Աշխատանքային իրավունքները` որպես մարդու իրավունքներ | EUNewsletter

Աշխատանքային իրավունքները` որպես մարդու իրավունքներ

2 Ապրիլ 2015
ARS_5523

Մարտի 31-ին «Հակաստվեր» հկ-ն հրավիրել էր լրագրողներին ներկա լինելու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիների աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանության աջակցություն» ծրագրի փակման արարողությանն ու «Հայաստանի արհմիություններն այսօր» բրոշյուրի ներկայացմանը, որը տպագրվել է ծրագրի շրջանակներում: Մարդու իրավունքներին վերաբերող այս ծրագիրն ուղղված էր աշխատողների իրավունքների արդյունավետ կատարմանն ու պաշտպանությանը: Ծրագիրն իրականացրել է «Հակաստվեր» հկ-ն: ԵՄ-ի աջակցությունը ծրագրին կազմել է 149,297.00 եվրո: : Ծրագրի հիմնական նպատակը խնդրի շուրջ հանրության իրազեկումն է:
ARS_5543«Հակաստվեր» հկ-ի նախագահ Վագա Ամիրխանյանը հյուրերին ներկայացրեց ծրագրի ձեռքբերումներն ու տպագրված բրոշյուրը: «Աշխատանքային իրավունքները մարդու իրավունքների կարևորագույն բաղադրիչն են: Թեև մեր օրենսդրությամբ աշխատանքային իրավունքները պաշտպանված են, այդուհանդերձ, մեղմ ասած, պաշտպանվածությունը ցածր մակարդակի վրա է: Սա էր խնդիրը, և կարևոր էր հասկանալ՝ ով պետք է պաշտպանի, ով պետք է սատարի: Ծրագրի նպատակը մենք այսպես ձևակերպեցինք. նախ՝ ուսումնասիրել արհմիութենական շարժման իրավիճակը Հայաստանում, ինչ կացության մեջ են արհմիությունները, ինչ խնդիրներ ունեն, հասարակությունն արդյոք տեղյակ է, թե ոչ: Սա, կարելի է ասել, պիլոտային ծրագիր էր: Երկու տարվա ծրագիր էր և բաղկացած էր հետևյալ մասերից: Նախ՝ օրենսդրության էքսպերտիզա, այն, ինչ կապված է արհմիությունների հետ, արհմիությունների մասին օրենքը, դրա համեմատությունը Եվրոպական խարտիայի և այլ միջազգային փաստաթղթերի հետ, սեմինարներ աշխատանքային կոլեկտիվներում, հեռուստահաղորդումներ, որ հեռարձակվել ու հեռարձակվում են Հ2 հեռուստաալիքով, մամուլում խորագիր «Կապիտալիզմի դպրոց» և սոցհարցումներ: Սոցհարցումների արդյունքները տեղ գտան մեր բրոշյուրի մեջ»:
«Հայաստանի արհմիություններն այսօր» բրոշյուրում ներկայացված են արհմիությունների վերաբերյալ Հայաստանում առաջին անգամ կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքները և Հայաստանում արհմիությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների առաջարկները:

Աշխատանքային իրավունքները` որպես մարդու իրավունքներ

Մարտի 31-ին «Հակաստվեր» հկ-ն հրավիրել էր լրագրողներին ներկա լինելու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիների աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանության աջակցություն» ծրագրի փակման արարողությանն ու «Հայաստանի արհմիություններն այսօր» բրոշյուրի ներկայացմանը, որը տպագրվել է ծրագրի շրջանակներում: Մարդու իրավունքներին վերաբերող այս ծրագիրն ուղղված էր աշխատողների իրավունքների արդյունավետ կատարմանն ու պաշտպանությանը: Ծրագիրն իրականացրել է «Հակաստվեր» հկ-ն: ԵՄ-ի աջակցությունը ծրագրին կազմել է 149,297.00 եվրո: : Ծրագրի հիմնական նպատակը խնդրի շուրջ հանրության իրազեկումն է: ARS_5543«Հակաստվեր» հկ-ի նախագահ Վագա Ամիրխանյանը հյուրերին ներկայացրեց ծրագրի ձեռքբերումներն ու տպագրված բրոշյուրը: «Աշխատանքային իրավունքները մարդու իրավունքների կարևորագույն բաղադրիչն են: Թեև մեր օրենսդրությամբ աշխատանքային իրավունքները պաշտպանված են, այդուհանդերձ, մեղմ ասած, պաշտպանվածությունը ցածր մակարդակի վրա է: Սա էր խնդիրը, և կարևոր էր հասկանալ՝ ով պետք է պաշտպանի, ով պետք է սատարի: Ծրագրի նպատակը մենք այսպես ձևակերպեցինք. նախ՝ ուսումնասիրել արհմիութենական շարժման իրավիճակը Հայաստանում, ինչ կացության մեջ են արհմիությունները, ինչ խնդիրներ ունեն, հասարակությունն արդյոք տեղյակ է, թե ոչ: Սա, կարելի է ասել, պիլոտային ծրագիր էր: Երկու տարվա ծրագիր էր և բաղկացած էր հետևյալ մասերից: Նախ՝ օրենսդրության էքսպերտիզա, այն, ինչ կապված է արհմիությունների հետ, արհմիությունների մասին օրենքը, դրա համեմատությունը Եվրոպական խարտիայի և այլ միջազգային փաստաթղթերի հետ, սեմինարներ աշխատանքային կոլեկտիվներում, հեռուստահաղորդումներ, որ հեռարձակվել ու հեռարձակվում են Հ2 հեռուստաալիքով, մամուլում խորագիր «Կապիտալիզմի դպրոց» և սոցհարցումներ: Սոցհարցումների արդյունքները տեղ գտան մեր բրոշյուրի մեջ»: «Հայաստանի արհմիություններն այսօր» բրոշյուրում ներկայացված են արհմիությունների վերաբերյալ Հայաստանում առաջին անգամ կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքները և Հայաստանում արհմիությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների առաջարկները: