Ավարտվեց ԵՄ Թվինինգ ծրագիրը | EUNewsletter

Ավարտվեց ԵՄ Թվինինգ ծրագիրը

23 Մայիս 2017
ARS_4952

Մայիսի 3-ին օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողովը պաշտոնապես եզրափակել է Եվրոպական միության «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագիրը: Հայաստանի և Ֆրանսիայի միջև իրականացվող ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականի հոկտեմբերի 15-ին 810,000 եվրո բյուջեով`ամբողջովին ֆինանսավորվելով ԵՄ-ի կողմից: Թվինինգը ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության գործիք է ԵՄ անդամ երկրների պետական կառավարման և Եվրոպական հարևանության ընտրված շահառու երկրների միջև:
Ծրագիրն իրականացնում էր օտարերկրյա ներդրումների և արտահանման զարգացման ֆրանսիական պետական գործակալությունը՝ «Բիզնես Ֆրանսը»: Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը նույնպես ներգրավված էին ծրագրում:

ARS_4887Ծրագրի ընթացքում հայ մասնագետները ծանոթացել են եվրոպական լավագույն փորձին: Նախարարության և հիմնադրամի մասնագետներին եվրոպական 20 փորձագետներ փոխանցել են ներդրումների ներգրավման՝ «Բիզնես Ֆրանսի» կողմից ընդունելի արդյունավետ գործիքակազմը։ Շեշտը դրվել է դեպի Հայաստան ներդրումների խթանման վրա, օրինակ` օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղի հիմնում, նոր աշխատատեղերի ստեղծում ու տնտեսական զարգացում։ Այս մոդելը կիրառում են աշխարհի առաջադեմ երկրների ներդրումների խթանման գործակալությունները։ Ծրագիրը գրանցել է նշանակալի ձեռքբերումներ: Մշակվել և զարգացվել են ոլորտային ներդրումային ռազմավարությունները, ստեղծվել են Հայաստանի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, ստեղծվել է պոտենցիալ ներդրողների տվյալների շտեմարան, Հայաստանի զարգացման հիմնադրամը սերտ կապեր է հաստատել 136 ընկերության հետ, ստեղծվել է 9 նոր հնարավորություն և 11 ներդրումային նախագիծ:

ARS_4933Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ցավով է փաստել ծրագրի ավարտը. «Շատ կարևոր է խթանել այն, ինչ ունի Հայաստանը: Այս ծրագրի նպատակն էր խթանել ներդրումները Հայաստանում: Կարևոր է հավաստիանալ, որ օտարերկրյա ներդրողները գալիս են Հայաստան առաջին հերթին` իրենց ֆինանսական կարողությունների համար, և երկրորդ` օտարերկրյա ուղղակի ներդրումները խթանում են բիզնեսն ու մշակութային փոխանակումը»:

ARS_4930Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ընդհանուր գնահատական է տվել ծրագրին. «Մենք աշխատել ենք երեք ռազմավարական ուղղություններով` ներդրումների խթանում և քաղաքականության իրականացման աջակցություն և առաջմղում, օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության զարգացում և ներդրումային միջավայրի բարելավում, հետներդրումային ծառայությունների զարգացում: Արդյունքները գոհացուցիչ են»:

Ավարտվեց ԵՄ Թվինինգ ծրագիրը

Մայիսի 3-ին օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողովը պաշտոնապես եզրափակել է Եվրոպական միության «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագիրը: Հայաստանի և Ֆրանսիայի միջև իրականացվող ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականի հոկտեմբերի 15-ին 810,000 եվրո բյուջեով`ամբողջովին ֆինանսավորվելով ԵՄ-ի կողմից: Թվինինգը ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության գործիք է ԵՄ անդամ երկրների պետական կառավարման և Եվրոպական հարևանության ընտրված շահառու երկրների միջև: Ծրագիրն իրականացնում էր օտարերկրյա ներդրումների և արտահանման զարգացման ֆրանսիական պետական գործակալությունը՝ «Բիզնես Ֆրանսը»: Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը նույնպես ներգրավված էին ծրագրում: