Բիոզանգվածով ջեռուցման լուծումներ Հայաստանում | EUNewsletter

Բիոզանգվածով ջեռուցման լուծումներ Հայաստանում

11 September 2017

Սեպտեմբերի 1-ին արդյունքների և հեռանկարների քննարկմամբ եզրափակվեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական համայնքներում բիոզանգվածով ջեռուցման լուծումներ – BioRuralHeating» ծրագիրը Արագածոտնի մարզի Թալին քաղաքի «Բարվա» ինովացիոն կենտրոնում: 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբերը ծրագիրն իրականացրել է «Կանաչ էներգիա ասոցիացիա»-ն, իսկ «Բարվա» ինովացիոն կենտրոնը ծրագրի գլխավոր արդյունաբերական գործընկերն էր:

ARS_2242BioRuralHeating ծրագրի հիմնական նպատակն էր խթանել բիոզանգվածը որպես գյուղական համայնքներում ջերմային էներգիայի աղբյուր, ստեղծել բիոզանգվածի մշակման շուկաներ, աշխատատեղեր և ապահովել եկամտի նոր աղբյուրներ: Կոնկրետ նպատակներն էին` ռազմավարական գործընկերություն ստեղծել ֆերմերների, գիտահետազոտական և զարգացման կենտրոնների, հանրային և մասնավոր հատվածների միջև, ամրապնդել շահագրգիռ կողմերի կարողությունները, տեղական մակարդակում բարձրացնել հասարակության իրազեկվածությունը և խթանել բիոզանգվածը որպես ջեռուցման միջոց և սոցիալական ձեռնարկությունների համար մշակել որոշումներ կայացնելու գործիքներ, որպեսզի արտադրվի և օգտագործվի բիոզանգվածը գյուղական համայնքներում ջեռուցման համար: Նախագծի շահառու և թիրախային խմբերն էին պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ֆերմերները, բիոզանգվածը որպես էներգիայի աղբյուր ստացման, մշակման և կիրառման բնագավառում սոցիալական, գիտական, արտադրական գործունեություն ծավալող անհատները և կազմակերպությունները:
«Բարվա» ինովացիոն կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին, գործունեությունը ներառում է բարձր տեխնոլոգիական մշակումներ, սարքաշինություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Կենտրոնը համալրված է բիոզանգվածի մշակման համար նախատեսված ժամանակակից տեխնիկական միջոցներով և սարքավորումներով: Ծրագրի շրջանակում բիոզանգվածով էներգիա արտադրող սարքավորումներից տրամադրվել է 6 համայնքի:

ARS_2358Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը այցելեց ծրագրի փակման միջոցառմանը: Նա շրջեց կենտրոնում և խոսեց ծրագրի ձեռքբերումների մասին. «Ես այստեղ եկել եմ 3 տարի առաջ, և ամբողջովին ուրիշ փորձառություն էր. չկար այն, ինչ տեսա հիմա: Շատ հաճելի է հետ վերադառնալ և տեսնել ծրագրի արդյունքները: Ավելի կարևոր է, որ ծրագիրը պիլոտային էր. մենք պետք է շատ դասեր քաղենք: Եթե պիլոտայինը հաջողված է, այն պետք է ներկայացնել կառավարությանն ու ընդլայնել: Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ. պետք է համոզվենք, որ ֆինանսական բիզնես մոդելը լավ է աշխատում: Հաստատելու համար անհրաժեշտ է երրորդ՝ անկողմնակալ աչք: Բիոզանգվածի դեպքում կա նաև մարքեթինգային խնդիր, քանի որ քաղաքական գործիչների համար նախընտրելի է ավելի հեշտ վաճառվող արևային էներգիան ու քամու էներգիան: Հետևաբար բիոզանգվածի համար ավելի ակտիվ պետք է աշխատել ներդրողների և կառավարության ներկայացուցիչների հետ»:

ARS_2389«Բարվա» ինովացիոն կենտրոնի գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանը խոսեց ապագա ակնկալիքների մասին. «Մեր կարծիքով ծրագիրը բավականին հաջողված է եղել: Վերջերս հնարավորություն ունեցա ներկայացնլ մեր ծրագիրը Բիոզանգվածի եվրոպական 25-րդ կոնֆերանս-ցուցահանդեսի ժամանակ, որն անցկացվում էր Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում: Մեր ծրագրի մասին արձագանքները դրական էին: Բիոզանգվածի եվրոպական արդյունաբերության ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ջուլիանո Գրասսին մեր ձեռքբերումները բարձր գնահատեց և պատրասվում է ներկայացուցիչ ուղարկել Հայաստան այս ամսվա վերջին, որպեսզի քննարկենք, թե ինչպես կարող ենք ներգրավվել ԵՄ այլ ծրագրերում: Ծրագրի շնորհիվ հրապարակել ենք 2 գիրք Հայաստանում բիոզանգվածի օգտագործման մասին: Եկել ենք եզրակացության, որ Հայաստանն ունի բիոզանգվածի վերականգնվող թափոններ, որը բավարար է արտադրել երկրին անհրաժեշտ էներգիայից երեք անգամ ավելի, ինչը բավականին խոստումնալից է: Այս թափոնները կարելի է ստանալ անտառների սանիտարական հատումներից, գյուղատնտեսական թափոններից և վայրի բույսերի հավաքից»:

Բիոզանգվածով ջեռուցման լուծումներ Հայաստանում

Սեպտեմբերի 1-ին արդյունքների և հեռանկարների քննարկմամբ եզրափակվեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական համայնքներում բիոզանգվածով ջեռուցման լուծումներ – BioRuralHeating» ծրագիրը Արագածոտնի մարզի Թալին քաղաքի «Բարվա» ինովացիոն կենտրոնում: 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբերը ծրագիրն իրականացրել է «Կանաչ էներգիա ասոցիացիա»-ն, իսկ «Բարվա» ինովացիոն կենտրոնը ծրագրի գլխավոր արդյունաբերական գործընկերն էր:

ARS_2242BioRuralHeating ծրագրի հիմնական նպատակն էր խթանել բիոզանգվածը որպես գյուղական համայնքներում ջերմային էներգիայի աղբյուր, ստեղծել բիոզանգվածի մշակման շուկաներ, աշխատատեղեր և ապահովել եկամտի նոր աղբյուրներ: Կոնկրետ նպատակներն էին` ռազմավարական գործընկերություն ստեղծել ֆերմերների, գիտահետազոտական և զարգացման կենտրոնների, հանրային և մասնավոր հատվածների միջև, ամրապնդել շահագրգիռ կողմերի կարողությունները, տեղական մակարդակում բարձրացնել հասարակության իրազեկվածությունը և խթանել բիոզանգվածը որպես ջեռուցման միջոց և սոցիալական ձեռնարկությունների համար մշակել որոշումներ կայացնելու գործիքներ, որպեսզի արտադրվի և օգտագործվի բիոզանգվածը գյուղական համայնքներում ջեռուցման համար: Նախագծի շահառու և թիրախային խմբերն էին պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ֆերմերները, բիոզանգվածը որպես էներգիայի աղբյուր ստացման, մշակման և կիրառման բնագավառում սոցիալական, գիտական, արտադրական գործունեություն ծավալող անհատները և կազմակերպությունները: «Բարվա» ինովացիոն կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին, գործունեությունը ներառում է բարձր տեխնոլոգիական մշակումներ, սարքաշինություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Կենտրոնը համալրված է բիոզանգվածի մշակման համար նախատեսված ժամանակակից տեխնիկական միջոցներով և սարքավորումներով: Ծրագրի շրջանակում բիոզանգվածով էներգիա արտադրող սարքավորումներից տրամադրվել է 6 համայնքի: