Ավելի հզոր ՔՀԿ-ներ, ավելի հզոր Հայաստան | EUNewsletter

Ավելի հզոր ՔՀԿ-ներ, ավելի հզոր Հայաստան

14 Նոյեմբեր 2016
14947837_1151767151543879_2723542711394514170_n

Քաղացիական հասարակությունն առաջնային դեր է խաղում հանրային-մասնավոր հատված համագործակցության կառուցմանտնտեսական զարգացման գործողությունների, ինչպես նաև ժողովրդավարության, փոփոխությունների և մարտահրավերների հարցում, որոնց բախվում են երկրները: ԵՄ-ն հավատացած է, որ քաղհասարակության ավելի հզոր կազմակերպությունները կարող են ավելի հզոր դարձնել երկիրը դրա զարգացման տարբեր ասպարեզներում:
Հայաստանի ՔՀԿ-ները հզորացնելու նպատակով ԵՄ-ն իրականացնում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունները՝ որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով: Ծրագիրը կենտրոնանում է 3 հիմնական նպատակների վրա` զարգացնել կազմակերպությունների ներքին ու արտաքին կարողությունները և զարգացնել նրանց կարողությունները ԵՄ ծրագրերին դիմելու և իրականացնելու համար: Ծրագրի իրականացման ժամկետը երեք տարի է:
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ծրագրի մեկամյա գործունեության ամփոփումը, արդյունքների ներկայացումը, քաղված դասերը, հեռանկարները, ինչպես նաև ենթադրամաշնորհայի նախագծի մեթոդաբանության ներկայացումը:

14993478_1151766944877233_2234135361700877667_nՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է միջոցառմանը և ընդգծել հզոր ՔՀԿ-ների կարևորությունը: «Իմ ներկայությունն այստեղ շատ պարզ պատճառ ունի. այս ծրագիրը շատ կարևոր է Եվրոպական միության համար, դրա հաջող իրականացումը մի բան է, որին մենք շատ մեծ ուշադրություն ենք հատկացնում: Հայաստանն ունի նոր կառավարություն, նոր վարչապետ, և այս պահին քննարկվում են խորը և համակարգային փոփոխություններ, և այդ ամբիցիոզ բարեփոխումները իրականացնելու համար Հայաստանին հարկավոր են հզոր ՔՀԿ-ներ: Ես շատ ուրախ եմ, որ նոր կառավարությունը ինտենսիվ քննարկումներ է սկսել ՔՀԿ-ների հետ մի շարք թեմաներով: Կարծում եմ, որ դա ևս մեկ անգամ վկայում է, որ ներառական երկխոսությունը բարեփոխումները հաջող իրականացնելու նախադրյալներից է: Ես շատ ուրախ եմ, որ մենք՝ որպես ԵՄ, աջակցում ենք կառավարության և ՔՀԿ-ների միջև երկխոսությանը: Գալիք ամսում մեր առաջնահերթությունը մարզերին աջակցելն է, այնտեղի քաղհասարակությանն աջակցելը: Այս ծրագիրը կօգնի մեզ այդ հարցում», – ընդգծել է դեսպան Սվիտալսկին:

Միջոցառման ընթացքում «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարոսլավ Զարիխտան և ծրագրի կարողությունների զարգացման համակարգող Իռեն Դանիելյանը մասնակիցներին ներկայացրել են ծրագրի գործունեությունը: Յարոսլավ Զարիխտան ամփոփ ներկայացրել է ծրագիրը` նպատակները, խնդիրները, արդյունքները և ծրագրի ժամանակացույցը: Իռեն Դանիելյանը ներկայացրել է ծրագրի կողմից իրականացված գործունեությունը և հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև խոսել ծրագրի առաջիկա գործողությունների մասին:
Միջոցառման 2-րդ հատվածում ներկաները ներգրավվել են խմբային աշխատանքում, որի նպատակն էր ՔՀԿ-ներին տալ հնարավորություն գտնելու համագործակցության ընդհանուր ուղիներ՝ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու կամ կոնսորցիումների ձևով հանդես գալու համար:

 

Ավելի հզոր ՔՀԿ-ներ, ավելի հզոր Հայաստան

Քաղացիական հասարակությունն առաջնային դեր է խաղում հանրային-մասնավոր հատված համագործակցության կառուցմանտնտեսական զարգացման գործողությունների, ինչպես նաև ժողովրդավարության, փոփոխությունների և մարտահրավերների հարցում, որոնց բախվում են երկրները: ԵՄ-ն հավատացած է, որ քաղհասարակության ավելի հզոր կազմակերպությունները կարող են ավելի հզոր դարձնել երկիրը դրա զարգացման տարբեր ասպարեզներում: Հայաստանի ՔՀԿ-ները հզորացնելու նպատակով ԵՄ-ն իրականացնում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունները՝ որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով: Ծրագիրը կենտրոնանում է 3 հիմնական նպատակների վրա` զարգացնել կազմակերպությունների ներքին ու արտաքին կարողությունները և զարգացնել նրանց կարողությունները ԵՄ ծրագրերին դիմելու և իրականացնելու համար: Ծրագրի իրականացման ժամկետը երեք տարի է: Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ծրագրի մեկամյա գործունեության ամփոփումը, արդյունքների ներկայացումը, քաղված դասերը, հեռանկարները, ինչպես նաև ենթադրամաշնորհայի նախագծի մեթոդաբանության ներկայացումը: 14993478_1151766944877233_2234135361700877667_nՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է միջոցառմանը և ընդգծել հզոր ՔՀԿ-ների կարևորությունը: «Իմ ներկայությունն այստեղ շատ պարզ պատճառ ունի. այս ծրագիրը շատ կարևոր է Եվրոպական միության համար, դրա հաջող իրականացումը մի բան է, որին մենք շատ մեծ ուշադրություն ենք հատկացնում: Հայաստանն ունի նոր կառավարություն, նոր վարչապետ, և այս պահին քննարկվում են խորը և համակարգային փոփոխություններ, և այդ ամբիցիոզ բարեփոխումները իրականացնելու համար Հայաստանին հարկավոր են հզոր ՔՀԿ-ներ: Ես շատ ուրախ եմ, որ նոր կառավարությունը ինտենսիվ քննարկումներ է սկսել ՔՀԿ-ների հետ մի շարք թեմաներով: Կարծում եմ, որ դա ևս մեկ անգամ վկայում է, որ ներառական երկխոսությունը բարեփոխումները հաջող իրականացնելու նախադրյալներից է: Ես շատ ուրախ եմ, որ մենք՝ որպես ԵՄ, աջակցում ենք կառավարության և ՔՀԿ-ների միջև երկխոսությանը: Գալիք ամսում մեր առաջնահերթությունը մարզերին աջակցելն է, այնտեղի քաղհասարակությանն աջակցելը: Այս ծրագիրը կօգնի մեզ այդ հարցում», - ընդգծել է դեսպան Սվիտալսկին: Միջոցառման ընթացքում «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարոսլավ Զարիխտան և ծրագրի կարողությունների զարգացման համակարգող Իռեն Դանիելյանը մասնակիցներին ներկայացրել են ծրագրի գործունեությունը: Յարոսլավ Զարիխտան ամփոփ ներկայացրել է ծրագիրը` նպատակները, խնդիրները, արդյունքները և ծրագրի ժամանակացույցը: Իռեն Դանիելյանը ներկայացրել է ծրագրի կողմից իրականացված գործունեությունը և հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև խոսել ծրագրի առաջիկա գործողությունների մասին: Միջոցառման 2-րդ հատվածում ներկաները ներգրավվել են խմբային աշխատանքում, որի նպատակն էր ՔՀԿ-ներին տալ հնարավորություն գտնելու համագործակցության ընդհանուր ուղիներ՝ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու կամ կոնսորցիումների ձևով հանդես գալու համար: