Արվեստ և ժամանց Ամբերդում | EUNewsletter

Արվեստ և ժամանց Ամբերդում

15 October 2019

Սեպտեմբերի 28-ին Ամբերդի (Արագածոտնի մարզ) ամրոցում տեղի ունեցավ Եվրոպական ժառանգության օրեր 2019-ի պաշտոնական մեկնարկը, որը կազմակերպել էին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Այս տարի միջոցառման խորագիրն էր «Արվեստ և ժամանց»: Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդես եկան բացման ելույթներով, ինչպես նաև պատասխանեցին լրագրողների հարցերին:

Դեսպան Վիկտորինը ընդգծեց մշակութային ժառանգության կարևորությունը. «Շատ ուրախ ենք կրկին այցելել ու տեսնել Ամբերդի հրաշք ամրոցը: Այս ամրոցը Հայաստանի զարդերից մեկն է: ԵՄ-ն կարևորում է մշակութային ժառանգությունը, քանի որ այն մեզ կապող օղակներից մեկն է: Տարիներ շարունակ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը աջակցել է Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի իրականացմանը, և ես շնորհակալ եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համագործակցության համար»:

Նախարար Հարությունյանը նույնպես ոգևորված էր Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկով. «Ամբերդը մեր պատմական ու մշակութային ամենանշանակալի վայրերից է իր դիրքով, պատմության մեջ ունեցած դերով: Ուրախ եմ, որ այս օրերին մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու Հայաստանի տարբեր վայրերում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում: Հիանալի հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի մշակությաին ժառանգության ներկան ու անցյալը»:

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Հայաստանի ավելի քան 100 մշակութային կազմակերպությունների տարածքում կազմակերպվել են բազմաթիվ ու բազմաժանր մշակութային միջոցառումներ. համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են ամեն տարի Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թվական) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրոպական հանձնաժողովը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ամբողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

Ամբերդը նախկին բերդաքաղաք և ամրոց է, որը կառուցվել է X դարում: Այժմ գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Ամբերդի պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մետաղյա իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։ Ամրոցի մոտ է գտնվում իշխան, սպարապետ Վահրամ Պահլավունու հովանավորությամբ 1026 թվականին կառուցված Վահրամաշեն եկեղեցին:

Արվեստ և ժամանց Ամբերդում

Սեպտեմբերի 28-ին Ամբերդի (Արագածոտնի մարզ) ամրոցում տեղի ունեցավ Եվրոպական ժառանգության օրեր 2019-ի պաշտոնական մեկնարկը, որը կազմակերպել էին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Այս տարի միջոցառման խորագիրն էր «Արվեստ և ժամանց»: Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդես եկան բացման ելույթներով, ինչպես նաև պատասխանեցին լրագրողների հարցերին: Դեսպան Վիկտորինը ընդգծեց մշակութային ժառանգության կարևորությունը. «Շատ ուրախ ենք կրկին այցելել ու տեսնել Ամբերդի հրաշք ամրոցը: Այս ամրոցը Հայաստանի զարդերից մեկն է: ԵՄ-ն կարևորում է մշակութային ժառանգությունը, քանի որ այն մեզ կապող օղակներից մեկն է: Տարիներ շարունակ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը աջակցել է Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի իրականացմանը, և ես շնորհակալ եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համագործակցության համար»: Նախարար Հարությունյանը նույնպես ոգևորված էր Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկով. «Ամբերդը մեր պատմական ու մշակութային ամենանշանակալի վայրերից է իր դիրքով, պատմության մեջ ունեցած դերով: Ուրախ եմ, որ այս օրերին մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու Հայաստանի տարբեր վայրերում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում: Հիանալի հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի մշակությաին ժառանգության ներկան ու անցյալը»: Այս տարի Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Հայաստանի ավելի քան 100 մշակութային կազմակերպությունների տարածքում կազմակերպվել են բազմաթիվ ու բազմաժանր մշակութային միջոցառումներ. համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր: Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են ամեն տարի Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թվական) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրոպական հանձնաժողովը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ամբողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը: Ամբերդը նախկին բերդաքաղաք և ամրոց է, որը կառուցվել է X դարում: Այժմ գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Ամբերդի պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մետաղյա իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։ Ամրոցի մոտ է գտնվում իշխան, սպարապետ Վահրամ Պահլավունու հովանավորությամբ 1026 թվականին կառուցված Վահրամաշեն եկեղեցին: