Բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները | EUNewsletter

Բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները

10 May 2016

Մայիսի 6-ին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը և Օքսֆամ հայաստանյան գրասենյակը ներկայացրին «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները: Գնահատումն իրականացվել է ԵՄ ֆինասնավորմամբ իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակում:
Բյուջետային ծրագրերի գնահատման նպատակն է բարձրացնել ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, ընդլայնել քննարկումները և երկխոսությունը, աջակցել քաղաքականություն մշակողներին ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Կազմակերպված միջոցառումը առավելապես նպատակ ուներ ներկայացնելու վերոնշյալ երկու ծրագրերի անկախ գնահատումների արդյունքները, հասանելի դարձնելու ստացված եզրահանգումները և ընդլայնելու ներկայացվող առաջարկությունների քննարկումները:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ևս մասնակցել է միջոցառմանն ու ընդգծել բարեփոխումների հարցում ՔՀԿ-ներ դերի կարևորությունը: «ԵՄ-ն այստեղ է, որպեսզի աջակցի Հայաստանի կառավարությանը, օգնի նրան՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Մենք աջակցում ենք առողջապահության, կրթության, հանրային ֆինանսների և այլ ոլորտներում, ինչը նշանակում է, որ մենք սատարում ենք հիմնական ենթակառուցվածքներին: Ամենակարևոր կողմը մեր աջակցությունն է ՔՀԿ-ներին: Ի՞նչ է դա նշանակում: Ինչպե՞ս մենք կարողանում սատարել ՔՀԿ-ներին: Մենք աշխատում ենք համայնքների ու կառավարության հետ, որպեսզի վստահ լինենք, որ ռազմավարությունը ճիշտ տեղում է, որ կառավարությունը ճիշտ և օպտիմալ ռազմավարություն ունի: Ի՞նչ է նշանակում օպտիմալ ռազմավարություն: Դա նշանակում է ճիշտ դասավորել առաջնահերթությունները, քանի որ ռեսուրսները սահմանափակ են: Այնուհետև դու պետք է մշտադիտարկես ռազմավարությունը, որպեսզի գտնես դրա թույլ կողմերը: ՔՀԿ-ների դերը ոչ միայն կառավարությանը քննադատելն է, այլև վստահ լինելը, որ այն, ինչ որոշված է, ճիշտ է և արդյունավետ կիրականացվի»:
Օքսֆամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը ներկայացրել է գնահատման նպատակը: ««Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Այսօր մենք ներկայացնում ենք այդ ծրագրի ձեռքբերումներից միայն մեկը: Բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքների զեկույցները հիմնված են պետական բյուջետային երկու ծրագրի վրա, որոնք ընտրվել են ՀՀ կառավարության կողմից: Դրանք 2015 թվականին ֆինանսավորված առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների ծրագրեր են: Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը և Օքսֆամը զեկույցները պատրաստելու համար ներգրավել են շուրջ 10 ՀԿ-ների: Գնահատումը հիմնված է եղել ձայնային մեթոդաբանության և պարբերական մոտեցման վրա: Մասնակցել են ՀԿ-ներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Զեկույցներում տեղ են գտել աղքատության դեմ պայքարի կարևոր խորհուրդներ, որոնք հասցեագրվել են համապատասխան նախարարությունների»:
Հիմնական առաջարկությունները վերաբերում էին բյուջետային ծրագրերի կատարողական ցուցանիշներին, ծրագրերի կառավարման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներին, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տարրերին: Մասնավորապես առաջարկվում էր.
• Հստակեցնել ԸԿԲՆ ծրագրի նպատակը` թիրախավորելով Հայաստանում ծայրահեղ աղքատության ամբողջական հաղթահարումը և շատ աղքատության էական կասեցումը:
• Համապատասխանաբար վերանայել նաև բյուջետային ծրագրի վերջնական արդյունքի և ուղղակի արդյունքի կատարողական (ոչ ֆինանսական) ցուցանիշները:
• Ապահովել ԸԿԲՆ ծրագրի վերջնական արդյունքի և ուղղակի արդյունքի ցուցանիշների կապը ՀԶՌԾ-ի նպատակադրումների հետ, երաշխավորել երկարաժամկետ ռազմավարությունների հետևողական իրականացումը:
• Լրացուցիչ ջանքեր ներդնել ծայրահեղ աղքատ և շատ աղքատ ընտանիքների բացահայտման, տեղեկացման և համակարգում ընդգրկման խոչընդոտների վերացման ուղղությամբ` օգտվելով տեղական ՀԿ-ների և շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների աջակցությունից:
• Ստեղծել մեխանիզմներ հանրային վերահսկողության ներդրման համար: Ապահովել ԸԿԲՆ ծրագրի կատարման և առաջընթացի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների, ներքին ու արտաքին գնահատումների առավել լայն հասանելիություն:
• Խորը և բազմակողմանի քննության առարկա դարձնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգը` նախապատրաստվելով արմատական փոփոխությունների: Ընտանիքների անապահովության գնահատման բանաձևի մասով ներկայացվում էին նաև գործուն առաջարկներ:

Բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները

Մայիսի 6-ին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը և Օքսֆամ հայաստանյան գրասենյակը ներկայացրին «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները: Գնահատումն իրականացվել է ԵՄ ֆինասնավորմամբ իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակում: Բյուջետային ծրագրերի գնահատման նպատակն է բարձրացնել ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, ընդլայնել քննարկումները և երկխոսությունը, աջակցել քաղաքականություն մշակողներին ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Կազմակերպված միջոցառումը առավելապես նպատակ ուներ ներկայացնելու վերոնշյալ երկու ծրագրերի անկախ գնահատումների արդյունքները, հասանելի դարձնելու ստացված եզրահանգումները և ընդլայնելու ներկայացվող առաջարկությունների քննարկումները: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ևս մասնակցել է միջոցառմանն ու ընդգծել բարեփոխումների հարցում ՔՀԿ-ներ դերի կարևորությունը: «ԵՄ-ն այստեղ է, որպեսզի աջակցի Հայաստանի կառավարությանը, օգնի նրան՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Մենք աջակցում ենք առողջապահության, կրթության, հանրային ֆինանսների և այլ ոլորտներում, ինչը նշանակում է, որ մենք սատարում ենք հիմնական ենթակառուցվածքներին: Ամենակարևոր կողմը մեր աջակցությունն է ՔՀԿ-ներին: Ի՞նչ է դա նշանակում: Ինչպե՞ս մենք կարողանում սատարել ՔՀԿ-ներին: Մենք աշխատում ենք համայնքների ու կառավարության հետ, որպեսզի վստահ լինենք, որ ռազմավարությունը ճիշտ տեղում է, որ կառավարությունը ճիշտ և օպտիմալ ռազմավարություն ունի: Ի՞նչ է նշանակում օպտիմալ ռազմավարություն: Դա նշանակում է ճիշտ դասավորել առաջնահերթությունները, քանի որ ռեսուրսները սահմանափակ են: Այնուհետև դու պետք է մշտադիտարկես ռազմավարությունը, որպեսզի գտնես դրա թույլ կողմերը: ՔՀԿ-ների դերը ոչ միայն կառավարությանը քննադատելն է, այլև վստահ լինելը, որ այն, ինչ որոշված է, ճիշտ է և արդյունավետ կիրականացվի»: Օքսֆամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը ներկայացրել է գնահատման նպատակը: ««Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Այսօր մենք ներկայացնում ենք այդ ծրագրի ձեռքբերումներից միայն մեկը: Բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքների զեկույցները հիմնված են պետական բյուջետային երկու ծրագրի վրա, որոնք ընտրվել են ՀՀ կառավարության կողմից: Դրանք 2015 թվականին ֆինանսավորված առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների ծրագրեր են: Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը և Օքսֆամը զեկույցները պատրաստելու համար ներգրավել են շուրջ 10 ՀԿ-ների: Գնահատումը հիմնված է եղել ձայնային մեթոդաբանության և պարբերական մոտեցման վրա: Մասնակցել են ՀԿ-ներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Զեկույցներում տեղ են գտել աղքատության դեմ պայքարի կարևոր խորհուրդներ, որոնք հասցեագրվել են համապատասխան նախարարությունների»: Հիմնական առաջարկությունները վերաբերում էին բյուջետային ծրագրերի կատարողական ցուցանիշներին, ծրագրերի կառավարման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներին, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տարրերին: Մասնավորապես առաջարկվում էր. • Հստակեցնել ԸԿԲՆ ծրագրի նպատակը` թիրախավորելով Հայաստանում ծայրահեղ աղքատության ամբողջական հաղթահարումը և շատ աղքատության էական կասեցումը: • Համապատասխանաբար վերանայել նաև բյուջետային ծրագրի վերջնական արդյունքի և ուղղակի արդյունքի կատարողական (ոչ ֆինանսական) ցուցանիշները: • Ապահովել ԸԿԲՆ ծրագրի վերջնական արդյունքի և ուղղակի արդյունքի ցուցանիշների կապը ՀԶՌԾ-ի նպատակադրումների հետ, երաշխավորել երկարաժամկետ ռազմավարությունների հետևողական իրականացումը: • Լրացուցիչ ջանքեր ներդնել ծայրահեղ աղքատ և շատ աղքատ ընտանիքների բացահայտման, տեղեկացման և համակարգում ընդգրկման խոչընդոտների վերացման ուղղությամբ` օգտվելով տեղական ՀԿ-ների և շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների աջակցությունից: • Ստեղծել մեխանիզմներ հանրային վերահսկողության ներդրման համար: Ապահովել ԸԿԲՆ ծրագրի կատարման և առաջընթացի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների, ներքին ու արտաքին գնահատումների առավել լայն հասանելիություն: • Խորը և բազմակողմանի քննության առարկա դարձնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգը` նախապատրաստվելով արմատական փոփոխությունների: Ընտանիքների անապահովության գնահատման բանաձևի մասով ներկայացվում էին նաև գործուն առաջարկներ: