կարևորության վերաբերյալ տեղեկատվություն: Ծրագրի հեղինակները հավատում են, որ այն կլուծի համայնքներում գործազրկության հարցը, քանի որ բոլոր աշխատանքներն իրականացվում են համայնքների բնակիչների կողմից:
Երկու պիլոտային տարածքներն ընդգրկում են 150 հա. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տրանսֆորմացիայի է ենթարկելու Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսությունները (համապատասխանաբար Լոռիի և Տավուշի շրջաններում)՝ անտառապատելով դրանք ավելի ճկուն ու տեղանքին համապատասխան ծառերով: Պիլոտային տարածքների ցանկապատումն ավարտվել է 2012թ. վերջին. տրանսֆորմացիայի աշխատանքներն սկսկվել են 2012թ. աշնանն ու ավարտի կհասցվեն 2015թ. ուշ գարնանը: Ծրագիրն իրականացվել է WWF Հայաստանի կողմից՝ նպատակ ունենալով մեղմացնելու կլիմայի փոփոխության ազդեցությունն ու բարելավելու կենսաբազմազանությունն ու տեղական պոպուլյացիաների կենսակերպը:

Բնապահպանությունը՝ առաջնային

Նոյեմբերի 19-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ու WWF Հայաստանի ներկայացուցիչներն այցելեցին Լոռու մարզի Գուգարքի անտառտնտեսություն: Այն մեկն է երկու անտառտնտեսություններից, որոնք տրանսֆորմացվել են՝ անտառապատվելով կլիմայադիմացկուն ծառերով: Անտառների տրանսֆորմացիան իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորված «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի շրջանակներում: Հայաստանում ԵՄ Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը նշեց, որ սա տարածաշրջանային ծրագիր է, որը նեգրավում է Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Ծրագրի շրջանակներում տրանսֆորմացիայի պետք է ենթարկվի ընդհանուր առմամբ 450 հա տարածք. «Մենք փորձում ենք կիրառել նորարար մեթոդներ ու բարելավել բնապահպանական վիճակը տարածաշրջանում»:

Ծրագրի ղեկավար Արթուր Ալավերդյանը խոսեց ծրագրի նպատակների մասին. «Ծրագրի շրջանակներում մենք փորձելու ենք տրանսֆորմացիայի ենթարկել ընտրված պիլոտային տարածքները՝ դարձնելով դրանք միատարրից բազմազան, քանի որ վերջիններս ավելի դիմացկուն են կլիմայի փոփոխության հանդեպ: Լեռնանցքի պիլոտային տարածքի Գուգարքի անտառտնտեսությունում տրանսֆորմացիայի է ենթարկվել 24 հա տարածք: Մոտ ապագայում մենք ակնկալում ենք ստանալ բազմազան ծառերով հարուստ անտառներ: Բացի տրանսֆորմացիայի բաղադրիչից, ծրագիրը պարունակում է նաև կարողությունների մեծացման, տեղեկացվածության մակարդակի բարձրացման ու կրթական բաղադրիչներ, որոնց շրջանակներում մենք համագործակցում ենք մի շարք պետական հաստատությունների հետ»:

IMG_7821Ծրագրի ընթացքում կկազմվի անտառի տրանսֆորմացիայի ուղեցույց, որը նպատակ ունի տարածելու անտառների տրանսֆորմացիայի կարևորության վերաբերյալ տեղեկատվություն: Ծրագրի հեղինակները հավատում են, որ այն կլուծի համայնքներում գործազրկության հարցը, քանի որ բոլոր աշխատանքներն իրականացվում են համայնքների բնակիչների կողմից: Երկու պիլոտային տարածքներն ընդգրկում են 150 հա. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տրանսֆորմացիայի է ենթարկելու Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսությունները (համապատասխանաբար Լոռիի և Տավուշի շրջաններում)՝ անտառապատելով դրանք ավելի ճկուն ու տեղանքին համապատասխան ծառերով: Պիլոտային տարածքների ցանկապատումն ավարտվել է 2012թ. վերջին. տրանսֆորմացիայի աշխատանքներն սկսկվել են 2012թ. աշնանն ու ավարտի կհասցվեն 2015թ. ուշ գարնանը: Ծրագիրն իրականացվել է WWF Հայաստանի կողմից՝ նպատակ ունենալով մեղմացնելու կլիմայի փոփոխության ազդեցությունն ու բարելավելու կենսաբազմազանությունն ու տեղական պոպուլյացիաների կենսակերպը: