Աջակցություն հավասարությանը | EUNewsletter

Աջակցություն հավասարությանը

17 March 2016

Այս տարի Կանանց միջազգային օրը նվիրված էր հավասարության աջակցությանը: Մարտի 11-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ դեսպան Պյոտր Սվիտալսկին այցելել է Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաք` Վանաձոր: Դեսպան Սվիտալսկին անցկացրել է իր օրն այն կանանց հետ, ովքեր ներգրավված են տեղական ինքնակառավարման մարմիններում, ունեն փոքր բիզնես, զբաղվում են գյուղատնտեսությամբ և կաթնամթերքի արտադրությամբ: Նրանք քննարկել են Հայաստանում կանանց դերն ու իրավունքները, ինչպես նաև Լոռու մարզում բիզնեսով զբաղվող կանանց հաջողություններն ու ձեռքբերումները: Այս հանդիպման խորհրդանշական մասն այն էր, որ այն տեղի էր ունենում «Սալյուտ» սրճարանում, որը տեխնիկական աջակցություն է ստացել ԵՄ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրից:
Բացի նշված խնդիրներին անդրադառնալուց, դեսպանը խոսել է ԵՄ-ի կողմից կանանց իրավունքների խթանման մասին: «Ես այստեղ եմ, որպեսզի խոսեմ հավասարության աջակցության և կանանց իրավունքների հարցում առաջխաղացում գրանցելու ԵՄ պատրաստակամության մասին: ԵՄ-ի համար մարտի 8-ը միայն նվերների, շնորհավորանքների և լավագույն մաղթանքների օր չէ: Այն առիթ է խոսելու Հայաստանում գենդերային հարցերի բացի մասին և այն մասին, թե ինչպես խթանել կանանց ներգրավվածությունը քաղաքականության, բիզնեսի և սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում: Իմ ներկայությունն այստեղ նրա ապացույցն է, թե որքան կարևոր է դա մեզ համար: Դրա համար կա երեք հիմնական պատճառ: Առաջինը՝ մենք հավատացած ենք, որ Հայաստանին առաջ ընթանալու համար անհրաժեշտ է օգտագործել իր ողջ չիրացված ներուժը: Մենք համարում ենք, որ հայ կանայք ունեն չիրացված ներուժ, էներգիա, ստեղծարարություն և տաղանդ: Հայաստանում շատ քիչ կանայք են ներգրավված քաղաքականության մեջ կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: Երկրորդ պատճառն այն է, որ դեռ կան մի շարք ոլորտներ, որտեղ կանանց նկատմամբ կա խտրականություն: Գենդերային հավասարության հարցում Հայաստանն աշխարհում 62-րդ տեղում է: Կան ոլորտներ, որտեղ Հայաստանն առաջադիմել է, օրինակ՝ կրթությունը, բայց կան նաև խնդիրներ, օրինակ՝ ընտանեկան բռնությունը, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Եվ երրորդ պատճառն այն է, որ Հայաստանում կա վստահության պակաս: Բազմաթիվ հայեր չեն վստահում քաղաքական գործիչներին, դատարաններին և նույնիսկ հեռուստատեսությամբ հեռարձակվող լուրերին: Ոչ մի հասարակություն չի կարող առաջ ընթանալ առանց վստահության: Կանանց առավելությունն այն է, որ նրանց գենետիկորեն ավելի շատ են վստահում: Եթե Կառավարությունը ցանկանում է ավելի շատ հասարակական վստահություն ունենալ, ապա պետք է ավելի շատ կանանց ներգրավի ղեկավար պաշտոններում»:
ARS_9076Դեսպանի ելույթից հետո ԵՄ ֆինանսավորմամբ իրականցվող ծրագրերի մասնակիցները ներկայացրել են իրենց գործունեությունը, ներգրավվածությունը համայնքի սոցիալական և քաղաքական կյանքում, ինչպես նաև խոսել են փոքր բիզնեսում իրենց ձեռքբերումների մասին: Նրանք անդրադարձել են նաև այն հարցին, որ իրենք ԵՄ-ի շարունակական աջակցության կարիքն ունեն:
Օրինակ՝ Սոնա Ասրյանը, ով Օձուն համայնքից է, պատմել է, թե ինչպես է ԵՄ ծրագրի միջոցով քաղաքականության մեջ արել իր առաջին քայլերը: «Ես Օձունի ավագանու անդամ եմ: 2012 թվականից մասնակցել եմ ԵՄ ծրագրերին: Ծրագրերից մեկի միջոցով իրականացրել եմ իմ նախընտրական քարոզարշավը և հիմա նիստերի ժամանակ ավելի վստահ եմ, ավելի ներկայանալի և կարող եմ ձայնս լսելի դարձնել: Ավագանու կազմում կա 11 անդամ, և ես միակ կինն եմ»:
Քննարկումներից հետո դեսպան Սվիտալսկին եզրափակել է օրը` այցելելով Վանաձորում գործող երկու բիզնես` արծաթի և կաթնամթերքի արտադրություն, որոնք հիմնվել են ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:

Աջակցություն հավասարությանը

Այս տարի Կանանց միջազգային օրը նվիրված էր հավասարության աջակցությանը: Մարտի 11-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ դեսպան Պյոտր Սվիտալսկին այցելել է Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաք` Վանաձոր: Դեսպան Սվիտալսկին անցկացրել է իր օրն այն կանանց հետ, ովքեր ներգրավված են տեղական ինքնակառավարման մարմիններում, ունեն փոքր բիզնես, զբաղվում են գյուղատնտեսությամբ և կաթնամթերքի արտադրությամբ: Նրանք քննարկել են Հայաստանում կանանց դերն ու իրավունքները, ինչպես նաև Լոռու մարզում բիզնեսով զբաղվող կանանց հաջողություններն ու ձեռքբերումները: Այս հանդիպման խորհրդանշական մասն այն էր, որ այն տեղի էր ունենում «Սալյուտ» սրճարանում, որը տեխնիկական աջակցություն է ստացել ԵՄ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրից: Բացի նշված խնդիրներին անդրադառնալուց, դեսպանը խոսել է ԵՄ-ի կողմից կանանց իրավունքների խթանման մասին: «Ես այստեղ եմ, որպեսզի խոսեմ հավասարության աջակցության և կանանց իրավունքների հարցում առաջխաղացում գրանցելու ԵՄ պատրաստակամության մասին: ԵՄ-ի համար մարտի 8-ը միայն նվերների, շնորհավորանքների և լավագույն մաղթանքների օր չէ: Այն առիթ է խոսելու Հայաստանում գենդերային հարցերի բացի մասին և այն մասին, թե ինչպես խթանել կանանց ներգրավվածությունը քաղաքականության, բիզնեսի և սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում: Իմ ներկայությունն այստեղ նրա ապացույցն է, թե որքան կարևոր է դա մեզ համար: Դրա համար կա երեք հիմնական պատճառ: Առաջինը՝ մենք հավատացած ենք, որ Հայաստանին առաջ ընթանալու համար անհրաժեշտ է օգտագործել իր ողջ չիրացված ներուժը: Մենք համարում ենք, որ հայ կանայք ունեն չիրացված ներուժ, էներգիա, ստեղծարարություն և տաղանդ: Հայաստանում շատ քիչ կանայք են ներգրավված քաղաքականության մեջ կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: Երկրորդ պատճառն այն է, որ դեռ կան մի շարք ոլորտներ, որտեղ կանանց նկատմամբ կա խտրականություն: Գենդերային հավասարության հարցում Հայաստանն աշխարհում 62-րդ տեղում է: Կան ոլորտներ, որտեղ Հայաստանն առաջադիմել է, օրինակ՝ կրթությունը, բայց կան նաև խնդիրներ, օրինակ՝ ընտանեկան բռնությունը, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Եվ երրորդ պատճառն այն է, որ Հայաստանում կա վստահության պակաս: Բազմաթիվ հայեր չեն վստահում քաղաքական գործիչներին, դատարաններին և նույնիսկ հեռուստատեսությամբ հեռարձակվող լուրերին: Ոչ մի հասարակություն չի կարող առաջ ընթանալ առանց վստահության: Կանանց առավելությունն այն է, որ նրանց գենետիկորեն ավելի շատ են վստահում: Եթե Կառավարությունը ցանկանում է ավելի շատ հասարակական վստահություն ունենալ, ապա պետք է ավելի շատ կանանց ներգրավի ղեկավար պաշտոններում»: ARS_9076Դեսպանի ելույթից հետո ԵՄ ֆինանսավորմամբ իրականցվող ծրագրերի մասնակիցները ներկայացրել են իրենց գործունեությունը, ներգրավվածությունը համայնքի սոցիալական և քաղաքական կյանքում, ինչպես նաև խոսել են փոքր բիզնեսում իրենց ձեռքբերումների մասին: Նրանք անդրադարձել են նաև այն հարցին, որ իրենք ԵՄ-ի շարունակական աջակցության կարիքն ունեն: Օրինակ՝ Սոնա Ասրյանը, ով Օձուն համայնքից է, պատմել է, թե ինչպես է ԵՄ ծրագրի միջոցով քաղաքականության մեջ արել իր առաջին քայլերը: «Ես Օձունի ավագանու անդամ եմ: 2012 թվականից մասնակցել եմ ԵՄ ծրագրերին: Ծրագրերից մեկի միջոցով իրականացրել եմ իմ նախընտրական քարոզարշավը և հիմա նիստերի ժամանակ ավելի վստահ եմ, ավելի ներկայանալի և կարող եմ ձայնս լսելի դարձնել: Ավագանու կազմում կա 11 անդամ, և ես միակ կինն եմ»: Քննարկումներից հետո դեսպան Սվիտալսկին եզրափակել է օրը` այցելելով Վանաձորում գործող երկու բիզնես` արծաթի և կաթնամթերքի արտադրություն, որոնք հիմնվել են ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ: