Օգոստոսի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ դատավորների նշանակման ու թեստավորման գործընթացի շուրջ հանրային քննարկում: Միջոցառմանը ներկա էին նախարարության, քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորած «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում:
Քննարկման նպատակն էր հաստատել կայուն երկխոսություն հասարակական կազմակերպությունների ու իրավախորհրդատուների միջև: Արդարադատության նախարար Արտյոմ Գեղամյանը նշեց նմանատիպ միջոցառումների կարևորությունը. «Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում իրավական բարեփոխումների ոլորտում բաց քննարկումների կարևորությունը, մասնավորապես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիների հետ: Այս հանդիպման ընթացքում հնչեցված բոլոր գաղափարներն ու մտքերն այնուհետև կդրվեն մանրակրկիտ քննարկման անմիջապես բարեփոխումների ընթացքում»:
Նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Հովակիմյանը հանդես եկավ դատավորների նշանակման ոլորտի բարելավման հնարավորությունների մասին պատմող ելույթով ու անդրադարձավ նշանակման, թեստավորման ու որակավորման մանրամասներին, անկախության մակարդակին: