Ավելի ապահով մետրո Երևանի բնակիչների համար | EUNewsletter

Ավելի ապահով մետրո Երևանի բնակիչների համար

11 Մայիս 2015
ARS_2511

ԵՄ հարևանության ներդրումային գործիքը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը շարունակում են աջակցել Երևանի մետրոյի հետագա վերակառուցման և բարեկարգման գործընթացին: 2010թ.-ից տրամադրվող համատեղ ֆինանսավորման օգնությամբ արդեն զգալի աշխատանքներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ուղղությամբ: Մետրոյի ստորգետնյա դրենաժային թունելի երկարացման աշխատանքներին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 11-ին: Ծրագիրը նաև ներառում է մետրոյի թունելի վերակառուցում և մետրոյի վագոնների հետագա բարեկարգում:
Միջոցառման բացման արարողությանը ելույթով հանդես եկավ Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Դավիթ Գրիգորյանը. «Երևանի մետրոպոլիտենի աջակցության ծրագրի այս երկրորդ փուլը շատ կարևոր է, որի օգնությամբ մետրոյի վիճակը կբարելավվի, և ուղևորների համար ավելի ապահով պայմաններ կստեղծվեն»:
ARS_2537Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ իրենց համար ուրախություն ու պատիվ է, որ ԵՄ կոնսորցիումը շարունակական աջակցություն է ցուցաբերում ծրագրին: «Շարժունակության բարելավումը, ինչպես նաև գերծանրաբեռնվածության, դժբախտ պատահարների քանակի և աղտոտվածության կրճատումը ընդհանուր մարտահրավեր է Եվրոպայի բոլոր խոշոր քաղաքների համար: Երևան քաղաքը ևս սկսում է բախվել այդ խնդրին: Այդ պատճառով Եվրոպական հանձնաժողովը մշակել է քաղաքականության մի շարք գործիքներ՝ ուղղված Եվրոպայում քաղաքային շարժունակության բարելավմանն ու մաքուր տրանսպորտային միջոցների խթանմանը, հատկապես արդյունավետ հասարակական տրանսպորտի զարգացմանը: Այսօր ԵՄ-ն հաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու Երևան քաղաքի այս նախաձեռնությանը»:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Սումա Չակրաբարտին խոսեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Երևանի քաղաքապետարանի և Երևանի մետրոպոլիտենի սերտ համագործակցության մասին՝ ավելացնելով, որ այս ծրագիրն անհնարին կլիներ իրականացնել առանց ԵՄ-ի աջակցության:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնեց իր ուրախությունը ծրագրի իրականացման առիթով, քանի որ հավատացած է, որ մետրոն շատ կարևոր դեր է խաղում Երևանի բնակիչների կյանքում:

Ավելի ապահով մետրո Երևանի բնակիչների համար

ԵՄ հարևանության ներդրումային գործիքը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը շարունակում են աջակցել Երևանի մետրոյի հետագա վերակառուցման և բարեկարգման գործընթացին: 2010թ.-ից տրամադրվող համատեղ ֆինանսավորման օգնությամբ արդեն զգալի աշխատանքներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ուղղությամբ: Մետրոյի ստորգետնյա դրենաժային թունելի երկարացման աշխատանքներին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 11-ին: Ծրագիրը նաև ներառում է մետրոյի թունելի վերակառուցում և մետրոյի վագոնների հետագա բարեկարգում: Միջոցառման բացման արարողությանը ելույթով հանդես եկավ Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Դավիթ Գրիգորյանը. «Երևանի մետրոպոլիտենի աջակցության ծրագրի այս երկրորդ փուլը շատ կարևոր է, որի օգնությամբ մետրոյի վիճակը կբարելավվի, և ուղևորների համար ավելի ապահով պայմաններ կստեղծվեն»: ARS_2537Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ իրենց համար ուրախություն ու պատիվ է, որ ԵՄ կոնսորցիումը շարունակական աջակցություն է ցուցաբերում ծրագրին: «Շարժունակության բարելավումը, ինչպես նաև գերծանրաբեռնվածության, դժբախտ պատահարների քանակի և աղտոտվածության կրճատումը ընդհանուր մարտահրավեր է Եվրոպայի բոլոր խոշոր քաղաքների համար: Երևան քաղաքը ևս սկսում է բախվել այդ խնդրին: Այդ պատճառով Եվրոպական հանձնաժողովը մշակել է քաղաքականության մի շարք գործիքներ՝ ուղղված Եվրոպայում քաղաքային շարժունակության բարելավմանն ու մաքուր տրանսպորտային միջոցների խթանմանը, հատկապես արդյունավետ հասարակական տրանսպորտի զարգացմանը: Այսօր ԵՄ-ն հաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու Երևան քաղաքի այս նախաձեռնությանը»: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Սումա Չակրաբարտին խոսեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Երևանի քաղաքապետարանի և Երևանի մետրոպոլիտենի սերտ համագործակցության մասին՝ ավելացնելով, որ այս ծրագիրն անհնարին կլիներ իրականացնել առանց ԵՄ-ի աջակցության: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնեց իր ուրախությունը ծրագրի իրականացման առիթով, քանի որ հավատացած է, որ մետրոն շատ կարևոր դեր է խաղում Երևանի բնակիչների կյանքում: