Բարի ճանապարհ Էրազմուս+ ուսանողներին | EUNewsletter

Բարի ճանապարհ Էրազմուս+ ուսանողներին

26 Հունիս 2017
12

Հունիսի 19-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնելուց առաջ հյուրընկալեց այն ուսանողներին, ովքեր ընտրվել են Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրով սովորելու Եվրոպայում: Հայաստանցի ուսանողները հնարավորություն կունենան եվրոպական համալսարաններում ստանալ մագիստրոսի կոչում, ինչի արդյունքում կստանան կրկնակի եվրոպական դիպլոմներ:

ARS_8551Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունեց ուսանողներին և ԵՄ անդամ երկրների դեսպանատների ներկայացուցիչներին, այնուհետև ներկայացվեց Էրազմուս+ ծրագրի շրջանակում սովորելու հնարավորությունները, ինչպես նաև տեղի ունեցավ Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանավարտների փորձի փոխանակում: Ուսանողները հնարավորություն ունեին քննարկել իրենց հուզող հարցերը: Եվրոպական միության Էրազմուս+ ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունվարի 1-ին խթանելու հմտությունների ու աշխատունակության բարձրացումը, ինչպես նաև առաջարկելու ավելի շատ հնարավորություններ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համար: Առաջին անգամ՝ որպես նորություն, ծրագիրն աջակցում է նաև սպորտի ոլորտին: Որպես ինտեգրված ծրագիր՝ մինչև 2020 թվականը Էրազմուս+-ը կտրամադրի 14.7 միլիոն եվրո շարժունության և ռազմավարական գործընկերության համար, որպեսզի ավելի քան 4 միլիոն եվրոպացի ուսանող հնարավորություն ստանա սովորել, վերապատրաստվել, աշխատանքային փորձ ձեռք բերել և դառնալ կամավոր արտերկրում: Այս նպատաներին հասնելու համար Էրազմուս+ ծրագիրը իրականցնում է 3 հիմնական գործողություններ և այլ միջոցառումներ՝ անհատների ուսումնական շարժունություն, նորարարությանը միտված համագործակցություն և լավագույն փորձի փոխանակում, աջակցություն քաղաքական բարեփոխումներին, Ժան Մոնե գործողություններ և գործողություններ սպորտի ոլորտում:

ARS_8611Դեսպան Սվիտալսկին շնորհավորեց հյուրերին. «Մեզ համար Էրազմուս+ ծրագիրը Հայաստանում մեր գործունեության կարևոր մասն է: Հուսով ենք, որ օգուտ կքաղեք այս հնարավորությունից, կվերադառնաք Հայաստան և կկարողանաք գործնականում կիրառել այն, ինչ սովորել եք: Հուսով եմ, որ ձեռք կբերեք լավ աշխատանք, ինչը Հայաստանում խնդիր է: Ես հանդիպել եմ շրջանավարտների, ովքեր աշխատանք գտնելու հարցում ունեն դժվարություններ. Հայաստանը պետք է աշխատանք տանի գործազրկության մակարդակի ուղղությամբ և ԵՄ-ն պատրաստ է օգնել: Հուսով ենք, որ կվայելեք ձեր փորձառությունն ու կդառնաք ԵՄ լավ դեսպաններ»:

Կարդացեք ավելի Էրազմուս+ ծրագրի մասին Եվրոպական հանձնաժողովի կայքում և այցելեք Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կայք: