Ավելի կանաչ ու ավելի մաքուր Երևան | EUNewsletter

Ավելի կանաչ ու ավելի մաքուր Երևան

12 Դեկտեմբեր 2017
^47FB86F85BEA02FC958E340EECC7634E0982B016CA064E0971^pimgpsh_fullsize_distr

Դեկտեմբերի 1-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակի Հայաստան կատարած երկօրյա աշխատանքային այցը եզրափակվեց գործընկերների հետ երկու նոր համաձայնագրերի ստորագրմամբ:
Առավոտյան փոխնախագահը հանդիպեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քննարկելու համատեղ ծրագրերը և ստորագրելու էներգաարդյունավետության վարկային համաձայնագիրը: ԵՆԲ-ի ֆինանսավորման շնորհիվ Երևանը կդառնա ավելի կանաչ ու ավելի էներգաարդյունավետ: ԵՆԲ-ի 7 միլիոն եվրո վարկը կօգնի Երևանի քաղաքապետարանին մանկապարտեզներն ավելի էներգախնայող դարձնել՝ նվազեցնելով էներգիայի և սպասարկման ծախսերը, կրճատելով CO2-ի և այլ ջերմոցային գազերի արտանետումները: Բացի այդ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (E5P) հատկացրել է 5 միլիոն եվրո դրամաշնորհ, իսկ Կանաչ կլիմայի հիմնադրամը (GCF) 1 մլն եվրո դրամաշնորհ:

^647CEFD4377B4D9331DCBB0CFDAD7CC99DE7A6554068870F80^pimgpsh_fullsize_distrԱվելի ուշ Վազիլ Հուդակը հանդիպեց Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանին քննարկելու համագործակցությունն ընդլայնելու ճանապարհները: Նրանք նաև ստորագրեցին դրամաշնորհային համաձայնագիր, որի համաձայն Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրին հատկացնում է 2 միլիոն եվրո: 2015-ից սկսած ծրագրի նպատակն է երեք բաղադրիչների միջոցով նպաստել Երևանի կոշտ թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա: Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը՝ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո: Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները՝ երկարացնելով նոր աղբավայրի շահագործման ժամկետը: Համաձայնագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցները նախատեսված է ուղղել ծրագրի երկրորդ բաղադրիչի ֆինանսավորմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է հետևյալ կերպ. 8 միլիոն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), 8 միլիոն եվրո վարկ և 1.9 միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), 8 միլիոն եվրո դրամաշնորհ Եվրոպական միության Հարևանության ներդրումային հիմնադրամից, 0.5 միլիոն եվրո Քաղաքապետարանների աջակացման ծրագրից և 2 միլիոն եվրո դրամաշնորհ E5P հիմնադրամից:

^3A56217401DA0C3FC2180C50B83C742821401547B6267EE903^pimgpsh_fullsize_distrԵՆԲ փոխնախագահը ոգևորված էր համաձայնագրերի ստորագրման առիթով. «Նախ թույլ տվեք խոսել էներգաարդյունավետության վարկային համաձայնագրի մասին: Սա առաջին համաձայնագիրն է միջազգային ֆինանսական կազմակերպության և քաղաքապետարանի միջև: Այսպիսով սա պատմական պահ է, քանի որ մինչև այժմ միայն կառավարությունը կամ պետությունն էր աշխատում միջազգային ֆինանսական կազմակերպությունների, օրինակ՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ: Այժմ քաղաքապետարանները, ինչպես Երևանի քաղաքապետարանը, կարող են ուղղակիորեն աշխատել մեզ հետ: Այս աջակցությունը կօգնի Երևանում էներգաարդյունավետության աշխատանքներ իրականացնել 3 տարի. քաղաքի մանկապարտեզներում կբարձրանա էներգախնայողությունը: Ինչ վերաբերում է Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրին, ապա այն ներառում է թե´ դրամաշնորհներ, թե´ վարկեր: Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը քաղաքին օգուտ կբերի: Հին աղբավայրը կփոխարինվի նոր աղբավայրով, ինչը նշանակում է, որ Երևանում մարդիկ կունենան առողջապահական ամենաբարձր չափանիշներին համապատասխան ամբողջովին նոր աղբավայր: Ծրագրի շրջանակում Երևանի շրջակա տարածքներում կիրականացվի նաև աղբահանություն»:

Ավելի կանաչ ու ավելի մաքուր Երևան

Դեկտեմբերի 1-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակի Հայաստան կատարած երկօրյա աշխատանքային այցը եզրափակվեց գործընկերների հետ երկու նոր համաձայնագրերի ստորագրմամբ: Առավոտյան փոխնախագահը հանդիպեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քննարկելու համատեղ ծրագրերը և ստորագրելու էներգաարդյունավետության վարկային համաձայնագիրը: ԵՆԲ-ի ֆինանսավորման շնորհիվ Երևանը կդառնա ավելի կանաչ ու ավելի էներգաարդյունավետ: ԵՆԲ-ի 7 միլիոն եվրո վարկը կօգնի Երևանի քաղաքապետարանին մանկապարտեզներն ավելի էներգախնայող դարձնել՝ նվազեցնելով էներգիայի և սպասարկման ծախսերը, կրճատելով CO2-ի և այլ ջերմոցային գազերի արտանետումները: Բացի այդ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (E5P) հատկացրել է 5 միլիոն եվրո դրամաշնորհ, իսկ Կանաչ կլիմայի հիմնադրամը (GCF) 1 մլն եվրո դրամաշնորհ:

^647CEFD4377B4D9331DCBB0CFDAD7CC99DE7A6554068870F80^pimgpsh_fullsize_distrԱվելի ուշ Վազիլ Հուդակը հանդիպեց Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանին քննարկելու համագործակցությունն ընդլայնելու ճանապարհները: Նրանք նաև ստորագրեցին դրամաշնորհային համաձայնագիր, որի համաձայն Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրին հատկացնում է 2 միլիոն եվրո: 2015-ից սկսած ծրագրի նպատակն է երեք բաղադրիչների միջոցով նպաստել Երևանի կոշտ թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա: Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը՝ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո: Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները՝ երկարացնելով նոր աղբավայրի շահագործման ժամկետը: Համաձայնագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցները նախատեսված է ուղղել ծրագրի երկրորդ բաղադրիչի ֆինանսավորմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է հետևյալ կերպ. 8 միլիոն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), 8 միլիոն եվրո վարկ և 1.9 միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), 8 միլիոն եվրո դրամաշնորհ Եվրոպական միության Հարևանության ներդրումային հիմնադրամից, 0.5 միլիոն եվրո Քաղաքապետարանների աջակացման ծրագրից և 2 միլիոն եվրո դրամաշնորհ E5P հիմնադրամից:

^3A56217401DA0C3FC2180C50B83C742821401547B6267EE903^pimgpsh_fullsize_distrԵՆԲ փոխնախագահը ոգևորված էր համաձայնագրերի ստորագրման առիթով. «Նախ թույլ տվեք խոսել էներգաարդյունավետության վարկային համաձայնագրի մասին: Սա առաջին համաձայնագիրն է միջազգային ֆինանսական կազմակերպության և քաղաքապետարանի միջև: Այսպիսով սա պատմական պահ է, քանի որ մինչև այժմ միայն կառավարությունը կամ պետությունն էր աշխատում միջազգային ֆինանսական կազմակերպությունների, օրինակ՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ: Այժմ քաղաքապետարանները, ինչպես Երևանի քաղաքապետարանը, կարող են ուղղակիորեն աշխատել մեզ հետ: Այս աջակցությունը կօգնի Երևանում էներգաարդյունավետության աշխատանքներ իրականացնել 3 տարի. քաղաքի մանկապարտեզներում կբարձրանա էներգախնայողությունը: Ինչ վերաբերում է Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրին, ապա այն ներառում է թե´ դրամաշնորհներ, թե´ վարկեր: Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը քաղաքին օգուտ կբերի: Հին աղբավայրը կփոխարինվի նոր աղբավայրով, ինչը նշանակում է, որ Երևանում մարդիկ կունենան առողջապահական ամենաբարձր չափանիշներին համապատասխան ամբողջովին նոր աղբավայր: Ծրագրի շրջանակում Երևանի շրջակա տարածքներում կիրականացվի նաև աղբահանություն»: