Բացահայտելով եվրոպական երաժշտական ոլորտի գաղտնիքները | EUNewsletter

Բացահայտելով եվրոպական երաժշտական ոլորտի գաղտնիքները

21 May 2015

Եվրոպայի օրվա շրջանակներում Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շարունակում է իր անակնկալ հյուրերի վարպետության դասերի շարքը: Այս անգամ ամենը երաժշտության մասին է: Բոլոր երաժիշտները, երաժշտական պրոդյուսերները կամ երգիչները հնարավորություն ունեին բացահայտելու եվրոպական երաժշտական արդյունաբերության (ոլորտի) գաղտնիքները՝ մասնակցելով հայտնի բրիտանացի պրոդյուսեր Քրիստիան Ուլֆ-Հանսենի վարպետության դասին և իմանալու, թե ինչպես կարելի է համագործակցել եվրոպացի երաժիշտների հետ:
10422114_846520318735232_8536478035303809859_nՔրիստիան Ուլֆ-Հանսենը հայտնի «Plan C Management» ընկերության հիմնադիրն է և «TV and Film Production Company»-ի համահիմնադիրը: Եվ երբ ես ասեմ, որ նա սկսել է իր երաժշտական կարիերան Լոնդոնում 1981 թվականին, երբ 19 տարեկան էր, մնացածը կարող եք պատկերացնել ինքներդ: 1992թ.-ին ամերիկյան BMI ընկերության կողմից Ուլֆ-Հանսենը նշանակվեց ամբողջ Եվրոպայի հետ համագործակցության պատասխանատուն, որտեղ աշխատեց շուրջ 8 տարի: 2002թ.-ին նա որոշեց միայնակ շարունակել կառավարում-խորհրդատվությունը, որը նա շարունակեց Teitur-ի և մի քանի երգահանների ու պրոդյուսերների հետ: Վերջերս Քրիստիանը փոքր-ինչ փոխել է իր գործունեության ոլորտը. այն ներառում է ֆիլմերի և հեռուստատեսային ոլորտի մեկնարկ ու արտադրություն: Իր այդ գործունեությունը նա ծավալել է շատ հայտնի դերասան/պրոդյուսերի հետ, ով միաժամանակ զբաղվում է մանկական ֆիլմերի պրոդյուսերությամբ:
Իր վարպետության դասը Քրիստիանն սկսեց ինքն իրեն և երաժշտական ոլորտում անցած իր երկար ճանապարհը ներկայացնելով: Բայց հարցազրույցը ոչ միայն իր կարիերայի մասին էր, այլև հայ երգիչների, ում նա ճանաչում է, և, իհարկե, ԵՄ-Հայաստան համագործակցության մասին, որը ենթադրում է նաև Ուլֆ-Հանսեն-Հայաստան համագործակցությունը:

Ո՞րն է ամենակարևոր բանը Ձեր գործում իբրև պրոդյուսեր, ինչը Դուք միշտ կիսում եք Ձեր ուսանողների հետ:
«Կիրքը: Կիրքը և ազնվությունը: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, կարծում եմ, որ բոլորս ենք այդպիսին: Ես կարծում եմ, որ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը ինչ-որ պահի իրենց կյանքում առաջնորդվում է երաժշտությամբ: Դու հիշում ես երգը այն պահին, երբ սիրահարվեցիր, հիշում ես այն երգը, երբ ինչ-որ մեկի համբուրեցիր: Երգերը կարևոր դեր ունեն յուրաքանչյուրի կյանքում: Մեկ, երկու, երեք հազարավոր երկեր կան մեր կյանքում, և դա է պատճառը, թե ինչու են երգերը հաղորդակցվում: Երբ դու ստեղծում կամ ձայնագրում ես երգը, դու մտածում ես նաև այդ հաղորդակցության մասին, դա այն է, ինչ դու փնտրում ես: Եթե դու կարող ես այն փոքրիկ պահերը փոխանցել երգի միջոցով, դա այն է, ինչ քեզ պետք է: Մեծ արժեք է ստանալ դա, բայց այդ ամենը կրկին էմոցիայի մասին է, երջանկության և տխրության, երբ դու արտացոլում ես այդ պահերը երգի մեջ»:
Կարո՞ղ եք մի փոքր պատմել եվրոպացի երաժիշտների հետ Ձեր համագործակցության մասին:
«Ես այս բիզնեսում եմ շատ վաղ տարիքից: Ես սկել եմ մի տղայի հետ, ով Ֆարո կղզիներից էր: Ես տարա նրան Ամերիկա, նա շահեց Գրեմմի մրցանակ, դարձավ հայտնի: Դա տեղի ունեցավ, որովհետև ես ինքս միջազգային եմ: Իմ հայրը կիսով չափ դանիացի է, կիսով չափ ռուս, ծնվել է Չինաստանում, մայրս անգլիացի է, իսկ ես աշխատել եմ Ամերիկայում: Երաժշտության գաղտնիքը նրանում է, թե ինչպես ես դու հաղորդակցվում: Նշանակություն չունի, թե որտեղ ես դու, քեզ ընդամենը պետք աշխատել այդ համակարգում»:
Դուք ինչ-որ բան գիտե՞ք հայ երաժիշտների մասին:
«Շատ քիչ, ես ընդամենը մի քանի հայի գիտեմ այս ոլորտից: Նրանց թվում են Շարլ Ազնավուրը, System of a Down խումբը, Շերը: 80-ականներին Լոնդոնում մի հայ տղա կար, որը ռեփեր էր: Հիմա նա չի երգում, բայց տարիներ առաջ ես օգնել եմ նրան իր կարիերայում: Հայաստան գալիս ես չեմ ուզել ինչ-որ բան իմանալ նախապես, ես ուզել եմ գալ և զարմանալ»:
Ո՞րն է արտիստների հետ աշխատելու ամենակարևոր բանը Ձեզ համար:
«Արտիստի համար կարևորը ձայնն է ու երգը: Դու կարող ես գտնել լավ ձայնով երգչի և տալ նրան լավ երգ, դու կարող ես գտնել վատ ձայնով երգչի և տալ նրան լավ երգ: Բայց ամեն դեպքում նա կլինի լավ երգով արտիստ, որն ունի վատ ձայն: Արտիստը պետք է կրի էմոցիաներ, խորություն ունենա: Որ երբ դու լսես նրա ձայնը, ասես՝ Աստված իմ: Քեզ պետք է ձայն, որը «կաշխատի»»:
Ինչպիսի՞ խորհուրդ կտաք հայ երգահաններին, ովքեր ցանկանում են համագործակցել եվրոպացի արտիստների հետ:
Դուք բոլորդ ունեք ուժ, որի անունն է ինտերնետ: Եթե դու երգի հեղինակ ես, մտիր Գուգլ և գտիր այն երգչի պրոդյուսերին կամ մենեջերին, որի հետ ցանկանում ես համագործակցել: Ուղարկիր նրանց քո երգը, գրիր նամակ: Կամ գտիր հայտնի ընկերություններ, նրանք միշտ փնտրում են լավ բաներ: Բայց հիշիր, նրանք տանել չեն կարողանում սփամը»:
Կարո՞ղ եք պատկերացնել, որ կհամագործակցեք հայերի հետ:
«Գիտեք ինչ, իմ բոլոր գործընկերներն ու ընկերները գիտեն, որ ես Հայաստանում եմ: Եվ եթե ես այստեղ մի լավ բան գտնեմ և տանեմ այն ինձ հետ Լոնդոն, դա կլինի պարզապես հիանալի: Ես կգնամ իմ աշխատավայրը և կասեմ՝ գիտեք, ես ինձ հետ Հայաստանից երգ եմ բերել, և նրանք բոլորը կասեն՝ վա՜ու: Որովհետև Հայաստանը շատ տարբեր է մեզ համար, դուք նման չեք այլ երկրների: Ձեր երկիրը կարծես էկզոտիկ լինի մեզ համար»:
Ո՞րն է աշխատանքում Ձեր կարգախոսը:
«Եթե ես սիրում եմ ինչ-որ բան, ապա պետք է անեմ այնպես, որ դա սիրեն բոլորը»:

Վարպետության դասի մասնակիցները բաց չթողեցին Քրիստիանին իրենց երգերը ներկայացնելու հնարավորությունը: Պրոդյուսերը լսեց երգերը և տվեց իր խորհուրդները: Ո՞վ գիտի, գուցե դա մի նոր համագործակցության սկիզբ է:

Բացահայտելով եվրոպական երաժշտական ոլորտի գաղտնիքները

Եվրոպայի օրվա շրջանակներում Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շարունակում է իր անակնկալ հյուրերի վարպետության դասերի շարքը: Այս անգամ ամենը երաժշտության մասին է: Բոլոր երաժիշտները, երաժշտական պրոդյուսերները կամ երգիչները հնարավորություն ունեին բացահայտելու եվրոպական երաժշտական արդյունաբերության (ոլորտի) գաղտնիքները՝ մասնակցելով հայտնի բրիտանացի պրոդյուսեր Քրիստիան Ուլֆ-Հանսենի վարպետության դասին և իմանալու, թե ինչպես կարելի է համագործակցել եվրոպացի երաժիշտների հետ: 10422114_846520318735232_8536478035303809859_nՔրիստիան Ուլֆ-Հանսենը հայտնի «Plan C Management» ընկերության հիմնադիրն է և «TV and Film Production Company»-ի համահիմնադիրը: Եվ երբ ես ասեմ, որ նա սկսել է իր երաժշտական կարիերան Լոնդոնում 1981 թվականին, երբ 19 տարեկան էր, մնացածը կարող եք պատկերացնել ինքներդ: 1992թ.-ին ամերիկյան BMI ընկերության կողմից Ուլֆ-Հանսենը նշանակվեց ամբողջ Եվրոպայի հետ համագործակցության պատասխանատուն, որտեղ աշխատեց շուրջ 8 տարի: 2002թ.-ին նա որոշեց միայնակ շարունակել կառավարում-խորհրդատվությունը, որը նա շարունակեց Teitur-ի և մի քանի երգահանների ու պրոդյուսերների հետ: Վերջերս Քրիստիանը փոքր-ինչ փոխել է իր գործունեության ոլորտը. այն ներառում է ֆիլմերի և հեռուստատեսային ոլորտի մեկնարկ ու արտադրություն: Իր այդ գործունեությունը նա ծավալել է շատ հայտնի դերասան/պրոդյուսերի հետ, ով միաժամանակ զբաղվում է մանկական ֆիլմերի պրոդյուսերությամբ: Իր վարպետության դասը Քրիստիանն սկսեց ինքն իրեն և երաժշտական ոլորտում անցած իր երկար ճանապարհը ներկայացնելով: Բայց հարցազրույցը ոչ միայն իր կարիերայի մասին էր, այլև հայ երգիչների, ում նա ճանաչում է, և, իհարկե, ԵՄ-Հայաստան համագործակցության մասին, որը ենթադրում է նաև Ուլֆ-Հանսեն-Հայաստան համագործակցությունը: Ո՞րն է ամենակարևոր բանը Ձեր գործում իբրև պրոդյուսեր, ինչը Դուք միշտ կիսում եք Ձեր ուսանողների հետ: «Կիրքը: Կիրքը և ազնվությունը: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, կարծում եմ, որ բոլորս ենք այդպիսին: Ես կարծում եմ, որ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը ինչ-որ պահի իրենց կյանքում առաջնորդվում է երաժշտությամբ: Դու հիշում ես երգը այն պահին, երբ սիրահարվեցիր, հիշում ես այն երգը, երբ ինչ-որ մեկի համբուրեցիր: Երգերը կարևոր դեր ունեն յուրաքանչյուրի կյանքում: Մեկ, երկու, երեք հազարավոր երկեր կան մեր կյանքում, և դա է պատճառը, թե ինչու են երգերը հաղորդակցվում: Երբ դու ստեղծում կամ ձայնագրում ես երգը, դու մտածում ես նաև այդ հաղորդակցության մասին, դա այն է, ինչ դու փնտրում ես: Եթե դու կարող ես այն փոքրիկ պահերը փոխանցել երգի միջոցով, դա այն է, ինչ քեզ պետք է: Մեծ արժեք է ստանալ դա, բայց այդ ամենը կրկին էմոցիայի մասին է, երջանկության և տխրության, երբ դու արտացոլում ես այդ պահերը երգի մեջ»: Կարո՞ղ եք մի փոքր պատմել եվրոպացի երաժիշտների հետ Ձեր համագործակցության մասին: «Ես այս բիզնեսում եմ շատ վաղ տարիքից: Ես սկել եմ մի տղայի հետ, ով Ֆարո կղզիներից էր: Ես տարա նրան Ամերիկա, նա շահեց Գրեմմի մրցանակ, դարձավ հայտնի: Դա տեղի ունեցավ, որովհետև ես ինքս միջազգային եմ: Իմ հայրը կիսով չափ դանիացի է, կիսով չափ ռուս, ծնվել է Չինաստանում, մայրս անգլիացի է, իսկ ես աշխատել եմ Ամերիկայում: Երաժշտության գաղտնիքը նրանում է, թե ինչպես ես դու հաղորդակցվում: Նշանակություն չունի, թե որտեղ ես դու, քեզ ընդամենը պետք աշխատել այդ համակարգում»: Դուք ինչ-որ բան գիտե՞ք հայ երաժիշտների մասին: «Շատ քիչ, ես ընդամենը մի քանի հայի գիտեմ այս ոլորտից: Նրանց թվում են Շարլ Ազնավուրը, System of a Down խումբը, Շերը: 80-ականներին Լոնդոնում մի հայ տղա կար, որը ռեփեր էր: Հիմա նա չի երգում, բայց տարիներ առաջ ես օգնել եմ նրան իր կարիերայում: Հայաստան գալիս ես չեմ ուզել ինչ-որ բան իմանալ նախապես, ես ուզել եմ գալ և զարմանալ»: Ո՞րն է արտիստների հետ աշխատելու ամենակարևոր բանը Ձեզ համար: «Արտիստի համար կարևորը ձայնն է ու երգը: Դու կարող ես գտնել լավ ձայնով երգչի և տալ նրան լավ երգ, դու կարող ես գտնել վատ ձայնով երգչի և տալ նրան լավ երգ: Բայց ամեն դեպքում նա կլինի լավ երգով արտիստ, որն ունի վատ ձայն: Արտիստը պետք է կրի էմոցիաներ, խորություն ունենա: Որ երբ դու լսես նրա ձայնը, ասես՝ Աստված իմ: Քեզ պետք է ձայն, որը «կաշխատի»»: Ինչպիսի՞ խորհուրդ կտաք հայ երգահաններին, ովքեր ցանկանում են համագործակցել եվրոպացի արտիստների հետ: Դուք բոլորդ ունեք ուժ, որի անունն է ինտերնետ: Եթե դու երգի հեղինակ ես, մտիր Գուգլ և գտիր այն երգչի պրոդյուսերին կամ մենեջերին, որի հետ ցանկանում ես համագործակցել: Ուղարկիր նրանց քո երգը, գրիր նամակ: Կամ գտիր հայտնի ընկերություններ, նրանք միշտ փնտրում են լավ բաներ: Բայց հիշիր, նրանք տանել չեն կարողանում սփամը»: Կարո՞ղ եք պատկերացնել, որ կհամագործակցեք հայերի հետ: «Գիտեք ինչ, իմ բոլոր գործընկերներն ու ընկերները գիտեն, որ ես Հայաստանում եմ: Եվ եթե ես այստեղ մի լավ բան գտնեմ և տանեմ այն ինձ հետ Լոնդոն, դա կլինի պարզապես հիանալի: Ես կգնամ իմ աշխատավայրը և կասեմ՝ գիտեք, ես ինձ հետ Հայաստանից երգ եմ բերել, և նրանք բոլորը կասեն՝ վա՜ու: Որովհետև Հայաստանը շատ տարբեր է մեզ համար, դուք նման չեք այլ երկրների: Ձեր երկիրը կարծես էկզոտիկ լինի մեզ համար»: Ո՞րն է աշխատանքում Ձեր կարգախոսը: «Եթե ես սիրում եմ ինչ-որ բան, ապա պետք է անեմ այնպես, որ դա սիրեն բոլորը»: Վարպետության դասի մասնակիցները բաց չթողեցին Քրիստիանին իրենց երգերը ներկայացնելու հնարավորությունը: Պրոդյուսերը լսեց երգերը և տվեց իր խորհուրդները: Ո՞վ գիտի, գուցե դա մի նոր համագործակցության սկիզբ է: