Բիզնեսի խթանման ծրագիր, որը կզարգացի Լոռու մարզի տնտեսությունը | EUNewsletter

Բիզնեսի խթանման ծրագիր, որը կզարգացի Լոռու մարզի տնտեսությունը

2 June 2016

Մայիսի 31-ին Վանաձորում տեղի է ունեցել «Լոռու մարզում տեղական տնտեսական զարգացման ծրագրի արդյունքների և քաղված դասերի ներկայացում. բիզնեսի խթանման և ագրոբիզնեսի զարգացման հեռանկարները» թեմայով ասուլիս: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և իրականացվում Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի (CISP Armenia) կողմից: Միջոցառմանը ներկա են եղել լրատվամիջոցներ, պետական հաստատությունների ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ:
Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին, որի նպատակն է նպաստել Հայաստանում միգրացիայի և զարգացման արդյունավետ քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը՝ հայկական սփյուռքի ներգրավման միջոցով ուժեղացնելով միգրացիայի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Անմիջական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 13 ձեռնարկատերերի, իսկ ավելի քան 300 մարդ և ընտանեկան փոքր բիզնեսներ ստացել են տեխնիկական աջակցություն: Ծրագրի շրջանակում իրականացվել է ուսումնասիրություն Լեռնապատ, Ջրաշեն, Փամբակ և Վանաձոր համայնքներում, որի արդյունքում գյուղատնտեսությունն առանձնացվել է որպես միջամտության ոլորտ: Ծրագիրը նաև նախատեսում է ներդրումներ, աջակցություն և այլ կապեր ստեղծել տեղի գործարար մարդկանց և սփյուռքի միջև:
Ծրագիրն ունի երկու բաղադրիչ: Առաջինը քաղաքականության ձևավորման բնագավառն է, որտեղ փորձ է արվում արժևորել միգրացիա և զարգացում կապը: Քանի որ երկրորդ բաղադրիչը տեղական տնտեսության զարգացումն է, ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց տեղական տնտեսության զարգացմանը: Միջոցառման բացման պատիվը վստահված էր Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանին: «Տեղական տնտեսության զարգացումը շատ կարևոր և նշանակալի դեր ունի միգրացիայի հարցում: Այսօրինակ ծրագրերը շատ կարևոր են մարզի զարգացման ու աճի համար: Դրանց միջոցով հնարավոր է փոխել տնտեսական գործոնները: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ուզում եմ ասել, որ մարզային իշխանությունները մշտապես ամուր կանգնած են նման կարևոր նախաձեռնությունների կողքին»:
Ծրագրի ղեկավար Սերենա Ֆուսկոն ներկայացրել է «Միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացումը Հայաստանում ավելի լավ ապագայի համար» ծրագրի շնորհանդեսը, որը ներառում էր պատմություն, գործողություններ, արդյունքներ, քաղված դասեր, մարտահրավերներ և կայունություն: «Այնքան ուրախ ենք այստեղ տեսնել բոլորին, ովքեր օգտվել են մեր ծրագրից: Մենք այն իրականացրել ենք այս մարզում, որովհետև այստեղ շատ միգրանտներ և սեզոնային աշխատողներ կան: Մարդիկ գերադասում են աշխատել Հայաստանից դուրս, քանի որ այնտեղ աշխատավարձերն ավելի բարձր են: Ծրագրի արդյունքում մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ սկսել են իրենց սեփական բիզնեսն ու մնացել այստեղ»:

Բիզնեսի խթանման ծրագիր, որը կզարգացի Լոռու մարզի տնտեսությունը

Մայիսի 31-ին Վանաձորում տեղի է ունեցել «Լոռու մարզում տեղական տնտեսական զարգացման ծրագրի արդյունքների և քաղված դասերի ներկայացում. բիզնեսի խթանման և ագրոբիզնեսի զարգացման հեռանկարները» թեմայով ասուլիս: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և իրականացվում Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի (CISP Armenia) կողմից: Միջոցառմանը ներկա են եղել լրատվամիջոցներ, պետական հաստատությունների ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին, որի նպատակն է նպաստել Հայաստանում միգրացիայի և զարգացման արդյունավետ քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը՝ հայկական սփյուռքի ներգրավման միջոցով ուժեղացնելով միգրացիայի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Անմիջական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 13 ձեռնարկատերերի, իսկ ավելի քան 300 մարդ և ընտանեկան փոքր բիզնեսներ ստացել են տեխնիկական աջակցություն: Ծրագրի շրջանակում իրականացվել է ուսումնասիրություն Լեռնապատ, Ջրաշեն, Փամբակ և Վանաձոր համայնքներում, որի արդյունքում գյուղատնտեսությունն առանձնացվել է որպես միջամտության ոլորտ: Ծրագիրը նաև նախատեսում է ներդրումներ, աջակցություն և այլ կապեր ստեղծել տեղի գործարար մարդկանց և սփյուռքի միջև: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ: Առաջինը քաղաքականության ձևավորման բնագավառն է, որտեղ փորձ է արվում արժևորել միգրացիա և զարգացում կապը: Քանի որ երկրորդ բաղադրիչը տեղական տնտեսության զարգացումն է, ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց տեղական տնտեսության զարգացմանը: Միջոցառման բացման պատիվը վստահված էր Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանին: «Տեղական տնտեսության զարգացումը շատ կարևոր և նշանակալի դեր ունի միգրացիայի հարցում: Այսօրինակ ծրագրերը շատ կարևոր են մարզի զարգացման ու աճի համար: Դրանց միջոցով հնարավոր է փոխել տնտեսական գործոնները: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ուզում եմ ասել, որ մարզային իշխանությունները մշտապես ամուր կանգնած են նման կարևոր նախաձեռնությունների կողքին»: Ծրագրի ղեկավար Սերենա Ֆուսկոն ներկայացրել է «Միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացումը Հայաստանում ավելի լավ ապագայի համար» ծրագրի շնորհանդեսը, որը ներառում էր պատմություն, գործողություններ, արդյունքներ, քաղված դասեր, մարտահրավերներ և կայունություն: «Այնքան ուրախ ենք այստեղ տեսնել բոլորին, ովքեր օգտվել են մեր ծրագրից: Մենք այն իրականացրել ենք այս մարզում, որովհետև այստեղ շատ միգրանտներ և սեզոնային աշխատողներ կան: Մարդիկ գերադասում են աշխատել Հայաստանից դուրս, քանի որ այնտեղ աշխատավարձերն ավելի բարձր են: Ծրագրի արդյունքում մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ սկսել են իրենց սեփական բիզնեսն ու մնացել այստեղ»: