Աջակցություն գյուղատնտեսության զարգացմանը | EUNewsletter

Աջակցություն գյուղատնտեսության զարգացմանը

29 Հունվար 2015
LUM_9403

Հունվարի 23-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի» պաշտոնական մեկնարկը: Այս ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության և Ավստրիայի Հանրապետության կողմից՝ աջակցելու գյուղատնտեսությանն ու գյուղական համայնքների զարգացմանը:LUM_9301
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր խոսքում նշեց, որ Եվրամիությունը շարունակելու է օգնություն տրամադրել Հայաստանին. « Սա ՀՀ վարչապետի հետ մեր համատեղ միջոցառման շարունակությունն է, որը տեղի ունեցավ հունվարի 16-ին, երբ մենք ներկայացրինք Հայաստանի աջակցության փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 77 միլիոն եվրո: Այսօր մենք ներկա ենք դրանցից առաջինի մեկնարկին, որն է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագիրը»: Այս ծրագիրը ներառում է Հայաստանում գործող ռազմավարության շրջանակներում գյուղատնտեսական և գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ռազմավարության հարմարեցումն ու հետագա զարգացմանն աջակցելը»:
LUM_9277ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց Հայաստանում գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու կարևորությունը. «Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման գործակալության և ՄԱԿ-ի հետ արդեն շուրջ մեկ տարի աշխատում ենք այս ծրագրի վրա, որպեսզի այն առավել օգտակար դարձնենք գյուղական համայնքներում ապրողների համար, որպեսզի այն համապատասխանի իրենց կարիքներին և գյուղատնտեսության մեջ առկա խնդիրներին: Ես ուզում եմ հաստատել նախարարության և անձամբ իմ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ և բազմակողմ երկխոսությունը գյուղատնտեսության ոլորտում: Հայաստանը շարունակում է  Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը բոլոր ուղղություններով: Դա հատկապես տեսանելի է մեր ոլորտում, ուր շատ նախագծեր են հաջողությամբ իրականացվել վերջին տարիներին»:
LUM_9342Ավստրիայի Հանրապետության կողմից ելույթ ունեցավ Ավստրիայի զարգացման գործակալության ներկայացուցիչ Գյունտեր Ցիմմերը: «Նպաստելով այս պատմական ծրագրի իրականացմանը՝ մենք հավատում ենք, որ այն կդառնա սկզբունքային Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Գյուղատնտեսությունը կա և ապագայում կշարունակի մնալ գլխավոր համագործակցության կետը Ավստրիայի զարգացման գործակալության և Հայաստանի միջև: Եվ մենք վստահ ենք, որ գյուղական համայնքների ուժեղացումը և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը ճիշտ ընտրություն է»:
Որպես արդյունք՝ այս ծրագրի շրջանակներում ՀՀ  կառավարությանը կտրամադրվի 20 միլիոն եվրո, որը կուղղվի գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանը: Եվս 5 միլիոն կստանա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես աջակցություն ֆերմերների միավորումներին և Հայաստանում նոր մասնաճյուղերի ավելացմանը: Ավստրիայի զարգացման գործակալությունը տրամադրել է 1 միլիոն եվրո՝ աջակցելու  ֆերմերներին և մասնաճյուղերի ավելացմանը:

Աջակցություն գյուղատնտեսության զարգացմանը

Հունվարի 23-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի» պաշտոնական մեկնարկը: Այս ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության և Ավստրիայի Հանրապետության կողմից՝ աջակցելու գյուղատնտեսությանն ու գյուղական համայնքների զարգացմանը:LUM_9301 Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր խոսքում նշեց, որ Եվրամիությունը շարունակելու է օգնություն տրամադրել Հայաստանին. « Սա ՀՀ վարչապետի հետ մեր համատեղ միջոցառման շարունակությունն է, որը տեղի ունեցավ հունվարի 16-ին, երբ մենք ներկայացրինք Հայաստանի աջակցության փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 77 միլիոն եվրո: Այսօր մենք ներկա ենք դրանցից առաջինի մեկնարկին, որն է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագիրը»: Այս ծրագիրը ներառում է Հայաստանում գործող ռազմավարության շրջանակներում գյուղատնտեսական և գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ռազմավարության հարմարեցումն ու հետագա զարգացմանն աջակցելը»: LUM_9277ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց Հայաստանում գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու կարևորությունը. «Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման գործակալության և ՄԱԿ-ի հետ արդեն շուրջ մեկ տարի աշխատում ենք այս ծրագրի վրա, որպեսզի այն առավել օգտակար դարձնենք գյուղական համայնքներում ապրողների համար, որպեսզի այն համապատասխանի իրենց կարիքներին և գյուղատնտեսության մեջ առկա խնդիրներին: Ես ուզում եմ հաստատել նախարարության և անձամբ իմ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ և բազմակողմ երկխոսությունը գյուղատնտեսության ոլորտում: Հայաստանը շարունակում է  Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը բոլոր ուղղություններով: Դա հատկապես տեսանելի է մեր ոլորտում, ուր շատ նախագծեր են հաջողությամբ իրականացվել վերջին տարիներին»: LUM_9342Ավստրիայի Հանրապետության կողմից ելույթ ունեցավ Ավստրիայի զարգացման գործակալության ներկայացուցիչ Գյունտեր Ցիմմերը: «Նպաստելով այս պատմական ծրագրի իրականացմանը՝ մենք հավատում ենք, որ այն կդառնա սկզբունքային Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Գյուղատնտեսությունը կա և ապագայում կշարունակի մնալ գլխավոր համագործակցության կետը Ավստրիայի զարգացման գործակալության և Հայաստանի միջև: Եվ մենք վստահ ենք, որ գյուղական համայնքների ուժեղացումը և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը ճիշտ ընտրություն է»: Որպես արդյունք՝ այս ծրագրի շրջանակներում ՀՀ  կառավարությանը կտրամադրվի 20 միլիոն եվրո, որը կուղղվի գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանը: Եվս 5 միլիոն կստանա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես աջակցություն ֆերմերների միավորումներին և Հայաստանում նոր մասնաճյուղերի ավելացմանը: Ավստրիայի զարգացման գործակալությունը տրամադրել է 1 միլիոն եվրո՝ աջակցելու  ֆերմերներին և մասնաճյուղերի ավելացմանը: