Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ | EUNewsletter

Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ

25 Սեպտեմբեր 2018
DSC_8678

«Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 14-ին Գյումրիում իր դռները բացեց «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը: Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» կենտրոնը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի համաֆինանսավորմամբ:

DSC_8795«Էմիլի Արեգակ» կենտրոնը Գյումրիում բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների առաջնային աջակցության և ռեսուրս կենտրոնն է: Կենտրոնի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրմանը հասարակության մեջ և նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի ձևավորմանը: «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը այս առաքելության հստակ դրսևորումն է. այն օգնելու է բացահայտել հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները, ստեղծել ներառական միջավայր, բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը: Այստեղ Գյումրիի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան նաև վայելել համեղ հացի տեսականի, թխվածքներ և սուրճ: Բացի փուռ և սրճարան հիմնելուց ծրագիրն ունի ևս չորս կարևոր բաղադրիչ՝ այգեգործություն, վերապատրաստումներ և համագործակցություն, թերապևտիկ ձեռքի աշխատանք և հանրային իրազեկում: Երկամյա ծրագրի նպատակն է ստեղծել հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներառելու համար: Ծրագրի թիրախային խմբերն են հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու մեծահասակները, նրանց ծնողները և Գյումրու բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաները «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 300,000 եվրո է, որից Եվրոպական միության ներդրումը կազմում է 269,187 եվրո:

DSC_8540Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր աջակիցներին. «Կա մի քանի պատճառ, թե ինչու է այս ծրագիրը կարևոր Եվրոպական միության և ինձ համար: Ես շատ հպարտ եմ, որ իմ կարիերայի վերջին տասը տարիների ընթացքում մենք խթանել ենք սոցիալական ձեռներեցության գաղափարը: Սա երրորդ ծրագիրն է, որի մեկնարկին ես մասնակցում եմ այս ամիս: Սոցիալական ձեռներեցության մոդելը բնորոշ է Եվրոպային. Եվրոպայում գործունեություն սկսող չորս բիզնեսներից մեկը սոցիալական է: Այս ծրագիրը շատ աշխատատեղեր չի ստեղծի, բայց Հայաստանը դրա կարիքն ունի: Ու մենք հուսով ենք, որ սոցիալական ձեռներեցության փորձը դոմինո ազդեցություն կունենա նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Մենք նաև հանձնառու ենք հզորացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Եվրոպան վստահ է, որ հասարակությունում չպետք է լինեն երկրորդ կարգի քաղաքացիներ: Յուրաքանչյուր ոք պետք է իրեն հավասար զգա: Ի վերջո, մենք կցանկանայինք, որ Գյումրին դառնա ներառական քաղաքի օրինակ: Եվ վերջում կուզեի նշել, որ կա նաև անձնական պատճառ, թե ինչու է այս ծրագիրը կարևոր ինձ համար. իմ մեծ պապը ավելի քան 100 տարի առաջ փռի սեփականատեր է եղել»:

DSC_8596Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը շնորհավորեց գյումրեցիներին. «Աշխատանքն արժանապատիվ կյանքի գրավականն է: Ցավոք պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունը ուշացել է հավասար հնարավորություններ ստեղծելու հարցում: Շատ անելիքներ ունենք, ավելի մեծ քայլեր պետք է անենք ավելի մեծ ներդրումներով, որպեսզի կարողանանք մեր բացթողածը լրացնել: Կարևորում եմ այս համատեքստում համագործակցությունը համայնքների, կառավարության և միջազգային կառույցների միջև»: