Արհեստների զարգացում՝ միտված զբոսաշրջային արդյունքների դիվերսիֆիկացմանը Դիլիջանում | EUNewsletter

Արհեստների զարգացում՝ միտված զբոսաշրջային արդյունքների դիվերսիֆիկացմանը Դիլիջանում

20 Դեկտեմբեր 2018
2

Դեկտեմբերի 8-ին Դիլիջանում բացվեց Արվեստների և արհեստների կենտրոնն ու Դիլիջանի Ձմեռային տոնավաճառը։ Այսուհետ Դիլիջանի և հարակից համայնքների վարպետներն ու արհեստավորները կարող են օգտվել նորաբաց Արվեստների և արհեստների կենտրոնի հնարավորություններից՝ ստեղծելու արվեստի հետաքրքիր գործեր և հուշանվերներ։ Կենտրոնը բացվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում՝ համագործակցելով «ԴԻՍ Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի, Դիլիջանի քաղաքապետարանի և Դիլիջանի ազգային պարկի հետ:

4Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագիրն օգնում է բնակիչներին ներգրավվել գյուղական տուրիզմի նախաձեռնություններում և եկամուտ ստանալ։ Նրանք ձեռք են բերում նոր հմտություններ, հնարավորություն ստանում ստեղծել տեղական արտադրանք, խրախուսել այդ արտադրանքի մուտքը տեղական շուկա, նպաստել Դիլիջանի և Տավուշի մարզի ճանաչելիության բարձրացմանը։

3Դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գոշ, Հաղարծին և Թեղուտ համայնքների դպրոցներում բացվել են փոքր արհեստանոցներ։ Այդպիսով, փոքր արհեստանոցներից կարող են օգտվել նաև դպրոցի աշակերտները՝ զարգացնելու իրենց ստեղծագործական հմտությունները։ Արվեստների ու արհեստների կենտրոնը, ինչպես նաև երեք համայնքային արհեստանոցները հագեցած են անհրաժեշտ կահույքով, սարքավորումներով և նյութերով։ Կենտրոնում կարող է աշխատել միաժամանակ 12 մարդ։ Արհեստավորների ու վարպետների համար անհրաժեշտ տարածք տրամադրելուց բացի, կենտրոնում աշխատող մասնագետները հնարավորություն ունեն իրենց արտադրանքը ներկայացնել և վաճառել այս ամառ նույն ծրագրի շրջանակում Դիլիջանում բացված Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնում։ Օրը նշանավորվեց նաև Դիլիջանի Ձմեռային տոնավաճառի բացմամբ, որն իր տեսակով առաջին լայնածավալ միջոցառումն է Դիլիջանում։ Տոնավաճառը Դիլիջանի ու հարակից համայնքների բնակիչներին հնարավորություն տվեց երկու օր անընդմեջ վաճառել իրենց պատրաստած ձեռագործ ապրանքները, իսկ մասնակիցներին՝ ականատես լինել հետաքրքիր միջոցառումների, երաժշտական համարների ու ներկայացումների UWC Դիլիջան դպրոցի սաների կատարմամբ, ինչպես նաև կատարել ամանորի գնումներ։

1ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձավ ծրագրին ուղղված աջակցությանն ու իրականացնողներին. «Մենք հպարտ ենք, որ առնչություն ունենք այս ծրագրի հետ: Գրեթե երկու տարի առաջ Հայաստանի կառավարության հետ մեկնարկեցինք Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագիրը: Այն մշակվել է Հայաստանի մարզերին աջակցելու և տնտեսական աճին նպաստելու համար: Մենք մի քանի ծրագիր ենք ընտրել տարբեր մարզերում, և ես երջանիկ եմ, որ Դիլիջանի ծրագիրը ամենահաջողվածն է: Այս կենտրոնը կարող է բարելավել համայնքների կյանքը, վերականգնել ավանդույթները և տարածել Դիլիջանի բրենդը: Այս կենտրոնի բացումը «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում նախաձեռնած մյուս գործողությունների հետ ամբողջացնում է պատկերը: Դուք ունեք հիանալի ճաշակ և ամենուրեք կարող եք փոփոխություններ բերել: Մարդիկ են այս ծրագրի հաջողության գրավականը և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Հուսով եմ, որ հաջողության կհասնեք, և Դիլիջանի բրենդը հայտնի կդառնա ոչ միայն Երևանում»: