Այժմ Եվրաակումբներ գոյություն ունեն ողջ Հայաստանում | EUNewsletter

Այժմ Եվրաակումբներ գոյություն ունեն ողջ Հայաստանում

22 November 2016

Այժմ Եվրաակումբներ գոյություն ունեն ողջ Հայաստանում 2016 թվականի մայիսին ԵՄ պատվիրակությունը Հայաստանում բացեց առաջին Եվրաակումբը: Պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսք տվեց, որ մինչև տարեվերջ նմանատիպ ակումբներ կբացվեն Հայաստանի բոլոր մարզերում: Այժմ այդ ամենն իրականություն է:
Նոյեմբերի 22-ին Հայաստանում բացվեց վերջին Եվրաակումբը: Եվրաակումբների գաղափարը սկիզբ է առել ավելի քան 25 տարի առաջ Պորտուգալիայում և տարածվել ԵՄ անդամ այլ պետություններում և դրանցից դուրս: Այժմ Եվրաակումբներ կան ողջ ԵՄ-ում, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում:
Ակումբների գաղափարը շատ պարզ է. այն երիտասարդներին Եվրոպայի ու եվրոպական արժեքների մասին տեղեկատվություն ստանալու և երկխոսությունների մասնակցելու հնարավորություններ է առաջարկում:

333333Հայաստանի մարզերում Եվրաակումբների հիմնական նպատակը հայ երիտասարդներին ԵՄ-ի և ԵՄ-Հայաստան հարցերի շուրջ տեղեկացնելն ու կրթելն է` առաջարկելով աջակցություն Եվրոպական երիտասարդական ՀԿ-ների հետ երկարատև հարաբերություններ հաստատելու, կիրառելու և ձեռք բերելու ԵՄ ռեսուրսներ և աջակցելու հայ երիտասարդների ձգտումներին ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդման հարցում: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկել է այս ծրագիրը, որպեսզի ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին՝ նրանց համար ստեղծի հավասար հնարավորություններ: Ամենաառաջին ակումբը բացվել է Գորիսում (Սյունիքի մարզ), երկրորդը` Եղեգնաձորում (Վայոց ձորի մարզ): Երրորդն էլ վերջերս բացվել է մայրաքաղաք Երևանում: Այս աշունը նշանավորվեց Եվրաակումբների հիմնումով: Մինչև հոկտեմբերի ավարտը Եվրաակումբներ բացվեցին Դիլիջանում (Տավուշի մարզ) և Արմավիրում (Արմավիրի մարզ), նոյեմբերի ակումբներ բացվեցին Գավառում (Գեղարքունիքի մարզ), Գյումրիում (Շիրակի մարզ), Վանաձորում (Լոռու մարզ), Աբովյանում (Կոտայքի մարզ), Արտաշատում (Արարարատի մարզ) և Աշտարակում (Արագածոտնի մարզ): Բոլոր Եվրաակումբները հիմնվել և գործելու են տեղական գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

222222Ակումբների բացման ընթացքում ԵՄ ներկայացուցիչները, ներառյալ` ԵՄ դեսպանը, ողջունել են անդամներին ու պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես Եվրոպական միությանը, այնպես էլ ԵՄ-Հայաստան հարաբերություններին: Դեսպան Սվիտալսկին ընդգծել է, որ ավելի շատ Եվրաակումբների գոյությունը հայ երիտասարդների եվրոպական ինքնության ուժի խորհրդանիշն է. «Երիտասարդ հայերը ցանկանում են եվրոպական երկրների երիտասարդների հետ կապի մեջ լինել և ներգրավված լինել երկխոսություններում: Եվ ես նկատի չունեմ միայն ԵՄ-ն: Մենք հավատացած ենք, որ Եվրաակումբների միջոցով մասնավորապես մարզերում ապրող հայ երիտասարդությունը կստանա հավելյալ հնարավորություններ, կիմանա ավելին Հայաստանում ԵՄ ծրագրերի մասին և կապեր կհաստատի այդ ծրագրերի հետ: Այս ակումբների բացման ընթացքում ես խոսել եմ ակումբների անդամների հետ, որոնք կարևորում են երիտասարդների ակտիվությունը նաև այս ակումբների սահմաններից դուրս»:

 

Այժմ Եվրաակումբներ գոյություն ունեն ողջ Հայաստանում

Այժմ Եվրաակումբներ գոյություն ունեն ողջ Հայաստանում 2016 թվականի մայիսին ԵՄ պատվիրակությունը Հայաստանում բացեց առաջին Եվրաակումբը: Պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսք տվեց, որ մինչև տարեվերջ նմանատիպ ակումբներ կբացվեն Հայաստանի բոլոր մարզերում: Այժմ այդ ամենն իրականություն է: Նոյեմբերի 22-ին Հայաստանում բացվեց վերջին Եվրաակումբը: Եվրաակումբների գաղափարը սկիզբ է առել ավելի քան 25 տարի առաջ Պորտուգալիայում և տարածվել ԵՄ անդամ այլ պետություններում և դրանցից դուրս: Այժմ Եվրաակումբներ կան ողջ ԵՄ-ում, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում: Ակումբների գաղափարը շատ պարզ է. այն երիտասարդներին Եվրոպայի ու եվրոպական արժեքների մասին տեղեկատվություն ստանալու և երկխոսությունների մասնակցելու հնարավորություններ է առաջարկում: 333333Հայաստանի մարզերում Եվրաակումբների հիմնական նպատակը հայ երիտասարդներին ԵՄ-ի և ԵՄ-Հայաստան հարցերի շուրջ տեղեկացնելն ու կրթելն է` առաջարկելով աջակցություն Եվրոպական երիտասարդական ՀԿ-ների հետ երկարատև հարաբերություններ հաստատելու, կիրառելու և ձեռք բերելու ԵՄ ռեսուրսներ և աջակցելու հայ երիտասարդների ձգտումներին ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդման հարցում: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկել է այս ծրագիրը, որպեսզի ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին՝ նրանց համար ստեղծի հավասար հնարավորություններ: Ամենաառաջին ակումբը բացվել է Գորիսում (Սյունիքի մարզ), երկրորդը` Եղեգնաձորում (Վայոց ձորի մարզ): Երրորդն էլ վերջերս բացվել է մայրաքաղաք Երևանում: Այս աշունը նշանավորվեց Եվրաակումբների հիմնումով: Մինչև հոկտեմբերի ավարտը Եվրաակումբներ բացվեցին Դիլիջանում (Տավուշի մարզ) և Արմավիրում (Արմավիրի մարզ), նոյեմբերի ակումբներ բացվեցին Գավառում (Գեղարքունիքի մարզ), Գյումրիում (Շիրակի մարզ), Վանաձորում (Լոռու մարզ), Աբովյանում (Կոտայքի մարզ), Արտաշատում (Արարարատի մարզ) և Աշտարակում (Արագածոտնի մարզ): Բոլոր Եվրաակումբները հիմնվել և գործելու են տեղական գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: 222222Ակումբների բացման ընթացքում ԵՄ ներկայացուցիչները, ներառյալ` ԵՄ դեսպանը, ողջունել են անդամներին ու պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես Եվրոպական միությանը, այնպես էլ ԵՄ-Հայաստան հարաբերություններին: Դեսպան Սվիտալսկին ընդգծել է, որ ավելի շատ Եվրաակումբների գոյությունը հայ երիտասարդների եվրոպական ինքնության ուժի խորհրդանիշն է. «Երիտասարդ հայերը ցանկանում են եվրոպական երկրների երիտասարդների հետ կապի մեջ լինել և ներգրավված լինել երկխոսություններում: Եվ ես նկատի չունեմ միայն ԵՄ-ն: Մենք հավատացած ենք, որ Եվրաակումբների միջոցով մասնավորապես մարզերում ապրող հայ երիտասարդությունը կստանա հավելյալ հնարավորություններ, կիմանա ավելին Հայաստանում ԵՄ ծրագրերի մասին և կապեր կհաստատի այդ ծրագրերի հետ: Այս ակումբների բացման ընթացքում ես խոսել եմ ակումբների անդամների հետ, որոնք կարևորում են երիտասարդների ակտիվությունը նաև այս ակումբների սահմաններից դուրս»: