Աջակցություն նորարարական գյուղատնտեսությանը | EUNewsletter

Աջակցություն նորարարական գյուղատնտեսությանը

22 August 2014

Օգոստոսի 11-ին Արագածոտնի մարզի Արայի համայնքում տեղի ունեցավ «Աջակցություն Արագածոտնի մարզի գյուղական զարգացմանը» ծրագրի եզրափակիչ միջոցառումը: Միջոցառումը կազմակերպվել էր «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցման հասարակական կազմակերպության կողմից «Ակցիա ընդդեմ սովի» միջազգային կազմակերպության աջակցությամբ:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորած ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին ու ավարտվել 2014թ. հուլիսի 7-ին: 18 ամիս տևած այս ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ կողմից 133,943 եվրոյի չափով ու նպատակ ուներ բարձրացնելու գյուղատնտեսների ու պետական մարմինների տեղեկացվածությունն ու ունակությունները նորարար ու կայուն գյուղատնտեսության տեխնոլոգիաների վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում Արայի 15 կանանցից բաղկացած խումբը փորձարկել է ազնվամորու մշակման նոր տեխնոլոգիան: Բացի այդ, բոլոր գյուղատնտեսներին տրամադրվել է անհրաժեշտ աջակցություն՝ տնկիներ, համապատասխան սարքավորումներ և խորհրդատվություն: «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության ղեկավար Նունե Սարուխանյան. «Այս մեկուկես տարվա ընթացքում մենք կանգնած էինք կանանց կողքին ազնվամորու մշակման բոլոր փուլերում՝ հողի աշխատանքներից մինչև վերջնական արտադրանքի փաթեթավորման պահը»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության բաժնի պատասխանատու Ջոն Բարքերն իր գոհունակությունն արտահայտեց ծրագրի ընթացքի վերաբերյալ. «Ուրախ եմ տեսնել մեր կատարած աշխատանքի առաջին պտուղները: Սովորաբար մարդիկ կարծում են, որ ԵՄ-ն համագործակցում է միայն նախարարությունների հետ. այս ծրագիրը փայլուն օրինակ է ԵՄ տրամադրած փոքր դրամաշնորհների: Մենք ուրախությամբ ենք տրամադրում ֆինանասկան աջակցություն փոքր բիզնեսի զարգացման համար, ու ԵՄ-ն հաստատակամ է օգնել մարդկանց, որ նրանք օգնեն իրենք իրենց»:

Սարուխանյանը հավելեց, որ հոկտեմբերին տեղի կունենա գյուղատնտեսական փառատոն, որտեղ բոլոր շահառուները կներկայացնեն իրենց արտադրանքը՝ թարմ ազնվամորին, ելակն ու մուրաբաները՝ գեղեցիկ փաթեթավորմամբ ու մակնշմամբ՝ «Թարմ ազնվամորի Արայի համայնքից»:

Փակման արարողությունից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու հյուրերն այցելեցին ծրագրի մի շարք շահառուների տնտեսություններ ու անձամբ տեսան նոր տեխնոլոգիայով մշակած ազնվամորու առաջին բերքը:

Աջակցություն նորարարական գյուղատնտեսությանը

Օգոստոսի 11-ին Արագածոտնի մարզի Արայի համայնքում տեղի ունեցավ «Աջակցություն Արագածոտնի մարզի գյուղական զարգացմանը» ծրագրի եզրափակիչ միջոցառումը: Միջոցառումը կազմակերպվել էր «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցման հասարակական կազմակերպության կողմից «Ակցիա ընդդեմ սովի» միջազգային կազմակերպության աջակցությամբ: ԵՄ-ի կողմից ֆինանսավորած ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին ու ավարտվել 2014թ. հուլիսի 7-ին: 18 ամիս տևած այս ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ կողմից 133,943 եվրոյի չափով ու նպատակ ուներ բարձրացնելու գյուղատնտեսների ու պետական մարմինների տեղեկացվածությունն ու ունակությունները նորարար ու կայուն գյուղատնտեսության տեխնոլոգիաների վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում Արայի 15 կանանցից բաղկացած խումբը փորձարկել է ազնվամորու մշակման նոր տեխնոլոգիան: Բացի այդ, բոլոր գյուղատնտեսներին տրամադրվել է անհրաժեշտ աջակցություն՝ տնկիներ, համապատասխան սարքավորումներ և խորհրդատվություն: «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության ղեկավար Նունե Սարուխանյան. «Այս մեկուկես տարվա ընթացքում մենք կանգնած էինք կանանց կողքին ազնվամորու մշակման բոլոր փուլերում՝ հողի աշխատանքներից մինչև վերջնական արտադրանքի փաթեթավորման պահը»: Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության բաժնի պատասխանատու Ջոն Բարքերն իր գոհունակությունն արտահայտեց ծրագրի ընթացքի վերաբերյալ. «Ուրախ եմ տեսնել մեր կատարած աշխատանքի առաջին պտուղները: Սովորաբար մարդիկ կարծում են, որ ԵՄ-ն համագործակցում է միայն նախարարությունների հետ. այս ծրագիրը փայլուն օրինակ է ԵՄ տրամադրած փոքր դրամաշնորհների: Մենք ուրախությամբ ենք տրամադրում ֆինանասկան աջակցություն փոքր բիզնեսի զարգացման համար, ու ԵՄ-ն հաստատակամ է օգնել մարդկանց, որ նրանք օգնեն իրենք իրենց»: Սարուխանյանը հավելեց, որ հոկտեմբերին տեղի կունենա գյուղատնտեսական փառատոն, որտեղ բոլոր շահառուները կներկայացնեն իրենց արտադրանքը՝ թարմ ազնվամորին, ելակն ու մուրաբաները՝ գեղեցիկ փաթեթավորմամբ ու մակնշմամբ՝ «Թարմ ազնվամորի Արայի համայնքից»: Փակման արարողությունից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու հյուրերն այցելեցին ծրագրի մի շարք շահառուների տնտեսություններ ու անձամբ տեսան նոր տեխնոլոգիայով մշակած ազնվամորու առաջին բերքը: