Աջակցություն Հայաստանում ռիսկերի նվազեցմանը | EUNewsletter

Աջակցություն Հայաստանում ռիսկերի նվազեցմանը

23 October 2014

Հոկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկեց «Աղետներին նախապատրաստման ԴԻՊԵԿՈ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից: Այն իրականացվելու է Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունների կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության ու գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների ու Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ:

IMG_9658Այս ծրագիրը նպատակ ունի կրճատելու երեխաների ու համայնքների խոցելիությունը: Այն իրականացվելու է Հայաստանի այն շրջաններում, որտեղ մեծ է բնական աղետների ռիսկը: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն կենտրոնական ու համայնքային իշխանությունները, նախարարությունները, որոնք մեծ դեր կունենան աղետների կառավարման և նվազեցման աշխատանքների համակարգման վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա Նավարոն ներկայացրեց ռիսկերի նվազեցման ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությունը. «ԵՄ-ն բարձր է գնահատում բնական աղետների դեմ պայքարը, ինչպես նաև Հայաստանի հիմնական գործընկերն է եղել աղքատության դեմ պայքարի մեխանիզմներ մշակելու հարցում՝ սկսած 1992թ.-ից: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք կիրառել ԷԿՕ ծրագիրը, որն աջակցում էր Հայաստանին ԽՍՀՄ փլուզումից հետո: Ավելի ուշ ԷԿՕ-ն փոխեց իր գործունեության շրջանակն ու կենտրոնացավ բնական աղետների ու դրանց հետևանքների վրա»:
IMG_9690Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը բարձր գնահատեց Հայաստանում ռիսկերի նվազեցման ներուժը. «Այժմ Հայաստանն ունի ռիսկերի ու աղետների նվազեցման հատուկ պլատֆորմ, որն ինքնին մեծ ձեռքբերում է: Այնուամենայնիվ, ռիսկերի նվազեցումը չի կարող լինել կառավարության կամ մի նախարարության մենաշնորհ: Այդ պատճառով մենք կազմել ենք կամավորական ջոկատ՝ դրանով իսկ ներգրավելով հասարակությանն ու կրճատելով ծախսերը»:

ԴԻՊԵԿՈ ծրագիրը սկսվել է 2014թ. մայիսի 1-ից ու ներառում է մի շարք ծրագրեր, որոնց տևողությունը 13-18 ամիս է: Հայաստանում այն կենտրոնանալու է Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում ու Երևանում: Ծրագիրն ընդգրկում է չորս հիմնական ռազմավարական ուղղություններ՝ տեղական համայնքների կարողությունների հզորացում ու համապատասխանեցում խոցելի բնակչության կարիքներին, բնական աղետներին հակված տարածքներում երեխաների ու դպրոցների կարողությունների ամրապնդում, աղետների ռիսկի նվազեցման հարցերի լուծում ազգային կրթական համակարգի շրջանակներում:

Աջակցություն Հայաստանում ռիսկերի նվազեցմանը

Հոկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկեց «Աղետներին նախապատրաստման ԴԻՊԵԿՈ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից: Այն իրականացվելու է Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունների կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության ու գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների ու Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ: IMG_9658Այս ծրագիրը նպատակ ունի կրճատելու երեխաների ու համայնքների խոցելիությունը: Այն իրականացվելու է Հայաստանի այն շրջաններում, որտեղ մեծ է բնական աղետների ռիսկը: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն կենտրոնական ու համայնքային իշխանությունները, նախարարությունները, որոնք մեծ դեր կունենան աղետների կառավարման և նվազեցման աշխատանքների համակարգման վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա Նավարոն ներկայացրեց ռիսկերի նվազեցման ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությունը. «ԵՄ-ն բարձր է գնահատում բնական աղետների դեմ պայքարը, ինչպես նաև Հայաստանի հիմնական գործընկերն է եղել աղքատության դեմ պայքարի մեխանիզմներ մշակելու հարցում՝ սկսած 1992թ.-ից: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք կիրառել ԷԿՕ ծրագիրը, որն աջակցում էր Հայաստանին ԽՍՀՄ փլուզումից հետո: Ավելի ուշ ԷԿՕ-ն փոխեց իր գործունեության շրջանակն ու կենտրոնացավ բնական աղետների ու դրանց հետևանքների վրա»: IMG_9690Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը բարձր գնահատեց Հայաստանում ռիսկերի նվազեցման ներուժը. «Այժմ Հայաստանն ունի ռիսկերի ու աղետների նվազեցման հատուկ պլատֆորմ, որն ինքնին մեծ ձեռքբերում է: Այնուամենայնիվ, ռիսկերի նվազեցումը չի կարող լինել կառավարության կամ մի նախարարության մենաշնորհ: Այդ պատճառով մենք կազմել ենք կամավորական ջոկատ՝ դրանով իսկ ներգրավելով հասարակությանն ու կրճատելով ծախսերը»: ԴԻՊԵԿՈ ծրագիրը սկսվել է 2014թ. մայիսի 1-ից ու ներառում է մի շարք ծրագրեր, որոնց տևողությունը 13-18 ամիս է: Հայաստանում այն կենտրոնանալու է Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում ու Երևանում: Ծրագիրն ընդգրկում է չորս հիմնական ռազմավարական ուղղություններ՝ տեղական համայնքների կարողությունների հզորացում ու համապատասխանեցում խոցելի բնակչության կարիքներին, բնական աղետներին հակված տարածքներում երեխաների ու դպրոցների կարողությունների ամրապնդում, աղետների ռիսկի նվազեցման հարցերի լուծում ազգային կրթական համակարգի շրջանակներում: