Անհատների մեծարում մարդու իրավունքների համար | EUNewsletter

Անհատների մեծարում մարդու իրավունքների համար

28 Հունիս 2016
ARS_0253

Ամեն տարի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Բրիտանական դեսպանությունը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում հայտնում են իրենց գնահատանքը այն անձանց, ովքեր Հայաստանում հանդես են գալիս մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, օրենքի գերակայության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների, կանանց իրավունքների, ներառման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Այս մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի` սկսած 2012-ից: Սա միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն է, որով նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների և քաղաքական ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղհասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները:
ARS_0167Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Լոռու մարզի տարածքային դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանին հանձնեց «Արդարության խթանում բոլորի համար» նոր մրցանակը նրա սկզբունքային որոշումների համար: Այդ որոշումները ցույց են տվել քաղաքացիներին, որ Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքները կիրառելի են իրական կյանքում: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկայացնել այս նոր անվանակարգը, որը խթանում է արդարությունը բոլորի համար: Արդարությունը պարզապես կառավարության սյունը չէ, այն նախապայման է ամեն ինչի համար: Առանց անկախ, արդար ու արդյունավետ արդարության չի կարող լինել ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, արդար բիզնես և ներդաշնակ հասարակություն: Տարիներ շարունակ ԵՄ-ն սատարում է Հայաստանում դատական համակարգին: Մենք ուրախ ենք, որ շատ դրական փոփոխություններ են կատարվել, սակայն դատական համակարգի անկախությունը դեռ խթանման կարիք ունի: Ուստի այսօր մենք պատվում ենք Լոռու մարզի դատավոր Նարինե Հովակիմյանին նրա խիզախության ու Հայաստանի արդարության համար կատարած ջանքերի համար»:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցության» մրցանակը հանձնեց Ֆոտոլուր լրատվական գործակալությանը` 2015 թվականի ամռանը տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան» հանրային բողոքի ցույցերի լուսաբանման գործում պրոֆեսիոնալիզմի ու նվիրումի համար: Հայաստանում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը «Ազատության պաշտպան» մրցանակը հանձնեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը ազատ և արդար ընտրություններին հետամուտ լինելու և օրենքի գերակայության հաստատման գործում նշանակալի ջանքերի համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բիերվիրթը հանձնեց «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին` «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը ուժի մեջ դնելու և տեղական ինքնակառավարման ոլորտում նոր մոտեցումների և բարեփոխումների նախաձեռնման գործում նշանակալի նվիրումի համար: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան «Ներառման խթանում» մրցանակը հանձնեց Զարուհի Բաթոյանին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գործում նշանակալի նվիրումի և առավել ներառական հասարակության կառուցման գործում իր ջանքերի համար: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը Ջեմմա Հասրաթյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների զարգացմանը և գենդերային հավասարության խթանմանն ուղղված տևական ու համարձակ աջակցության համար:

Անհատների մեծարում մարդու իրավունքների համար

Ամեն տարի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Բրիտանական դեսպանությունը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում հայտնում են իրենց գնահատանքը այն անձանց, ովքեր Հայաստանում հանդես են գալիս մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, օրենքի գերակայության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների, կանանց իրավունքների, ներառման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Այս մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի` սկսած 2012-ից: Սա միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն է, որով նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների և քաղաքական ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղհասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: ARS_0167Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Լոռու մարզի տարածքային դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանին հանձնեց «Արդարության խթանում բոլորի համար» նոր մրցանակը նրա սկզբունքային որոշումների համար: Այդ որոշումները ցույց են տվել քաղաքացիներին, որ Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքները կիրառելի են իրական կյանքում: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկայացնել այս նոր անվանակարգը, որը խթանում է արդարությունը բոլորի համար: Արդարությունը պարզապես կառավարության սյունը չէ, այն նախապայման է ամեն ինչի համար: Առանց անկախ, արդար ու արդյունավետ արդարության չի կարող լինել ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, արդար բիզնես և ներդաշնակ հասարակություն: Տարիներ շարունակ ԵՄ-ն սատարում է Հայաստանում դատական համակարգին: Մենք ուրախ ենք, որ շատ դրական փոփոխություններ են կատարվել, սակայն դատական համակարգի անկախությունը դեռ խթանման կարիք ունի: Ուստի այսօր մենք պատվում ենք Լոռու մարզի դատավոր Նարինե Հովակիմյանին նրա խիզախության ու Հայաստանի արդարության համար կատարած ջանքերի համար»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցության» մրցանակը հանձնեց Ֆոտոլուր լրատվական գործակալությանը` 2015 թվականի ամռանը տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան» հանրային բողոքի ցույցերի լուսաբանման գործում պրոֆեսիոնալիզմի ու նվիրումի համար: Հայաստանում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը «Ազատության պաշտպան» մրցանակը հանձնեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը ազատ և արդար ընտրություններին հետամուտ լինելու և օրենքի գերակայության հաստատման գործում նշանակալի ջանքերի համար: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բիերվիրթը հանձնեց «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին` «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը ուժի մեջ դնելու և տեղական ինքնակառավարման ոլորտում նոր մոտեցումների և բարեփոխումների նախաձեռնման գործում նշանակալի նվիրումի համար: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան «Ներառման խթանում» մրցանակը հանձնեց Զարուհի Բաթոյանին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գործում նշանակալի նվիրումի և առավել ներառական հասարակության կառուցման գործում իր ջանքերի համար: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը Ջեմմա Հասրաթյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների զարգացմանը և գենդերային հավասարության խթանմանն ուղղված տևական ու համարձակ աջակցության համար: