Աջակցություն Հայաստանում ֆինանսական կառավարման և հսկողության համակարգի ներդրմանը | EUNewsletter

Աջակցություն Հայաստանում ֆինանսական կառավարման և հսկողության համակարգի ներդրմանը

4 December 2015

ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի կայացմանն օժանդակելու նպատակով` Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագիրը ՀՀ հանրային հատվածում Պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտի ուժեղացմանը օժանդակելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ 2015 թվականի հոկտեմբերի 12-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպել է «Ֆինանսական կառավարումը և հսկողությունը» թեմայով մի շարք վերապատրաստման դասընթացներ, որը նպատակ ուներ աջակցելու Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կառավարման և հսկողության (ՖԿՀ) առավել լավ ընկալմանը ու վերջինիս ներդրմանը: Հիշյալ վերապատրաստման դասընթացների մասնակիցներն ընտրվել էին ՀՀ ճյուղային նախարարություններից, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների, ՀՀ առողջապահության, ՀՀ պաշտպանության, ՀՀ գյուղատնտեսության նախարարություններից և այլն: Վերապատրաստման դասընթացներն իրականացվեցին 3 փուլով:
Առաջին փուլի ընթացքում մատուցված տեսական գիտելիքները և գործնական աշխատանքները մասնակիցներին հնարավորություն տվեցին ձեռքբերված գիտելիքները տեղայնացնելու հայկական միջավայրում: Դասընթացների ավարտին թեստավորման փուլը և Թվինինգ ռեզիդենտ խորհրդականի կողմից անցկացված հարցազրույցը հաջողությամբ անցած մասնակիցներին տրամադրվեցին հավաստագրեր: Թվինինգ ծրագրի արդյունքների կայունությունը ապահովելու և գիտելիքների փոխանցումը այլ մակարդակներին խթանելու նպատակով` վերջինիս կողմից իրականացվեց ուսուցանողների վերապատրաստում: Վերապատրաստման երկրորդ փուլում ընտրված մի շարք մասնակիցներ վերապատրաստվեցին որպես ուսուցանողներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Արկադի Պապոյանը նշեց. «Սա շատ կարևոր վերապատրաստում է: ՖԿՀ ներդրումը կօգնի պետական հատվածի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելուն, ինչն էլ կհանգեցնի երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում ծրագրային բյուջետավորմանը, որը պահանջում է արդյունքների վրա հիմնված կառավարում: Իհարկե, ՖԿՀ որոշ տարրեր արդեն ներդրված են Հայաստանի Հանրապետությունում, սակայն միայն ՖԿՀ համակարգի ամբողջական ներդրումը կապահովի մեր գործողությունների տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացումը: Որպես ապագա ուսուցանող՝ ես հնարավորինս ամեն ինչ կանեմ ՖԿՀ համակարգի առավել լավ ընկալման և իրականացման համար` լինի դա վերապատրաստումների, անմիջական քննարկումների կամ կոլեգաներիս աջակցություն տրամադրելու միջոցով և այլն»:
Վերապատրաստման վերջին՝ երրորդ փուլի ընթացքում հայ ուսուցանողները երկօրյա վերապատրաստման դասընթացներ անցկացրեցին ՀՀ ճյուղային մի շարք նախարարությունների իրենց գործընկերների համար: Վերջիններիս կողմից անցկացվող դասընթացներին հետևում էին ԵՄ միջազգային փորձագետները, որոնք դասընթացների ավարտից հետո ներկայացրեցին իրենց կարծիքը և մեկնաբաննությունները վերապատրաստողների կողմից ներկայացրած նյութի վերաբերյալ: Երրորդ փուլի ավարտին հայ ուսուցանողներին տրվեցին ՖԿՀ որակավորումը հավաստող հավաստագրեր:
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Մարինե Մելքիյանը` ՖԿՀ վերապատրաստման երրորդ փուլի մասնակիցներից մեկը, նշեց, որ նա հաճելիորեն զարմացած էր հայ ուսուցանողների կողմից նման հետաքրքիր և որակյալ վերապատրաստման կազմակերպմամբ: Նա մասնավորապես նշեց. «Վերապատրաստումը շատ հետաքրքիր էր: Իհարկե վերապատրաստման ընթացքում ներկայացված նյութի մի մասին ես արդեն ծանոթ էի, սակայն այս վերապատրաստումն օգնեց այդ տեղեկությունը առավել կառուցվածքային դարձնելուն: Խոստովանում եմ նաև, որ կարծում էի, թե ներքին հսկողությունը միայն ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պատասխանատությունն է: Այժմ հստակ տեսնում եմ, որ ներքին հսկողությունը վերաբերում է մեր գործունեության բոլոր կողմերին և պետք է ներդրված լինի ՀՀ հանրային հատվածի բոլոր մակարդակներում»:
ԵՄ Թվինինգ ծրագիրը նախատեսում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ մշակելու հետագա վերապատրաստումների երկարաժամկետ ծրագիր:

Աջակցություն Հայաստանում ֆինանսական կառավարման և հսկողության համակարգի ներդրմանը

ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի կայացմանն օժանդակելու նպատակով` Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագիրը ՀՀ հանրային հատվածում Պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտի ուժեղացմանը օժանդակելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ 2015 թվականի հոկտեմբերի 12-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպել է «Ֆինանսական կառավարումը և հսկողությունը» թեմայով մի շարք վերապատրաստման դասընթացներ, որը նպատակ ուներ աջակցելու Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կառավարման և հսկողության (ՖԿՀ) առավել լավ ընկալմանը ու վերջինիս ներդրմանը: Հիշյալ վերապատրաստման դասընթացների մասնակիցներն ընտրվել էին ՀՀ ճյուղային նախարարություններից, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների, ՀՀ առողջապահության, ՀՀ պաշտպանության, ՀՀ գյուղատնտեսության նախարարություններից և այլն: Վերապատրաստման դասընթացներն իրականացվեցին 3 փուլով: Առաջին փուլի ընթացքում մատուցված տեսական գիտելիքները և գործնական աշխատանքները մասնակիցներին հնարավորություն տվեցին ձեռքբերված գիտելիքները տեղայնացնելու հայկական միջավայրում: Դասընթացների ավարտին թեստավորման փուլը և Թվինինգ ռեզիդենտ խորհրդականի կողմից անցկացված հարցազրույցը հաջողությամբ անցած մասնակիցներին տրամադրվեցին հավաստագրեր: Թվինինգ ծրագրի արդյունքների կայունությունը ապահովելու և գիտելիքների փոխանցումը այլ մակարդակներին խթանելու նպատակով` վերջինիս կողմից իրականացվեց ուսուցանողների վերապատրաստում: Վերապատրաստման երկրորդ փուլում ընտրված մի շարք մասնակիցներ վերապատրաստվեցին որպես ուսուցանողներ: ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Արկադի Պապոյանը նշեց. «Սա շատ կարևոր վերապատրաստում է: ՖԿՀ ներդրումը կօգնի պետական հատվածի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելուն, ինչն էլ կհանգեցնի երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում ծրագրային բյուջետավորմանը, որը պահանջում է արդյունքների վրա հիմնված կառավարում: Իհարկե, ՖԿՀ որոշ տարրեր արդեն ներդրված են Հայաստանի Հանրապետությունում, սակայն միայն ՖԿՀ համակարգի ամբողջական ներդրումը կապահովի մեր գործողությունների տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացումը: Որպես ապագա ուսուցանող՝ ես հնարավորինս ամեն ինչ կանեմ ՖԿՀ համակարգի առավել լավ ընկալման և իրականացման համար` լինի դա վերապատրաստումների, անմիջական քննարկումների կամ կոլեգաներիս աջակցություն տրամադրելու միջոցով և այլն»: Վերապատրաստման վերջին՝ երրորդ փուլի ընթացքում հայ ուսուցանողները երկօրյա վերապատրաստման դասընթացներ անցկացրեցին ՀՀ ճյուղային մի շարք նախարարությունների իրենց գործընկերների համար: Վերջիններիս կողմից անցկացվող դասընթացներին հետևում էին ԵՄ միջազգային փորձագետները, որոնք դասընթացների ավարտից հետո ներկայացրեցին իրենց կարծիքը և մեկնաբաննությունները վերապատրաստողների կողմից ներկայացրած նյութի վերաբերյալ: Երրորդ փուլի ավարտին հայ ուսուցանողներին տրվեցին ՖԿՀ որակավորումը հավաստող հավաստագրեր: ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Մարինե Մելքիյանը` ՖԿՀ վերապատրաստման երրորդ փուլի մասնակիցներից մեկը, նշեց, որ նա հաճելիորեն զարմացած էր հայ ուսուցանողների կողմից նման հետաքրքիր և որակյալ վերապատրաստման կազմակերպմամբ: Նա մասնավորապես նշեց. «Վերապատրաստումը շատ հետաքրքիր էր: Իհարկե վերապատրաստման ընթացքում ներկայացված նյութի մի մասին ես արդեն ծանոթ էի, սակայն այս վերապատրաստումն օգնեց այդ տեղեկությունը առավել կառուցվածքային դարձնելուն: Խոստովանում եմ նաև, որ կարծում էի, թե ներքին հսկողությունը միայն ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պատասխանատությունն է: Այժմ հստակ տեսնում եմ, որ ներքին հսկողությունը վերաբերում է մեր գործունեության բոլոր կողմերին և պետք է ներդրված լինի ՀՀ հանրային հատվածի բոլոր մակարդակներում»: ԵՄ Թվինինգ ծրագիրը նախատեսում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ մշակելու հետագա վերապատրաստումների երկարաժամկետ ծրագիր: