Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին | EUNewsletter

Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին

10 April 2015

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Կառավարության օրենքի նախագծի ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի թիմի ղեկավար Ջոն Ռայթը:
«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը մշակվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2014 թվականի մարտին: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի՝ Եվրոպական միությանը մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը: Ծրագրի հատուկ նպատակն է ինչպես ամրապնդել արդյունավետ կառավարումը և քաղաքացիական հասարակությունը, այնպես էլ տարածել օբյեկտիվ տեղեկատվություն, զարգացնել անկախ լրատվամիջոցներն ու աջակցել քաղաքական բազմակարծությանը Հայաստանում: Օրենքի նախագծի քննարկման ընթացքում կազմակերպվել են քննարկումներ քաղաքացիական հասարակության շուրջ 51 կազմակերպությունների հետ, անցկացվել են վարպետության դասեր ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների հետ, ինչպես նաև սեմինարներ կազմակերպչական և սոցիալական ձեռնարկությունների համար, որոնց մասնակցել է հասարակական կազմակերպություններից շուրջ 40 ներկայացուցիչ:
ARS_6248Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-
Բին Աջեմյանը ներկայացրեց ծրագրի կարևորությունը: «Շատ անհամաձայնությունների և քննարկումների արդյունքում ենք հանգել օրենքի նախագծի այս տարբերակին, որից հետո այն կներկայացվի Ազգային ժողով: Եվրոպական միությունը, բոլոր դոնորներն ու ՀՀ Կառավարությունը հավատում են, որ միայն սոցիալական ու քաղաքացիական հասարակության զարգացման շնորհիվ մենք կարող ենք հասնել Հայաստանում ավելի կայուն գործոնի, ինչն էլ կհանգեցնի փոփոխությունների Կառավարության քաղաքականության ավելի լավ մոնիթորինգի ու քաղաքացիներին ավելի որակյալ ծառայությունների մատուցման հարցում: Քաղաքացիական հասարակության ոլորտը գործիք է մարդու իրավունքները զարգացնելու, քաղաքականության մեջ փոփոխությունների և լավ կառավարմանը նպաստելու հարցում»:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի 5 մարզերում՝ Սյունիք, Լոռի, Վայոց ձոր, Գեղարքունիք և Տավուշ: Ներգրավված են եղել քաղաքացիական հասարակության ավելի քան 100 անդամներ, կազմակերպվել է 15 միջոցառում, որոնք ունեցել են 715 000 դիտում ավանդական լրատվամիջոցներում և 44 000՝ էլեկտրոնային: ԵՄ աջակցությունը ծրագրին կազմում է 949, 670 եվրո:

Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Կառավարության օրենքի նախագծի ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի թիմի ղեկավար Ջոն Ռայթը: «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը մշակվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2014 թվականի մարտին: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի՝ Եվրոպական միությանը մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը: Ծրագրի հատուկ նպատակն է ինչպես ամրապնդել արդյունավետ կառավարումը և քաղաքացիական հասարակությունը, այնպես էլ տարածել օբյեկտիվ տեղեկատվություն, զարգացնել անկախ լրատվամիջոցներն ու աջակցել քաղաքական բազմակարծությանը Հայաստանում: Օրենքի նախագծի քննարկման ընթացքում կազմակերպվել են քննարկումներ քաղաքացիական հասարակության շուրջ 51 կազմակերպությունների հետ, անցկացվել են վարպետության դասեր ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների հետ, ինչպես նաև սեմինարներ կազմակերպչական և սոցիալական ձեռնարկությունների համար, որոնց մասնակցել է հասարակական կազմակերպություններից շուրջ 40 ներկայացուցիչ: ARS_6248Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա- Բին Աջեմյանը ներկայացրեց ծրագրի կարևորությունը: «Շատ անհամաձայնությունների և քննարկումների արդյունքում ենք հանգել օրենքի նախագծի այս տարբերակին, որից հետո այն կներկայացվի Ազգային ժողով: Եվրոպական միությունը, բոլոր դոնորներն ու ՀՀ Կառավարությունը հավատում են, որ միայն սոցիալական ու քաղաքացիական հասարակության զարգացման շնորհիվ մենք կարող ենք հասնել Հայաստանում ավելի կայուն գործոնի, ինչն էլ կհանգեցնի փոփոխությունների Կառավարության քաղաքականության ավելի լավ մոնիթորինգի ու քաղաքացիներին ավելի որակյալ ծառայությունների մատուցման հարցում: Քաղաքացիական հասարակության ոլորտը գործիք է մարդու իրավունքները զարգացնելու, քաղաքականության մեջ փոփոխությունների և լավ կառավարմանը նպաստելու հարցում»: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի 5 մարզերում՝ Սյունիք, Լոռի, Վայոց ձոր, Գեղարքունիք և Տավուշ: Ներգրավված են եղել քաղաքացիական հասարակության ավելի քան 100 անդամներ, կազմակերպվել է 15 միջոցառում, որոնք ունեցել են 715 000 դիտում ավանդական լրատվամիջոցներում և 44 000՝ էլեկտրոնային: ԵՄ աջակցությունը ծրագրին կազմում է 949, 670 եվրո: