Արվեստն ընդդեմ կոռուպցիայի | EUNewsletter

Արվեստն ընդդեմ կոռուպցիայի

1 Փետրվար 2017
ARS_5056

Հունվարի 27-ին Իմփաքթ Հաբ Երևանը հրավիրել էր բոլորին՝ մեկնարկելու «(Հակա)կոռուպցիայի արվեստը» ծրագիրը: Եվրոպական միության հետ համատեղ իրականացվող արշավը մեկ տարի տևողությամբ միջոցառումների շարք է:
Արշավի նպատակն է կոռուպցիայի գեղարվեստական և մշակութային մեկնաբանության միջոցով իրազեկել և կրթել կոռուպցիայի բարդ հետևանքների մասին Հայաստանի հասարակությանը և նրա սահմաններից դուրս։ Օգտագործելով արվեստի տարբեր ճյուղերը՝ ծրագիրը կոտրելու է այն գաղափարը, որ կոռուպցիան Հայաստանում անխուսափելի է:
Ծրագիրը մեկնարկեց «Մտագրոհ» (Ideathon) միջոցառմամբ: Մտագրոհի նպատակն էր ստեղծագործ գաղափարները հավաքել մեկ տեղում, միասին ստեղծել համապատասխան հաղորդագրություններ, որոնց միջոցով լավագույնս հնարավոր կլինի հասանելի լինել հասարակությանը:

ARS_5016Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով կարևորեց ծրագիրը. «ԵՄ-ն աջակցում է Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ կոռուպցիան Հայաստանի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկն է այսօր և վաղը: Մենք օգնել ենք Հայաստանին տարբեր եղանակներով և տարբեր ոլորտներում. մենք աջակցում ենք կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերությունների նախաձեռնություններին: Այս ծրագիրը հետաքրքիր է, քանի որ այն նոր է, նորարար ու կարևոր: Այն կարևոր է, քանի որ օգտագործելու է նորարարությունը՝ հասանելի լինելու տարբեր լսարանների համար և պատրաստելու նրանց կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Միավորելով տարբեր ոլորտներոււմ հակակոռուպցիոն ջանքերը` Հայաստանը կկարողանա ադապտացնել և կիրառել լավագույն միջազգային փորձը»:

ARS_4984Իմփաքթ Հաբ Երևանի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սառա Անջարգոլյանը ողջունեց ԵՄ աջակցությունը. «Մենք բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք կոռուպցիայի դեմ: Միասին որոշեցինք, որ արվեստը կարող է արդյունավետ կամուրջ լինել տարբեր թեմաների միջև: Մենք Եվրոպական միության հետ կաշխատենք մեկ տարի և տարբեր միջոցառումներ կկազմակերպենք: Այս երեկո հավաքվել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ հասկանալու, թե ինչպիսի հաղորդագրություններ ենք ուզում տարածել այդ միջոցառումների ժամանակ»:
Հակակոռուպցիոն հաղորդագրությունները կօգտագործվեն տարվա ընթացքում անցկացվող տարբեր միջոցառումների ժամանակ, ներառյալ` վիդեո հաղորդագրություններում, հումորային հոլովակներում, մուլտֆիլմերում/մանրապատումներում, արվեստի ցուցահանդեսներում և «Թեդեքս» քննարկումներ:

Արվեստն ընդդեմ կոռուպցիայի

Հունվարի 27-ին Իմփաքթ Հաբ Երևանը հրավիրել էր բոլորին՝ մեկնարկելու «(Հակա)կոռուպցիայի արվեստը» ծրագիրը: Եվրոպական միության հետ համատեղ իրականացվող արշավը մեկ տարի տևողությամբ միջոցառումների շարք է: Արշավի նպատակն է կոռուպցիայի գեղարվեստական և մշակութային մեկնաբանության միջոցով իրազեկել և կրթել կոռուպցիայի բարդ հետևանքների մասին Հայաստանի հասարակությանը և նրա սահմաններից դուրս։ Օգտագործելով արվեստի տարբեր ճյուղերը՝ ծրագիրը կոտրելու է այն գաղափարը, որ կոռուպցիան Հայաստանում անխուսափելի է: Ծրագիրը մեկնարկեց «Մտագրոհ» (Ideathon) միջոցառմամբ: Մտագրոհի նպատակն էր ստեղծագործ գաղափարները հավաքել մեկ տեղում, միասին ստեղծել համապատասխան հաղորդագրություններ, որոնց միջոցով լավագույնս հնարավոր կլինի հասանելի լինել հասարակությանը:

ARS_5016Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով կարևորեց ծրագիրը. «ԵՄ-ն աջակցում է Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ կոռուպցիան Հայաստանի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկն է այսօր և վաղը: Մենք օգնել ենք Հայաստանին տարբեր եղանակներով և տարբեր ոլորտներում. մենք աջակցում ենք կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերությունների նախաձեռնություններին: Այս ծրագիրը հետաքրքիր է, քանի որ այն նոր է, նորարար ու կարևոր: Այն կարևոր է, քանի որ օգտագործելու է նորարարությունը՝ հասանելի լինելու տարբեր լսարանների համար և պատրաստելու նրանց կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Միավորելով տարբեր ոլորտներոււմ հակակոռուպցիոն ջանքերը` Հայաստանը կկարողանա ադապտացնել և կիրառել լավագույն միջազգային փորձը»:

ARS_4984Իմփաքթ Հաբ Երևանի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սառա Անջարգոլյանը ողջունեց ԵՄ աջակցությունը. «Մենք բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք կոռուպցիայի դեմ: Միասին որոշեցինք, որ արվեստը կարող է արդյունավետ կամուրջ լինել տարբեր թեմաների միջև: Մենք Եվրոպական միության հետ կաշխատենք մեկ տարի և տարբեր միջոցառումներ կկազմակերպենք: Այս երեկո հավաքվել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ հասկանալու, թե ինչպիսի հաղորդագրություններ ենք ուզում տարածել այդ միջոցառումների ժամանակ»: Հակակոռուպցիոն հաղորդագրությունները կօգտագործվեն տարվա ընթացքում անցկացվող տարբեր միջոցառումների ժամանակ, ներառյալ` վիդեո հաղորդագրություններում, հումորային հոլովակներում, մուլտֆիլմերում/մանրապատումներում, արվեստի ցուցահանդեսներում և «Թեդեքս» քննարկումներ: