Աջակցություն Հայաստանի ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը | EUNewsletter

Աջակցություն Հայաստանի ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը

3 Հոկտեմբեր 2017
DSC_0550

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ներքո փոքր դրամաշնորհների պայմանագրերի կնքման պաշտոնական արարողությունը: Հաղթող 17 ծրագրերը ստացան ֆինանսավորում ավելի քան 900.000 եվրոյի չափով (մինչև 60.000 եվրո յուրաքանչյուր ծրագրի համար): Այս ծրագրերն իրականացնելու են ամբողջ Հայաստանով սփռված 46 ՔՀԿ-ների միջև ձևավորված գործընկերությունները: Ծրագրերի իրականացումը ոչ միայն դրական փոփոխություն կբերի տարբեր ոլորտների ու թիրախային խմբերի համար, այլ նաև կհզորացնի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը՝ ստեղծելով ամուր կապեր երևանյան և մարզային ՔՀԿ-ների միջև: Այս կապերը հնարավորություն կտան ՔՀԿ-ներն գործնականում կոսորցիումներով աշխատել, փորձ փոխանակել, միմյանցից սովորել և հմտություններն ու կարողությունները զարգացնել:

DSC_0898Դրամաշնորհառու ծրագրերը կմեկնարկեն 2017 թվականի հոկտեմբերի 1-ից և կիրականացվեն առաջիկա 12 ամիսների ընթացքում: Ծրագրերը իրականացվելու են հետևյալ ոլորտներում՝ երիտասարդություն, սոցիալական ծառայություններ, արդարադատություն, մարդու իրավունքներ, կրթություն, ձեռնարկատիրություն և այլն: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի նախագահ, «Աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի դրամաշնորհային նախագծի ղեկավար Անդրեյ Պարաֆինյուկը միջոցառմանը հանդես եկան ելույթով:

DSC_0523Դեսպան Սիտալսկին իր բացման խոսքում կարևորեց, որ ծրագիրն անցել է Ռուբիկոնը. «Շնորհավորում եմ քաղաքացիական հասարակության մեր բոլոր գործընկերներին, ովքեր հասել են այս փուլին: Պայմանագրերի կնքմամբ դուք անցնում եք Ռուբիկոնը. անցած երկու տարիների ընթացքում դուք փորձել եք ձեր համբերությունը, շնորհավորում եմ ճանապարհի ավարտին հասնելու համար: Այժմ մենք ունենք 17 հիանալի ծրագիր: Բնականաբար մենք հետաքրքրված ենք այս ծրագրի հաջողությամբ, քանի որ ձեր հաջողությունը որպես պիոներ որոշելու է, թե որքան հաճախ ու որքան խորը կշարունակվի ենթադրամաշնորհների հայեցակարգը: Այսպիսով, այսօր՝ պայմանագրերը ստորագրելիս, գիտակցեք ձեր պատասխանատվությունը. չկա այլ տարբերակ, քան հաջողությունը, դա պարտականություն է»:

DSC_0459Անդրեյ Պարաֆինյուկը նույնպես ընդգծեց միջոցառման կարևորությունը. «Ծրագրի համար շատ կարևոր պահ է: Անցած երկու տարիների ընթացքում մեր նախաձեռնությամբ դուք անցել եք դասընթացների, ուղղորդման, կոնֆերանսների, ինչպես նաև տարբեր այլ միջոցառումների հարյուրավոր ժամեր: Այժմ հասել ենք ծրագրի ամենակարևոր մասին. դուք պետք է գործնականում ցույց տաք այն, ինչ սովորել եք: Այսօր մենք ստորագրում ենք պայմանագրերը, և մի քանի օրից դուք կսկսեք իրականացնել ծրագրերը: Հաջողությունը մեր հիմնական հետաքրքրությունն է, հետևաբար ես վստահ եմ, որ մենք հիանալի կհամագործակցենք ծրագրերի իրականացման ընթացքում»:

«Աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) կարողությունները՝ որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով: Ծրագիրն իրականացնում է Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամը և «ԴԱՍ.ԱՄ»-ը, մեկնարկել է 2015 թվականի հոկտեմբերի 1-ին: Ծրագրի տևողությունը 3 տարի է, թիրախային խմբերն են Երևանում և մարզերում գործող ՔՀԿ-ները և նրանց շահառուները, մասնավոր հատվածը, պետական կառույցները և հասարակության տարբեր խմբեր: Ծրագիրը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը: