Արդարադատության ակադեմիան կայքէջ ունի | EUNewsletter

Արդարադատության ակադեմիան կայքէջ ունի

18 Սեպտեմբեր 2015
ARS_2798

Սեպտեմբերի 17-ին գործարկվեց Հայաստանի Արդարադատության ակադեմիայի կայքէջը: Այն ստեղծվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում:
Մինչև 2016թ.-ի մայիսը ծրագիրը ՀՀ Արդարադատության նախարարությանը, դատական իշխանությանը, Արդարադատության ակադեմիային և Փաստաբանական դպրոցին կտրամադրի իրավական ակտերի մշակմանը, ինչպես նաև այս կառույցների ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն: Արդարադատության ակադեմիայի կայքէջի մշակումը ծրագրի ենթաբաղադրիչներից է:
ARS_2827Կայքի շնորհանդեսի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը շնորհավորեց բոլորին կայքի ստեղծման և դրա հաջող մեկնարկի առիթով:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան հանդես եկավ բացման խոսքով: «Այս կայքը, որի շնորհանդեսին այսօր մասնակցում ենք բոլորս, «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի մասն է կազմում: Եվրոպայի խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության և Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցության հարուստ պատմություն ունի, և ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ևս մեկ քայլ արեցինք դեպի այս հաստատության ամրապնդմանը Հայաստանում, որտեղ ուսանում են ապագա դատավորներ, դատախազներ և քննիչներ: Մենք բոլորս գիտենք, թե որքան կարևոր է 21-րդ դարում կայք ունենալը, հատկապես, եթե այն ուղղված է ներկայիս և ապագա մասնագետների վերապատրաստմանը»: Միջոցառման ընթացքում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը ևս խոսեց կայքի կարևորության մասին: «Այս շնորհանդեսը մեկն է այն նախագծերից, որ մենք իրականացնում ենք նշված ծրագրի շրջանակներում, և մենք ունենք շատ լավ գործընկերներ ի դեմս Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, որոնց ջանքերով իրականություն է դարձել այսօրվա շնորհանդեսը: Արդարադատության ակադեմիայի համար այսօր իսկապես հատուկ օր է, և հենց այսօրվանից սկսած՝ մենք մեր այցեքարտերում կարող ենք հպարտությամբ ավելացնել մեր կայքէջի հասցեն: Այսուհետ մենք ավելի ներկայանալի ենք դառնում վիրտուալ իրականության մեջ, ինչը մի քանի առումով է կարևոր մեզ համար: Նախ մեր գործընկերների առումով տեսանելի կլինենք, մեր աշխատանքն ավելի ներկայանալի կլինի, բայց ամենակարևորն այն է, որ մենք ավելի թափանցիկ կդառնանք հանրության համար: Մենք խոստանում ենք, որ մեր կայքը հնարավորինս բաց կլինի բոլորի համար»:
Նոր մշակված կայքն իր օգտվողներին և շահառուներին կտրամադրի.
• Առավել ընդլայնված մատչելիություն
• Դատավորների և դատախազների միջև հաղորդակցության ամրապնդման համար առավել մեծ հնարավորություններ
• Արդարադատության ակադեմիայի հեռավար դասընթացների իրականացման համար հարթակ
Կայքը տեսնելու համար կարող եք այցելել՝ www.justiceacademy.am:

Արդարադատության ակադեմիան կայքէջ ունի

Սեպտեմբերի 17-ին գործարկվեց Հայաստանի Արդարադատության ակադեմիայի կայքէջը: Այն ստեղծվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում: Մինչև 2016թ.-ի մայիսը ծրագիրը ՀՀ Արդարադատության նախարարությանը, դատական իշխանությանը, Արդարադատության ակադեմիային և Փաստաբանական դպրոցին կտրամադրի իրավական ակտերի մշակմանը, ինչպես նաև այս կառույցների ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն: Արդարադատության ակադեմիայի կայքէջի մշակումը ծրագրի ենթաբաղադրիչներից է: ARS_2827Կայքի շնորհանդեսի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը շնորհավորեց բոլորին կայքի ստեղծման և դրա հաջող մեկնարկի առիթով: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան հանդես եկավ բացման խոսքով: «Այս կայքը, որի շնորհանդեսին այսօր մասնակցում ենք բոլորս, «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի մասն է կազմում: Եվրոպայի խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության և Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցության հարուստ պատմություն ունի, և ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ևս մեկ քայլ արեցինք դեպի այս հաստատության ամրապնդմանը Հայաստանում, որտեղ ուսանում են ապագա դատավորներ, դատախազներ և քննիչներ: Մենք բոլորս գիտենք, թե որքան կարևոր է 21-րդ դարում կայք ունենալը, հատկապես, եթե այն ուղղված է ներկայիս և ապագա մասնագետների վերապատրաստմանը»: Միջոցառման ընթացքում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը ևս խոսեց կայքի կարևորության մասին: «Այս շնորհանդեսը մեկն է այն նախագծերից, որ մենք իրականացնում ենք նշված ծրագրի շրջանակներում, և մենք ունենք շատ լավ գործընկերներ ի դեմս Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, որոնց ջանքերով իրականություն է դարձել այսօրվա շնորհանդեսը: Արդարադատության ակադեմիայի համար այսօր իսկապես հատուկ օր է, և հենց այսօրվանից սկսած՝ մենք մեր այցեքարտերում կարող ենք հպարտությամբ ավելացնել մեր կայքէջի հասցեն: Այսուհետ մենք ավելի ներկայանալի ենք դառնում վիրտուալ իրականության մեջ, ինչը մի քանի առումով է կարևոր մեզ համար: Նախ մեր գործընկերների առումով տեսանելի կլինենք, մեր աշխատանքն ավելի ներկայանալի կլինի, բայց ամենակարևորն այն է, որ մենք ավելի թափանցիկ կդառնանք հանրության համար: Մենք խոստանում ենք, որ մեր կայքը հնարավորինս բաց կլինի բոլորի համար»: Նոր մշակված կայքն իր օգտվողներին և շահառուներին կտրամադրի. • Առավել ընդլայնված մատչելիություն • Դատավորների և դատախազների միջև հաղորդակցության ամրապնդման համար առավել մեծ հնարավորություններ • Արդարադատության ակադեմիայի հեռավար դասընթացների իրականացման համար հարթակ Կայքը տեսնելու համար կարող եք այցելել՝ www.justiceacademy.am: