Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը բանտերում | EUNewsletter

Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը բանտերում

2 June 2015

Հունիսի 2-ին տեղի ունեցավ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի մեկնարկը: Այն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրի համագործակցության շրջանակներում: Ծրագրի տևողությունը 24 ամիս է, այն նախատեսվում է ավարտել 2017թ.-ի փետրվարին: Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել մարդու իրավունքները՝ բարելավելով բուժծառայության, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի կարողությունների բարելավումը՝ շարունակական դասընթացներ մշակելու և անցկացնելու միջոցով:
Ծրագիրն ունի նաև մի շարք խնդիրներ, որոնց թվում են.
• բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական/ինստիտուցիոնալ շրջանակը
• բարելավել քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները
• ամրապնդել բուժօգնության տրամադրումը, հատկապես՝ դատապարտյալներին հոգեկան բուժօգնություն տրամադրելու կարողությունները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի ընդհանուր գիտելիքները քրեակատարողական հիմնարկներում տրամադրվող բուժօգնության, բժշկական էթիկայի նորմերի և մարդու իրավունքների հարցերում եվրոպական չափանիշների վերաբերյալ:
ARS_1295Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-
Բին Աջեմյանն իր ելույթում ընդգծեց այն փաստը, որ ԵՄ-ն ավելի շատ աջակցություն է տրամադրում Հայաստանին, քան Վրաստանին կամ Մոլդովային: «Մենք կառուցել ենք տասներկու դատարան, այս պահին ունենք ընթացիկ ծրագիր, որի ընդհանուր բյուջեն կազմում է 30 միլիոն եվրո և ուղղված է արդարադատության ոլորտին: Մենք պլանավորում ենք մեկ այլ աջակցություն տրամադրել այս ոլորտում, քանի որ մարդու իրավունքները կարևոր են ոչ միայն Եվրոպայի, այլև Հայաստանի համար, քանի որ մենք բոլորս կիսում ենք նույն արժեքները: Այս մասին հայտարարվեց Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ: Մենք տեսնում ենք որոշակի բարելավումներ, որ տեղի էին ունեցել մարդու իրավունքների և արդարադատության ոլորտում, սակայն դեռ շատ փոփոխությունների կարիք կա: Մենք ևս 9 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրում Երևանին, որպեսզի Արմավիրում նոր բանտ կառուցվի, որում շուրջ հազար կալանավորներ կկարողանան ապրել ավելի լավ պայմաններում»:
ARS_1224«Առողջապահությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, անկախ նրա պատժից: Եվ մարդու իրավունքները քրեակատարողական հիմնարկներում ավելի խոցելի են, այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք դրանց: ՀՀ արդարադատության նախարարությունը բարեփոխումներ է կատարում՝ բարելավելով պայմանները և մոտեցնելով դրանք եվրոպական չափանիշներին: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի մի նոր ծրագրի մեկնարկը տանք, որը հնարավոր դարձավ մեր եվրոպացի գործընկերների շնորհիվ»,-իր ելույթում նշեց ՀՀ արդարադատության նախար Հովհաննես Մանուկյանը:
Ծրագրից ակնկալվող արդյունքները հետևյալն են՝
• Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների տրամադրման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները համապատասխանեն եվրոպական չափանիշներին
• քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների տրամադրման բարելավում և համապատասխանեցում եվրոպական չափանիշներին
• քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների նյութական վիճակի բարելավում
• քրեակատարողական հիմնարկների անձնակազմի վերապատրաստում բանտերում առողջապահության, մարդու իրավունքների և բուժական էթիկայի նորմերի վերաբերյալ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:
Մենք բոլորս սպասում ենք ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի այս համատեղ ծրագրի հաջող իրականացմանը:

Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը բանտերում

Հունիսի 2-ին տեղի ունեցավ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի մեկնարկը: Այն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրի համագործակցության շրջանակներում: Ծրագրի տևողությունը 24 ամիս է, այն նախատեսվում է ավարտել 2017թ.-ի փետրվարին: Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել մարդու իրավունքները՝ բարելավելով բուժծառայության, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի կարողությունների բարելավումը՝ շարունակական դասընթացներ մշակելու և անցկացնելու միջոցով: Ծրագիրն ունի նաև մի շարք խնդիրներ, որոնց թվում են. • բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական/ինստիտուցիոնալ շրջանակը • բարելավել քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները • ամրապնդել բուժօգնության տրամադրումը, հատկապես՝ դատապարտյալներին հոգեկան բուժօգնություն տրամադրելու կարողությունները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի ընդհանուր գիտելիքները քրեակատարողական հիմնարկներում տրամադրվող բուժօգնության, բժշկական էթիկայի նորմերի և մարդու իրավունքների հարցերում եվրոպական չափանիշների վերաբերյալ: ARS_1295Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա- Բին Աջեմյանն իր ելույթում ընդգծեց այն փաստը, որ ԵՄ-ն ավելի շատ աջակցություն է տրամադրում Հայաստանին, քան Վրաստանին կամ Մոլդովային: «Մենք կառուցել ենք տասներկու դատարան, այս պահին ունենք ընթացիկ ծրագիր, որի ընդհանուր բյուջեն կազմում է 30 միլիոն եվրո և ուղղված է արդարադատության ոլորտին: Մենք պլանավորում ենք մեկ այլ աջակցություն տրամադրել այս ոլորտում, քանի որ մարդու իրավունքները կարևոր են ոչ միայն Եվրոպայի, այլև Հայաստանի համար, քանի որ մենք բոլորս կիսում ենք նույն արժեքները: Այս մասին հայտարարվեց Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ: Մենք տեսնում ենք որոշակի բարելավումներ, որ տեղի էին ունեցել մարդու իրավունքների և արդարադատության ոլորտում, սակայն դեռ շատ փոփոխությունների կարիք կա: Մենք ևս 9 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրում Երևանին, որպեսզի Արմավիրում նոր բանտ կառուցվի, որում շուրջ հազար կալանավորներ կկարողանան ապրել ավելի լավ պայմաններում»: ARS_1224«Առողջապահությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, անկախ նրա պատժից: Եվ մարդու իրավունքները քրեակատարողական հիմնարկներում ավելի խոցելի են, այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք դրանց: ՀՀ արդարադատության նախարարությունը բարեփոխումներ է կատարում՝ բարելավելով պայմանները և մոտեցնելով դրանք եվրոպական չափանիշներին: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի մի նոր ծրագրի մեկնարկը տանք, որը հնարավոր դարձավ մեր եվրոպացի գործընկերների շնորհիվ»,-իր ելույթում նշեց ՀՀ արդարադատության նախար Հովհաննես Մանուկյանը: Ծրագրից ակնկալվող արդյունքները հետևյալն են՝ • Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների տրամադրման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները համապատասխանեն եվրոպական չափանիշներին • քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների տրամադրման բարելավում և համապատասխանեցում եվրոպական չափանիշներին • քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների նյութական վիճակի բարելավում • քրեակատարողական հիմնարկների անձնակազմի վերապատրաստում բանտերում առողջապահության, մարդու իրավունքների և բուժական էթիկայի նորմերի վերաբերյալ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Մենք բոլորս սպասում ենք ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի այս համատեղ ծրագրի հաջող իրականացմանը: