Բերքի փառատոն. գյուղական կյանքն ու ավանդույթները | EUNewsletter

Բերքի փառատոն. գյուղական կյանքն ու ավանդույթները

23 Սեպտեմբեր 2017
ARS_6055

Սեպտեմբերի 16-ին ENPARD գյուղատնտեսական ծրագրի կոոպերատիվներն ու ՕԳԱՆ ծրագրի ֆերմերները հնարավորություն ունեին ներկայացնել իրենց արտադրանքը, ներառյալ պանիրը, հնդկաձավարը, բրոկկոլին, օրգանական ծնեբեկը, հատապտուղներն ու թեյը չորրորդ Գյուղական կյանքն ու ավանդույթները բերքի փառատոնի ժամանակ Երևանի Անգլիական այգում:
Փառատոնը հնարավորություն էր տվել Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների 120 մասնակցի (ֆերմերային խմբեր, կոոպերատիվներ, անհատ ֆերմերներ և ձեռներեցներ, տեղական և միջազգային կազմակերպություններ) մայրաքաղաք Երևանի բնակիչներին ներկայացնել գյուղական համայնքներում աճեցված ու մշակված իրենց արտադրանքը: Փառատոնը եզակի հարթակ է, որտեղ գյուղատնտեսության ոլորտի շահագրգիռ կողմերն ու պոտենցիալ դոնորները կարող են հանդիպել, գտնել նոր շուկաներ, փորձ փոխանակել և ձեռք բերել նոր համագործակցություն: Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրն (ENPARD) ու Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունը (ՕԳԱՆ) փառատոնի հիմնական հովանավորներն էին:
ENPARD-ը ֆինանսավորում է Եվրոպական միությունը (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (1 միլիոն եվրո): Եռամյա ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2015 թվականի հունվարին՝ նպատակ ունենալով աջակցել երկրում կայուն գյուղատնտեսությանը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող ՕԳԱՆ ծրագիրը, համագործակցելով Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հետ, շարունակում է Հայաստանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը:

ARS_6005Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորեց հայ ֆերմերներին միջոցառմանը իրենց արտադրանքը ներկայացնելու համար. «Այս փառատոնն ապացուցում է, որ Հայաստանի գյուղական համայնքները հարուստ են ավանդույթներով: ԵՄ-ն հանձնառու է աջակցել այս գեղեցիկ երկրի գյուղատնտեսության զարգացմանը: ENPARD ծրագրի շնորհիվ Հայաստանն այժմ ունի սեփական բրոկկոլին, հանդկաձավարը, բարձրաժեք մեղրն ու պանիրը: Բացի այդ, ՕԳԱՆ ծրագրի միջոցով մենք աջակցում ենք օրգանական գյուղատնտեսության զարգացմանը. Մենք հավատում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսությունը պայծառ ապագա ունի և զարգացման շարժիչն է: Ուզում ենք օգնել հայ ֆերմերներին եվրոպական շուկա մատակարարել համեղ ծիրան, նուռ և այլ բարիքներ: Մեծ հույս ունենք, որ Հայաստանի համայնքները նորից կյանքով կլցվեն»:

ARS_6019Ավստրիայի զարգացման գործակալության միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ռոբերտ Զեյները հաստատեց միջոցառման կարևորության մասին դեսպանի մտքերը. «Շնորհավորում ենք մեր գործակալության կողմից: Բերքի փառատոնը երկու առումով է տոն. մենք տոնում ենք այս տարվա բերքն ու մեր համատեղ ջանքերի արդյունքները, պտուղները: Ես համոզված եմ, որ միասին պայծառ ապագա կունենանք»:

ARS_5986Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ողջունեց փառատոնի ընթացքում ներկայացված արտադրանքի բազմազանությունը. «Նման փառատոնն ապացուցում է, որ գյուղն է քաղաքին կերակրողը: Այն կազմակերպվել էր մայրաքաղաքի բնակիչների համար` տեսնելու և փորձելու գյուղատնտեսության ձեռքբերումները, այդ թվում` ինչպես միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները, այնպես էլ ֆերմերների, կանանց միավորումների ձեռքբերումները: Այս փառատոնը նաև լավ հնարավորություն է ձեռք բերելու այն արտադրանքը, որը դեռևս Երևանի առևտրի կենտրոններում չի հայտնվել»:

Բերքի փառատոն. գյուղական կյանքն ու ավանդույթները

Սեպտեմբերի 16-ին ENPARD գյուղատնտեսական ծրագրի կոոպերատիվներն ու ՕԳԱՆ ծրագրի ֆերմերները հնարավորություն ունեին ներկայացնել իրենց արտադրանքը, ներառյալ պանիրը, հնդկաձավարը, բրոկկոլին, օրգանական ծնեբեկը, հատապտուղներն ու թեյը չորրորդ Գյուղական կյանքն ու ավանդույթները բերքի փառատոնի ժամանակ Երևանի Անգլիական այգում: Փառատոնը հնարավորություն էր տվել Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների 120 մասնակցի (ֆերմերային խմբեր, կոոպերատիվներ, անհատ ֆերմերներ և ձեռներեցներ, տեղական և միջազգային կազմակերպություններ) մայրաքաղաք Երևանի բնակիչներին ներկայացնել գյուղական համայնքներում աճեցված ու մշակված իրենց արտադրանքը: Փառատոնը եզակի հարթակ է, որտեղ գյուղատնտեսության ոլորտի շահագրգիռ կողմերն ու պոտենցիալ դոնորները կարող են հանդիպել, գտնել նոր շուկաներ, փորձ փոխանակել և ձեռք բերել նոր համագործակցություն: Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրն (ENPARD) ու Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունը (ՕԳԱՆ) փառատոնի հիմնական հովանավորներն էին: ENPARD-ը ֆինանսավորում է Եվրոպական միությունը (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (1 միլիոն եվրո): Եռամյա ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2015 թվականի հունվարին՝ նպատակ ունենալով աջակցել երկրում կայուն գյուղատնտեսությանը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող ՕԳԱՆ ծրագիրը, համագործակցելով Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հետ, շարունակում է Հայաստանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը: