«Բացահայտիր Եվրոպան» | EUNewsletter

«Բացահայտիր Եվրոպան»

8 Հունիս 2015
11393248_854889207898343_7755870951642669980_n

Հունիսի 5-ին հայտարարվեց «Բացահայտիր Եվրոպան» կրթական ծրագրի մեկնարկը: «Բացահայտիր Եվրոպան» կրթական խաղ է, որի օգնությամբ հայ երեխաները հնարավորություն ունեն ավելի լավ ճանաչելու Եվրոպական միության երկրները, եվրոպական մշակույթն ու պատմությունը: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության և պատրաստվել Dasaran.am կրթական հարթակի կողմից: Խաղի բետա-տարբերակն առցանց հասանելի էր Dasaran.am կայքում դեռ մայիսի 15-ից, և շուրջ 95 հազար այցելուներ արդեն հասցրել են խաղալ այն: Խաղացողներից չորսը կարողացել են արդեն հաղթել և հրավիրվել էին միջոցառմանը, ուր նրանց սպասում էին անակնկալներ:
11351376_854886951231902_6727736079302240504_nՀայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-
Բին Աջեմյանը նշեց, որ նմանօրինակ հարթակ, ինչպիսին է Dasaran-ն է, չի հանդիպել ոչ մի այլ երկրում, ուր մեկ տեղում հավաքված կլինեն բոլոր աշակերտները: «Շատ ուրախ եմ այսօր տեսնել աշակերտներին այստեղ: Մեզ հաճախ չի ընձեռվում հնարավորություն շփվելու երեխաների հետ պատվիրակությունում աշխատելու ընթացքում: Ես շատ երջանիկ եմ տեսենլ այնպիսի աշակերտների, ում հետաքրքրում է աշխարհը, Եվրոպան, իրենց իրավունքները: ԵՄ-ն հպարտ է, որ հնարավորություն է ունեցել սատարելու Dasaran-ին այս ծրագրի ընթացքում: Ես հույս ունեմ, որ դուք կշարունակեք օգտվել այս հարթակից և էլ ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերեք Եվրոպայի մասին, քանի որ Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է»:
Dasaran.am հարթակի նախագահ Սուրեն Ալոյանը հյուրերին ներկայացրեց խաղի հիմնական նպատակները: «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը մեզ այս կարևոր նախաձեռնության հարցում աջակցելու համար: Dasaran.am-ը մեծ փորձ ունի կրթական խաղերի ստեղծման հարցում, սա մեր թվով 43-րդ խաղն է: Մենք գիտենք, որ կրթական խաղերի շնորհիվ ուսումնական ընթացքը դառնում է ավելի հաճելի և ուրախ»:
Բացման ելույթներից հետո հյուրերը երեխաների հետ միասին ծանոթացան խաղին, խոսեցին ձեռքբերումների մասին, որից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: Իսկ երբ բոլոր մրցանակները հանձնվեցին, հյուրերն ու երեխաները խմբակային լուսանկարվեցին:
Խաղի համար հետևեք հղմանը՝ http://www.dasaran.am/games/eugame

«Բացահայտիր Եվրոպան»

Հունիսի 5-ին հայտարարվեց «Բացահայտիր Եվրոպան» կրթական ծրագրի մեկնարկը: «Բացահայտիր Եվրոպան» կրթական խաղ է, որի օգնությամբ հայ երեխաները հնարավորություն ունեն ավելի լավ ճանաչելու Եվրոպական միության երկրները, եվրոպական մշակույթն ու պատմությունը: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության և պատրաստվել Dasaran.am կրթական հարթակի կողմից: Խաղի բետա-տարբերակն առցանց հասանելի էր Dasaran.am կայքում դեռ մայիսի 15-ից, և շուրջ 95 հազար այցելուներ արդեն հասցրել են խաղալ այն: Խաղացողներից չորսը կարողացել են արդեն հաղթել և հրավիրվել էին միջոցառմանը, ուր նրանց սպասում էին անակնկալներ: 11351376_854886951231902_6727736079302240504_nՀայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա- Բին Աջեմյանը նշեց, որ նմանօրինակ հարթակ, ինչպիսին է Dasaran-ն է, չի հանդիպել ոչ մի այլ երկրում, ուր մեկ տեղում հավաքված կլինեն բոլոր աշակերտները: «Շատ ուրախ եմ այսօր տեսնել աշակերտներին այստեղ: Մեզ հաճախ չի ընձեռվում հնարավորություն շփվելու երեխաների հետ պատվիրակությունում աշխատելու ընթացքում: Ես շատ երջանիկ եմ տեսենլ այնպիսի աշակերտների, ում հետաքրքրում է աշխարհը, Եվրոպան, իրենց իրավունքները: ԵՄ-ն հպարտ է, որ հնարավորություն է ունեցել սատարելու Dasaran-ին այս ծրագրի ընթացքում: Ես հույս ունեմ, որ դուք կշարունակեք օգտվել այս հարթակից և էլ ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերեք Եվրոպայի մասին, քանի որ Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է»: Dasaran.am հարթակի նախագահ Սուրեն Ալոյանը հյուրերին ներկայացրեց խաղի հիմնական նպատակները: «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը մեզ այս կարևոր նախաձեռնության հարցում աջակցելու համար: Dasaran.am-ը մեծ փորձ ունի կրթական խաղերի ստեղծման հարցում, սա մեր թվով 43-րդ խաղն է: Մենք գիտենք, որ կրթական խաղերի շնորհիվ ուսումնական ընթացքը դառնում է ավելի հաճելի և ուրախ»: Բացման ելույթներից հետո հյուրերը երեխաների հետ միասին ծանոթացան խաղին, խոսեցին ձեռքբերումների մասին, որից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: Իսկ երբ բոլոր մրցանակները հանձնվեցին, հյուրերն ու երեխաները խմբակային լուսանկարվեցին: Խաղի համար հետևեք հղմանը՝ http://www.dasaran.am/games/eugame