Անտառի տրամսֆորմացման անհրաժեշտությունը Հայաստանում | EUNewsletter

Անտառի տրամսֆորմացման անհրաժեշտությունը Հայաստանում

20 August 2014

Օգոստոսի 6-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի շրջանակներումկազմակերպվել էր տեղեկատվական և կրթական միջոցառում Կողբի արվեստի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող և WWF-ի կողմից իրականացվող ծրագրի մանրամասները, բարձրացնել աշակերտների և ուսուցիչների տեղեկացվածության մակարդակը անտառների, մարդկանց համար անտառների դերի կարևորության, անտառապատման/անտառվերականգնման և Հայաստանում անտառի տրանսֆորմացիայի կարևորության և այլ առնչվող հարցերի վերաբերյալ:

WWF Միջազգային ծրագրերի ղեկավար Մաթիաս Լիխթենբերգերն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ այս ծրագրի կարևորությունը միայն ծառատունկը չէ. «Մենք ամենից շատ կարևորում ենք տեղեկացվածության բարձրացումն ու կրթությունը: Կարծում եմ՝ այժմ մենք գտնվում ենք ճիշտ տեղում ճիշտ մարդկանց հետ, ովքեր մեր պես շահագրգիռ են այս խնդրի շուրջ. մարդիկ հաճախ թերագնահատում են նմանատիպ միջոցառումները, անտառի լռության մեջ պարզապես նստելը: Այնինչ անտառն իրականում խթանում է ստեղծարար միտքը»:

WWF Հայաստան ծրագրի ղեկավար Կարեն Մանվելյանը նույնպես նշեց նման միջոցառումների կարևորությունն առաջին հերթին այն պատճառով, որ դրան քաղաքացիներին սովորեցնում են զգալ պատասխանատվություն շրջակա միջավայրի համար:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր «Անտառն ու ես» մրցույթն արվեստի դպրոցի 11-18 ու 18-30 տարեկան խմբերի համար, որի ընթացքում ցուցադրվեցին նկարներ, լուսանկարներ, քանդակներ, ձեռագործ աշխատանքներ: Մրցանակներն էին պլանշետներ /առաջին տեղ/, թվային ֆոտոխցիկներ /երկրորդ տեղ/ ու ուսապարկեր /երրորդ տեղ/: Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան ԵՄ տարբերանշանով պայուսակներ, շապիկներ ու գլխարկներ:

Ավելի ուշ սկսվեց երեկոյան մշակութային ծրագիրը, որն ընդգրկում էր թատերական ու երաժշտական ներկայացումներ: Միջոցառումը եզրափակվեց գորշ արջի մասին պատմող ֆիլմով ու վայրի կենդանիների մասին ֆոտոպատմության ներկայացումով:

Անտառի տրամսֆորմացման անհրաժեշտությունը Հայաստանում

Օգոստոսի 6-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի շրջանակներումկազմակերպվել էր տեղեկատվական և կրթական միջոցառում Կողբի արվեստի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող և WWF-ի կողմից իրականացվող ծրագրի մանրամասները, բարձրացնել աշակերտների և ուսուցիչների տեղեկացվածության մակարդակը անտառների, մարդկանց համար անտառների դերի կարևորության, անտառապատման/անտառվերականգնման և Հայաստանում անտառի տրանսֆորմացիայի կարևորության և այլ առնչվող հարցերի վերաբերյալ: WWF Միջազգային ծրագրերի ղեկավար Մաթիաս Լիխթենբերգերն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ այս ծրագրի կարևորությունը միայն ծառատունկը չէ. «Մենք ամենից շատ կարևորում ենք տեղեկացվածության բարձրացումն ու կրթությունը: Կարծում եմ՝ այժմ մենք գտնվում ենք ճիշտ տեղում ճիշտ մարդկանց հետ, ովքեր մեր պես շահագրգիռ են այս խնդրի շուրջ. մարդիկ հաճախ թերագնահատում են նմանատիպ միջոցառումները, անտառի լռության մեջ պարզապես նստելը: Այնինչ անտառն իրականում խթանում է ստեղծարար միտքը»: WWF Հայաստան ծրագրի ղեկավար Կարեն Մանվելյանը նույնպես նշեց նման միջոցառումների կարևորությունն առաջին հերթին այն պատճառով, որ դրան քաղաքացիներին սովորեցնում են զգալ պատասխանատվություն շրջակա միջավայրի համար: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր «Անտառն ու ես» մրցույթն արվեստի դպրոցի 11-18 ու 18-30 տարեկան խմբերի համար, որի ընթացքում ցուցադրվեցին նկարներ, լուսանկարներ, քանդակներ, ձեռագործ աշխատանքներ: Մրցանակներն էին պլանշետներ /առաջին տեղ/, թվային ֆոտոխցիկներ /երկրորդ տեղ/ ու ուսապարկեր /երրորդ տեղ/: Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան ԵՄ տարբերանշանով պայուսակներ, շապիկներ ու գլխարկներ: Ավելի ուշ սկսվեց երեկոյան մշակութային ծրագիրը, որն ընդգրկում էր թատերական ու երաժշտական ներկայացումներ: Միջոցառումը եզրափակվեց գորշ արջի մասին պատմող ֆիլմով ու վայրի կենդանիների մասին ֆոտոպատմության ներկայացումով: