Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում | EUNewsletter

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում

10 Ապրիլ 2019
28

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մարտի 15-ին կազմակերպել էր տեղեկատվական այց՝ հանդիպելու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեխնիկական և ֆինանսական աջակցություն ստացած նորարարական մի շարք ընկերությունների և ստարտափների՝ ծանոթանալու նրանց տրամադրած ԵՄ աջակցության արդյունքներին: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նույնպես մասնակցեց այցին:

20«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և իրականացվում է ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Արևելյան գործընկերության երկրներում Եվրոպական Միության կողմից իրականացվող «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) և «ԵՄ-ն նորարության համար» (EU4Innovation) նախաձեռնությունների մաս է: Հայաստանում համընդհանուր աճի հնարավորությունն ապահովելու նպատակով «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը կենտրոնանում է Հայաստանում գործարարության և ներդրումային միջավայրը բարելավելու և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանն ու ձևավորմանը նպաստող ձեռնարկատիրական միջավայր ստեղծելու հիմնական նպատակի վրա: Ծագիրը աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի ենթադրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտության տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 6.53 միլիոն եվրո է (ԵՄ ներդրումը 6.4 միլիոն եվրո), ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի հունվարի 1-ին, տևողությունը 48 ամիս է, կտևի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

19Ստարտափներին տրամադրված աջակցության շրջանակում ծրագիրը գրանցել է շոշափելի արդյունքներ՝ ծրագրին մասնակցելու արդյունքում ստեղծվել է 224 նոր աշխատատեղ, շուկայում նոր ապրանքների և ծառայությունների համար ստեղծվել է 45 նոր գաղափար, ծրագրին մասնակցելու արդյունքում ստեղծվել է 22 նոր ընկերություն, բացի այդ, ներգրավվել է առնվազն 400,000 եվրո ներդում, դասընթացներին, սեմինարներին և boot camp-երին է մասնակցել 2,063 հոգի, աջակցություն է ստացել 65 ստարտափ, իսկ ԵՄ ՆԶՀԴ և ԳՏՁ դրամաշնորհներ է ստացել 33 ընկերություն: Երկու դրամաշնորհները հատկապես թիրախավորել են տեխնոլոգիական ուղղվածության ՓՄՁ-ներին և ծրագրերին: Առաջին փուլում ընկերությունները ստացել են 8 ՆԶՀԴ և 5 ԳՏՁ դրամաշնորհներ (ընտրությունը՝ 2017-ին)՝ ստանալով մինչև 50 և 15 հազար եվրո ֆինանսավորում 12 ամսվա համար: Երկրորդ փուլում ընկերությունները ստացել են 6 ՆԶՀԴ և 15 ԳՏՁ դրամաշնորհներ (ընտրությունը՝ 2018-ին)՝ ստանալով մինչև 30 հազար եվրո ֆինանսավորում 9 ամսվա համար և 4-15 հազար եվրո՝ 6 ամսվա համար:

1Այցի ընթացքում դեսպանը նշել է. «Մեր գերմանացի գործընկերները իրականացնում են այս ընթացիկ ծրագիրը, որը շատ կարևոր է ԵՄ-ի համար: Մենք ուզում ենք, որ հայաստանցիները ԵՄ-ն ընկալեն որպես ՓՄՁ-ների և նորարարության դեսպան: Մենք կարծում ենք, որ ՓՄՁ-ները կարող են դառնալ Հայաստանում աճի կարևորագույն շարժիչ ուժ: ՓՄՁ-ները տնտեսության չօգտագործված ներուժն են: Իսկ Հայաստանի առաջընթացը նորարարությունը միջոցով է: Հաշվի առնելով Հայաստանի մտավոր ներուժը և մարդկային կապիտալը՝ մենք հավատում ենք, որ ՓՄՁ-ների և նորարարության միաձուլումը կարող է շատ օգուտներ բերել երկրին: Ուրախ ենք, որ ներկա կառավարությունը կիսում է այս փիլիսոփայությունը: Այն փաստը, որ մենք նույն ալիքի վրա ենք, բացում է նոր հնարավորություններ ապագա համագործակցության համար: Մեր կողմից՝ որպես խորհրդանշական ակտ, մենք ընդլայնելու ենք համագործակցությունը GIZ-ի հետ` ավելացնելով 3 միլիոն եվրո աջակցելու ՓՄՁ-ներին, մասնավորապես, տեխնոլոգիաների ոլորտի ստարտափերին: Այսօր մենք մեկնարկում ենք Start-up Europe Week Yerevan 2019-ը: Այս միջացառումը առիթ է ներկայացնելու ոչ միայն ԵՄ հանձնառությունն ու աջակցությունը, այլև ներկայացնելու իրական Հայաստանցի գործարարների հաջողված պատմությունները, որոնք փորձում են ՓՄՁ-ներին ուշադրության կենտրոնում պահել»: