Աշխատաժողով՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարին | EUNewsletter

Աշխատաժողով՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարին

17 December 2015

Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով աշխատաժողով: Այն կազմակերպվել էր ԵՄ ֆինանսական աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ: Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ միջազգային և պետական կառույցներից, Երևանի և ՀՀ մարզերի քաղաքացիական հասարակությունից, ինչպես նաև ԶԼՄ-ներից:
ARS_0147Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին իր ելույթում նշել է, որ մշտապես մեծ ուրախությամբ է մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջոցառումներին. «Ես ուրախությամբ եմ ընդունում այս հրավերները և միշտ պատրաստ եմ խոսել կոռուպցիայի դեմ պայքարելու ԵՄ պատրաստակամության մասին: Ես հավատում եմ, որ կոռուպցիան Հայաստանի աճի կարևորագույն ռազմավարական, համակարգային, կառուցվածքային համաճարակներից է: Ես վստահ եմ, որ առանց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի Հայաստանը չի կարող դինամիկ զարգացում ունենալ: Ես սա ասում եմ՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը, որոնք անցել են ձևափոխման այդ ընթացքը, ու այստեղ` Հայաստանում, տարբեր մարդկանց հետ շփվելու արդյունքում իմ սեփական դիտարկումները: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանին սատարելը բնական առաջնահերթություն է ԵՄ-ի համար: Ես հավատում եմ, որ այս ծրագիրը շատ կարևոր է, որովհետև այն համախմբում է քաղհասարակությանը, որի դերը այս գործընթացում շատ կարևոր է ոչ միայն կառավարության վրա ճնշում գործադրելու հարցում, ոչ միայն վերահսկելու համար, այլև ինտելեկտուալ ոգեշնչման աղբյուր լինելու և հասարակական կարծիքը մոբիլիզացնելու համար»:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը խոսել է ՀՀ կառավարության անունից և ներկայացրել 2015 թվականին կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումները: «Կոռուպցիայի դեմ պայքարում 2015 թվականը մենք համարում ենք առանցքային տարի: Մենք հաջողել ենք ձևավորել ինստիտուցիոնալ համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, գործընկերների հետ համագործակցությամբ ընդունել ենք նոր ռազմավարություն, ձևավորել ենք կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության պլատֆորմ, որը թույլ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարի գործողություններում ակտիվ համագործակցել քաղհասարակության հետ: Ներկայումս շատ լավ պայմաններ են ստեղծվել կոռուպցիայի դեմ պայքարում ծրագրեր իրականացնելու համար: Մեր ռազմավարության գլխավոր թիրախներից մեկն այն է, որ մենք պետք է ձևավորենք համատեղ անհանդուրժողականություն կոռուպցիոն երևույթների նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է մասնակցի կոռուպցիայի դեմ պայքարին»:

Աշխատաժողով՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարին

Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով աշխատաժողով: Այն կազմակերպվել էր ԵՄ ֆինանսական աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ: Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ միջազգային և պետական կառույցներից, Երևանի և ՀՀ մարզերի քաղաքացիական հասարակությունից, ինչպես նաև ԶԼՄ-ներից: ARS_0147Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին իր ելույթում նշել է, որ մշտապես մեծ ուրախությամբ է մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջոցառումներին. «Ես ուրախությամբ եմ ընդունում այս հրավերները և միշտ պատրաստ եմ խոսել կոռուպցիայի դեմ պայքարելու ԵՄ պատրաստակամության մասին: Ես հավատում եմ, որ կոռուպցիան Հայաստանի աճի կարևորագույն ռազմավարական, համակարգային, կառուցվածքային համաճարակներից է: Ես վստահ եմ, որ առանց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի Հայաստանը չի կարող դինամիկ զարգացում ունենալ: Ես սա ասում եմ՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը, որոնք անցել են ձևափոխման այդ ընթացքը, ու այստեղ` Հայաստանում, տարբեր մարդկանց հետ շփվելու արդյունքում իմ սեփական դիտարկումները: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանին սատարելը բնական առաջնահերթություն է ԵՄ-ի համար: Ես հավատում եմ, որ այս ծրագիրը շատ կարևոր է, որովհետև այն համախմբում է քաղհասարակությանը, որի դերը այս գործընթացում շատ կարևոր է ոչ միայն կառավարության վրա ճնշում գործադրելու հարցում, ոչ միայն վերահսկելու համար, այլև ինտելեկտուալ ոգեշնչման աղբյուր լինելու և հասարակական կարծիքը մոբիլիզացնելու համար»: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը խոսել է ՀՀ կառավարության անունից և ներկայացրել 2015 թվականին կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումները: «Կոռուպցիայի դեմ պայքարում 2015 թվականը մենք համարում ենք առանցքային տարի: Մենք հաջողել ենք ձևավորել ինստիտուցիոնալ համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, գործընկերների հետ համագործակցությամբ ընդունել ենք նոր ռազմավարություն, ձևավորել ենք կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության պլատֆորմ, որը թույլ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարի գործողություններում ակտիվ համագործակցել քաղհասարակության հետ: Ներկայումս շատ լավ պայմաններ են ստեղծվել կոռուպցիայի դեմ պայքարում ծրագրեր իրականացնելու համար: Մեր ռազմավարության գլխավոր թիրախներից մեկն այն է, որ մենք պետք է ձևավորենք համատեղ անհանդուրժողականություն կոռուպցիոն երևույթների նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է մասնակցի կոռուպցիայի դեմ պայքարին»: