Աշոցքի դահուկային կենտրոնը կխթանի սպորտի ու զբոսաշրջության զարգացումը | EUNewsletter

Աշոցքի դահուկային կենտրոնը կխթանի սպորտի ու զբոսաշրջության զարգացումը

7 February 2019

Հունվարի 26-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու Հայաստանի կառավարության ներկայացուցիչները Շիրակի մարզում մասնակցեցին Աշոցքի դահուկային կենտրոնի բացմանը: Կենտրոնը «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում նախատեսված ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող երեք ներկայացուցչական նախաձեռնություններից առաջինն է:

DSC_4655Երեսուն ամիս ժամկետով այս նախագծի նպատակն է անդրադառնալ համայնքների կարողությունների բացթողումներին և խթանել տեղական զարգացումը կայուն, մասնակցային և հաշվետու եղանակով: Ծրագրի վերջնական նպատակը համայնքների կարողությունների զարգացումն է. մշակել և իրականացնել համայնքային կայուն զարգացմանն ուղղված մարդակենտրոն ծրագրեր՝ այդպիսով աջակցել պետական բարեփոխումներին և լուծել մի շարք մարտահրավերներ: Ծրագիրը նախատեսում է հզորացնել վերջերս խոշորացված 52 համայնքներ, որոնք հիմնականում գտնվում են գյուղական և հեռավոր վայրերում: Ծրագիրը ներգրավում է քաղաքացիներին ներքին զբոսաշրջության զարգացման գործում՝ մասնավորապես բացօթյա միջոցառումների միջոցով և զարգացնելով առողջ ապրելակերպը։ Ծրագիրը միավորված բոլոր համայնքներում կփորձարկի նաև «քաղաքացիների բյուջե» գաղափարը, արդյունքում քաղաքացիներին կտրամադրի ենթադրամաշնորհ, ինչը հնարավորություն կտա առնվազն 52 համայնքի բնակիչների իրականացնել իրենց նախաձեռնությունները։ Համայնքներին աջակցություն կտրամադրվի դասընթացների միջոցով, կներկայացվի Եվրոպայում և Վրաստանում նմանատիպ նախաձեռնությունների լավագույն փորձը։ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում են «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն, Հայաստանի համայնքների միությունը և «Տեղական ժողովրդավարության» գրասենյակը (ALDA):

4Աշոցքում արդեն գործում էր դահուկավազքի վազքուղի, որտեղ անցկացվել է միջազգային մրցաշար: Դահուկային կենտրոնը գտնվում է անմիջապես վազքուղու հարևանությամբ և շատ հարմար է մարզումների և մրցումների համար: Կենտրոնն ունի ննջասենյակներ, խոհանոց, հանգստի սենյակ և ջեռուցման բարձրակարգ համակարգ: Հունվարի 26-ից 27-ը կենտրոնում անցկացվեց «Աշոցքի դահուկասահքի սիրողական մրցաշար»-ը, որին մասնակցեցին դահուկավազքի ավելի քան 400 սիրահարներ: Պաշտոնական բացմանը հաջորդեց մանկական դահուկավազքը (դասական ոճ, 2կմ), տղամարդկանց մրցաշարը (դասական ոճ, 2կմ) և կանանց մրցաշարը` (դասական ոճ, 1կմ): Նախատեսված էր նաև ներառական դահուկավազքի ցուցադրում, Ձյան համաշխարհային օրվան նվիրված մանկական խաղեր, մեդիա մրցավազք Եվրոպական միության դեսպանի հետ։ Միջոցառումը եզրափակվեց պարգևատրման արարողությամբ։

DSC_5095ԵՄ դեսպան Սվիտալսկին ընդգծեց Հայաստանի համայնքներում առողջ ապրելակերպի խթանումն ու զբոսաշրջության զարգացումը. «Եվրոպական միությունն ուզում է, որ Հայաստանում մարդիկ լինեն ուժեղ և առողջ, իսկ սպորտը կօգնի հասնել այդ նպատակին: Քանի որ Աշոցքում ձնառատ է 7 ամիս և այստեղ արդեն գործում էր դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված վազքուղի, որոշեցինք Աշոցքի բնակիչներին ուրախացնել և մեկնարկել մի նախագիծ, որը մեծ հեռանկարներ ունի: Մեր ծրագիրը մեծ բյուջե չունի, ինչը նշանակում է, որ համեստ ներդրումով կարելի է մեծ փոփոխություններ իրականցնել հեռավոր համայնքներում: Սա մեր 10 ծրագրերից մեկն է Հայաստանի հեռավոր համայնքերում: Իսկ Եվրոպական միությունը նախատեսում է ևս 7 միլիոն եվրոյի ներդրում կատարել Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջությունը զարգացնելու համար»: