Աջակցություն միգրացիայի կառավարմանը | EUNewsletter

Աջակցություն միգրացիայի կառավարմանը

6 November 2014

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ «Աջակցություն միգրացիոն պետական ծառայությանը՝ հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Շվեդիայի ու Լեհաստանի (ԵՄ անդամ գործընկեր երկրներ) բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ կառավարության, Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամներ և դիվանագիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԵՄ կողմից ֆինանսավորված այս ծրագրի գլխավոր շահառուն Հայաստանի տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայությունն է: Ծրագիրը մեկնարկել է 2012թ. օգոստոսի 7-ին: Այն բաղկացած էր երեք հիմնական բաղադրիչներից՝ օրենսդրություն, համագործակցություն և միգրացիոն վիճակագրություն:
Ծրագիրը նպատակ ուներ բարելավելու արտագաղթի կառավարման մեխանիզմները՝ բարելավելով Հայաստանի պետական միգրացիոն ծառայության ինստիտուցիոնալ ունակությունները, համագործակցության բարելավումը պաշտոնական մակարդակում և միգրացիոն տվյալների մշակման ու հաղորդակցության համակարգի ստեղծումը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան խոսեց այս ոլորտում Եվրոպական միության աջակցության մասին. «ԵՄ-ն մեծապես կարևորում է միգրացիոն հոսքերի հետագա կառավարումը Հայաստանում: Մենք տրամադրում ենք աջակցություն և ինստիտուցիոնալ կարողություններ արտագաղթը կառավարելու համար, ինչպես նաև նպաստելու օրինական արտագաղթին ու վերադարձած միգրանտների Հայաստանում վերաինտեգրմանը: Այսօր մենք հավաքվել ենք ԵՄ Թվինինգ ծրագրի ավարտի առիթով, որը մենք իրականացրել ենք պետական միգրացիոն ծառայության հետ: Ուրախ եմ տեսնել, որ այս ծրագրի շնորհիվ Հայաստանը մոտեցավ ԵՄ օրենսդրությանն ու լավագույն փորձին»: Նա հավելեց, որ արտագաղթը կմնա Եվրոպական միության համար առաջնահերթ խնդիր, և ԵՄ-ը կշարունակի աջակցել Հայաստանին շարժունակության համագործակցության շրջանակներում:
IMG_9682Տարածքային կառավարման փոխնարար Արտաշես Բախշյանը խոսեց արտագաղթի կրճատման կարևորության մասին. «ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում արտագաղթի դեմ պայքարելուն ուղղված ջանքերը: 2011թ. հոկտեմբերին ԵՄ անդամ 10 երկրներ ստորագրեցին շարժունակության մասին համաձայնագիրը. դրա առնչությամբ առաջին գործնական քայլերը համաձայնագրի շրջանակներում կատարվեցին 2013թ. հոկտեմբերին «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրով: Մինչ մենք ակտիվորեն զբաղվում էինք արտագաղթի դեմ պայքարի ծրագրերի մշակմամբ, դեռևս քայլեր չեն կատարվել ներգաղթի խթանման ուղղությամբ: Սա է պատճառը, որ մենք կարիք ունենք փոխառելու եվրոպացի մասնագետների ու փորձագետների փորձը»:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է չորս ուսումնական այց: Ծրագիրն իրականացվել է Շվեդիայի միգրացիոն խորհրդի ու Լեհաստանի ներքին գործերի նախարարության կողմից ու ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից 1 միլիոն եվրոյով:

Աջակցություն միգրացիայի կառավարմանը

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ «Աջակցություն միգրացիոն պետական ծառայությանը՝ հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Շվեդիայի ու Լեհաստանի (ԵՄ անդամ գործընկեր երկրներ) բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ կառավարության, Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամներ և դիվանագիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԵՄ կողմից ֆինանսավորված այս ծրագրի գլխավոր շահառուն Հայաստանի տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայությունն է: Ծրագիրը մեկնարկել է 2012թ. օգոստոսի 7-ին: Այն բաղկացած էր երեք հիմնական բաղադրիչներից՝ օրենսդրություն, համագործակցություն և միգրացիոն վիճակագրություն: Ծրագիրը նպատակ ուներ բարելավելու արտագաղթի կառավարման մեխանիզմները՝ բարելավելով Հայաստանի պետական միգրացիոն ծառայության ինստիտուցիոնալ ունակությունները, համագործակցության բարելավումը պաշտոնական մակարդակում և միգրացիոն տվյալների մշակման ու հաղորդակցության համակարգի ստեղծումը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան խոսեց այս ոլորտում Եվրոպական միության աջակցության մասին. «ԵՄ-ն մեծապես կարևորում է միգրացիոն հոսքերի հետագա կառավարումը Հայաստանում: Մենք տրամադրում ենք աջակցություն և ինստիտուցիոնալ կարողություններ արտագաղթը կառավարելու համար, ինչպես նաև նպաստելու օրինական արտագաղթին ու վերադարձած միգրանտների Հայաստանում վերաինտեգրմանը: Այսօր մենք հավաքվել ենք ԵՄ Թվինինգ ծրագրի ավարտի առիթով, որը մենք իրականացրել ենք պետական միգրացիոն ծառայության հետ: Ուրախ եմ տեսնել, որ այս ծրագրի շնորհիվ Հայաստանը մոտեցավ ԵՄ օրենսդրությանն ու լավագույն փորձին»: Նա հավելեց, որ արտագաղթը կմնա Եվրոպական միության համար առաջնահերթ խնդիր, և ԵՄ-ը կշարունակի աջակցել Հայաստանին շարժունակության համագործակցության շրջանակներում: IMG_9682Տարածքային կառավարման փոխնարար Արտաշես Բախշյանը խոսեց արտագաղթի կրճատման կարևորության մասին. «ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում արտագաղթի դեմ պայքարելուն ուղղված ջանքերը: 2011թ. հոկտեմբերին ԵՄ անդամ 10 երկրներ ստորագրեցին շարժունակության մասին համաձայնագիրը. դրա առնչությամբ առաջին գործնական քայլերը համաձայնագրի շրջանակներում կատարվեցին 2013թ. հոկտեմբերին «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրով: Մինչ մենք ակտիվորեն զբաղվում էինք արտագաղթի դեմ պայքարի ծրագրերի մշակմամբ, դեռևս քայլեր չեն կատարվել ներգաղթի խթանման ուղղությամբ: Սա է պատճառը, որ մենք կարիք ունենք փոխառելու եվրոպացի մասնագետների ու փորձագետների փորձը»: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է չորս ուսումնական այց: Ծրագիրն իրականացվել է Շվեդիայի միգրացիոն խորհրդի ու Լեհաստանի ներքին գործերի նախարարության կողմից ու ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից 1 միլիոն եվրոյով: