Բանակցություններ միասնական ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ | EUNewsletter

Բանակցություններ միասնական ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ

10 Մայիս 2017
ARS_3984

Ապրիլի 27-ին մեկնարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև ԵՄ-Հայաստան միասնական ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է բանակցությունների մեկնարկին, որի ընթացքում Հայաստանի բանակցային խումբը ղեկավարելու է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: ԵՄ բանակցային խումբը ղեկավարելու է Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը:
Նախատեսվող համաձայնագրով՝ Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչը թույլ կտա փոխադարձաբար ազատականացնել շուկան՝ ավիաընկերություններին հնարավորություն տալով առանց սահմանափակումների շահագործելու երթուղիները և օգտվելու հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորություններից: Հայաստանում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական չափորոշիչներ, և օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով, շահագործել օդային երթուղիները՝ առանց քաղաքական միջամտության:

ARS_3981Դեսպան Սվիտալսկին ընդգծել է բանակցությունների կարևորությունը. «Ինձ համար՝ որպես Հայաստանում ԵՄ դեսպան, այսօր գեղեցիկ օր է, քանի որ կարևոր բանակցություններ են սկսվում: Բանակցությունները կընթանան Հայաստանի և Եվրոպական միության միջև վերջերս նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա։ Շատ կարևոր է ցույց տալ Հայաստանի քաղաքացիներին, որ համաձայնագիրը կունենա շատ շոշափելի և կոնկրետ արդյունքներ: Այս բանակցությունները Հայաստանի և աշխարհի, հատկապես Եվրոպայի միջև կկառուցեն ամուր կամուրջ: Շատ կարևոր է, որ միասնական ավիացիոն գոտու շնորհիվ Հայաստանը կդառնա միասնականորեն կարգավորվող դաշտի մաս: Ինչևէ, ավելի կարևոր է, որ Հայաստանը շահեկան դիրքում է հայտնվելու աշխարհի հետ ամուր կապի շնորհիվ: Դեպի ծով ելք չունեցող երկրի համար նման ամուր կապը շատ կարևոր է: Ամենակարևորը` ես հույս ունեմ, որ այս համաձայնագիրը շահեկան կլինի հասարակ հայ սպառողների համար: Կցանկանայի տեսնել Եվրոպա թռիչքներ իրականացնող ավելի շատ ավիաընկերություններ, Հայաստանի և Եվրոպայի միջև ավելի շատ թռիչքներ և ավելի ցածր գներով ավիատոմսեր»:

ARS_4014Սերգեյ Ավետիսյանն արտահայտել է իր ոգևորությունը գործընթացի հանդեպ. «Սա ԵՄ-ի հետ ավիացիոն համագործակցության հիմնարար քայլն է: Այս համաձայնագիրը կարևոր է մի քանի պատճառներով, օրինակ, այն միանգամից կազատականացնի և կկարգավորի դաշտը ԵՄ անդամ բոլոր երկրների հետ: Մենք պարտավորվում ենք տեղայնացնել ԵՄ հաջողված չափորոշիչները: Նախատեսվող համաձայնագրով կստեղծվի ավելի կանխատեսելի, լավ կառուցված և մեր քաղաքականությանը համահունչ իրավիճակ, որն էլ իր հերթին ավիաընկերությունների համար կստեղծի երկարաժամկետ ծրագրերի պայմաններ: Հուսով ենք, որ համաձայնագրի ստորագրումը շատ չի ուշանա»:

Կլաուս Գեյլը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը վերջին տարիներին Եվրոպական միության հետ համաձայնագիր կնքելու հարցում խանդավառ և հետևողական հետաքրքրության համար և գոհունակություն է հայտնել, որ բանակցությունները վերջապես սկսվել են: Նա ընդգծել է այն դրական ազդեցություններն ու տնտեսական առավելությունները, որ ստացել են հարևան երկրները նմանօրինակ համաձայնագրերից և համոզմունք է հայտնել, որ բարելավված կապը, սպառողների համար ավելի շատ հնարավորություններն ու ցածր գները իրականություն կլինեն նաև Հայաստանի համար ազատ ու մրցակցային շուկայի շնորհիվ: Ի հավելումն շուկայի բացմանն ու սահմանների վերացմանը` համաձայնագրի շնորհիվ Հայաստանը կմիանա Հայաստանի և ԵՄ-ի միջև կիրառվող միասնական կանոններով եվրոպական կարգավորող ընտանիքին:
Եվրոպական միասնական ավիացիոն գոտին ենթադրում է ավիացիոն ծառայությունների մեկ շուկայի վերաբերող երկկողմ համաձայնագրեր: 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովը ստացել է Հայաստանի և Եվրոպական միության միջև միասնական ավիացիոն գոտու բանակցությունները սկսելու մանդատ: Հանձնաժողովը կանցկացնի բանակցությունները Եվրոպական միության և անդամ երկրների անունից:

Բանակցություններ միասնական ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ

Ապրիլի 27-ին մեկնարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև ԵՄ-Հայաստան միասնական ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է բանակցությունների մեկնարկին, որի ընթացքում Հայաստանի բանակցային խումբը ղեկավարելու է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: ԵՄ բանակցային խումբը ղեկավարելու է Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը: Նախատեսվող համաձայնագրով՝ Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչը թույլ կտա փոխադարձաբար ազատականացնել շուկան՝ ավիաընկերություններին հնարավորություն տալով առանց սահմանափակումների շահագործելու երթուղիները և օգտվելու հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորություններից: Հայաստանում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական չափորոշիչներ, և օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով, շահագործել օդային երթուղիները՝ առանց քաղաքական միջամտության:

ARS_3981Դեսպան Սվիտալսկին ընդգծել է բանակցությունների կարևորությունը. «Ինձ համար՝ որպես Հայաստանում ԵՄ դեսպան, այսօր գեղեցիկ օր է, քանի որ կարևոր բանակցություններ են սկսվում: Բանակցությունները կընթանան Հայաստանի և Եվրոպական միության միջև վերջերս նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա։ Շատ կարևոր է ցույց տալ Հայաստանի քաղաքացիներին, որ համաձայնագիրը կունենա շատ շոշափելի և կոնկրետ արդյունքներ: Այս բանակցությունները Հայաստանի և աշխարհի, հատկապես Եվրոպայի միջև կկառուցեն ամուր կամուրջ: Շատ կարևոր է, որ միասնական ավիացիոն գոտու շնորհիվ Հայաստանը կդառնա միասնականորեն կարգավորվող դաշտի մաս: Ինչևէ, ավելի կարևոր է, որ Հայաստանը շահեկան դիրքում է հայտնվելու աշխարհի հետ ամուր կապի շնորհիվ: Դեպի ծով ելք չունեցող երկրի համար նման ամուր կապը շատ կարևոր է: Ամենակարևորը` ես հույս ունեմ, որ այս համաձայնագիրը շահեկան կլինի հասարակ հայ սպառողների համար: Կցանկանայի տեսնել Եվրոպա թռիչքներ իրականացնող ավելի շատ ավիաընկերություններ, Հայաստանի և Եվրոպայի միջև ավելի շատ թռիչքներ և ավելի ցածր գներով ավիատոմսեր»:

ARS_4014Սերգեյ Ավետիսյանն արտահայտել է իր ոգևորությունը գործընթացի հանդեպ. «Սա ԵՄ-ի հետ ավիացիոն համագործակցության հիմնարար քայլն է: Այս համաձայնագիրը կարևոր է մի քանի պատճառներով, օրինակ, այն միանգամից կազատականացնի և կկարգավորի դաշտը ԵՄ անդամ բոլոր երկրների հետ: Մենք պարտավորվում ենք տեղայնացնել ԵՄ հաջողված չափորոշիչները: Նախատեսվող համաձայնագրով կստեղծվի ավելի կանխատեսելի, լավ կառուցված և մեր քաղաքականությանը համահունչ իրավիճակ, որն էլ իր հերթին ավիաընկերությունների համար կստեղծի երկարաժամկետ ծրագրերի պայմաններ: Հուսով ենք, որ համաձայնագրի ստորագրումը շատ չի ուշանա»:

Կլաուս Գեյլը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը վերջին տարիներին Եվրոպական միության հետ համաձայնագիր կնքելու հարցում խանդավառ և հետևողական հետաքրքրության համար և գոհունակություն է հայտնել, որ բանակցությունները վերջապես սկսվել են: Նա ընդգծել է այն դրական ազդեցություններն ու տնտեսական առավելությունները, որ ստացել են հարևան երկրները նմանօրինակ համաձայնագրերից և համոզմունք է հայտնել, որ բարելավված կապը, սպառողների համար ավելի շատ հնարավորություններն ու ցածր գները իրականություն կլինեն նաև Հայաստանի համար ազատ ու մրցակցային շուկայի շնորհիվ: Ի հավելումն շուկայի բացմանն ու սահմանների վերացմանը` համաձայնագրի շնորհիվ Հայաստանը կմիանա Հայաստանի և ԵՄ-ի միջև կիրառվող միասնական կանոններով եվրոպական կարգավորող ընտանիքին: Եվրոպական միասնական ավիացիոն գոտին ենթադրում է ավիացիոն ծառայությունների մեկ շուկայի վերաբերող երկկողմ համաձայնագրեր: 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովը ստացել է Հայաստանի և Եվրոպական միության միջև միասնական ավիացիոն գոտու բանակցությունները սկսելու մանդատ: Հանձնաժողովը կանցկացնի բանակցությունները Եվրոպական միության և անդամ երկրների անունից: