Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում | EUNewsletter

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում

23 Մայիս 2017
ARS_5005

Մայիսի 3-ին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ներդրումային միջոցառում «Հայաստանում նորարարական աճի զարգացում. աջակցություն և ֆինանսավորման հնարավորություն նորարար ՓՄՁ-ների և ստարտափների համար» խորագրի ներքո:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորում են Եվրոպական միությունն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը: Այն շարունակվելու է մինչև 2019 թվականը: Ծրագիրը Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար և ԵՄ-ն նորարարության համար նախաձեռնությունների մաս է, որն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Միջոցառմանը ներկա էին մասնավոր և հանրային հատվածի, բիզնես ասոցիացիաների և ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ ձեռներեցներ: Նրանք ծանոթացան հայկական ՓՄՁ-ներին հասանելի ֆինանսական հնարավորություններին և այլ ձևափաչով աջակցություններին: Կարևորվեց նաև Հայաստանում ստարտափների համար նորարար էկոհամակարգի ներկայացումը: Պանելային քննարկումների ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացված էր միջազգային շուկաներում Հայաստանի ստարտափներին ցուցաբերվող ԵՄ աջակցությանը:

ARS_4994Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը միջոցառման ընթացքում ընդգծեց այս ոլորտում Հայաստանի ռազմավարական նշանակությունը. «Եվրոպական միությունն աջակցում է տարբեր ոլորտների, որոնք թիրախավորում են տնտեսական կայունությունն ու աճը, օրինակ` նորարարությունը, կրթությունը, գիտությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, համալսարանների հետ համագործակցությունը և այլն: Շատ կարևոր է, որ Հայաստանը դարձել է «Հորիզոն 2020»-ի ասոցացված անդամ, ինչը հասանելի է դարձնում գիտական հետազոտություններին և զարգացման ուղղված ծրագրերի 70 միլիարդ եվրո ֆինանսավորումը: Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի աճին` մասնավոր հատվածի հետ խթանելով նորարարությունը»:

ARS_5024Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը տնտեսական աճի խթանման գործում բարձր գնահատեց «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աշխատանքը. «ՓՄՁ-ները տնտեսական զարգացման ողնաշարն են, նորարարությունը ՓՄՁ-ների աճը խթանող շարժիչն է: Կարևոր է նրանց աջակցել, քանի որ այժմ Հայաստանը չունի ֆինանսավորման համար անհրաժեշտ մեխանիզմներ: Նման միջոցառումները լավ են, քանի որ հնարավորություն են տալիս հայկական ՓՄՁ-ներին իմանալու ֆինանսավորման նոր գործիքների մասին»:
Միջոցառումը եզրափակվեց ընդունելությամբ, որը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին շփվելու, փոխանակելու ինֆորմացիա և հանդիպելու միջազգային ներդրողներին և փորձագետներին:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում

Մայիսի 3-ին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ներդրումային միջոցառում «Հայաստանում նորարարական աճի զարգացում. աջակցություն և ֆինանսավորման հնարավորություն նորարար ՓՄՁ-ների և ստարտափների համար» խորագրի ներքո: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորում են Եվրոպական միությունն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը: Այն շարունակվելու է մինչև 2019 թվականը: Ծրագիրը Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար և ԵՄ-ն նորարարության համար նախաձեռնությունների մաս է, որն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին մասնավոր և հանրային հատվածի, բիզնես ասոցիացիաների և ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ ձեռներեցներ: Նրանք ծանոթացան հայկական ՓՄՁ-ներին հասանելի ֆինանսական հնարավորություններին և այլ ձևափաչով աջակցություններին: Կարևորվեց նաև Հայաստանում ստարտափների համար նորարար էկոհամակարգի ներկայացումը: Պանելային քննարկումների ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացված էր միջազգային շուկաներում Հայաստանի ստարտափներին ցուցաբերվող ԵՄ աջակցությանը:

ARS_4994Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը միջոցառման ընթացքում ընդգծեց այս ոլորտում Հայաստանի ռազմավարական նշանակությունը. «Եվրոպական միությունն աջակցում է տարբեր ոլորտների, որոնք թիրախավորում են տնտեսական կայունությունն ու աճը, օրինակ` նորարարությունը, կրթությունը, գիտությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, համալսարանների հետ համագործակցությունը և այլն: Շատ կարևոր է, որ Հայաստանը դարձել է «Հորիզոն 2020»-ի ասոցացված անդամ, ինչը հասանելի է դարձնում գիտական հետազոտություններին և զարգացման ուղղված ծրագրերի 70 միլիարդ եվրո ֆինանսավորումը: Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի աճին` մասնավոր հատվածի հետ խթանելով նորարարությունը»:

ARS_5024Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը տնտեսական աճի խթանման գործում բարձր գնահատեց «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աշխատանքը. «ՓՄՁ-ները տնտեսական զարգացման ողնաշարն են, նորարարությունը ՓՄՁ-ների աճը խթանող շարժիչն է: Կարևոր է նրանց աջակցել, քանի որ այժմ Հայաստանը չունի ֆինանսավորման համար անհրաժեշտ մեխանիզմներ: Նման միջոցառումները լավ են, քանի որ հնարավորություն են տալիս հայկական ՓՄՁ-ներին իմանալու ֆինանսավորման նոր գործիքների մասին»: Միջոցառումը եզրափակվեց ընդունելությամբ, որը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին շփվելու, փոխանակելու ինֆորմացիա և հանդիպելու միջազգային ներդրողներին և փորձագետներին: