Ամենամյա մրցանակաբաշխություն և համաժողով՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը | EUNewsletter

Ամենամյա մրցանակաբաշխություն և համաժողով՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը

13 Դեկտեմբեր 2016
ars_9974

Դեկտեմբերի 9-ին, որպես ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի մաս, անցկացվել է հակակոռուպցիոն միջոցառումների շարք: Միջոցառման առաջին մասում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրած հակակոռուպցիոն ամենամյա մրցանակաբաշխությունը:

ars_0064Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին միջոցառման ընթացքում խոսել է կոռուպցիայի ռիսկերի մասին. «Ամբողջ աշխարհում երկրները բախվում են կոռուպցիայի հետ առնչվող ռիսկերին, այդ պատճառով էլ մեզ անհրաժեշտ է ամուր միջազգային կոալիցիա դրա դեմ պայքարելու համար: ԵՄ-ն հպարտ է լինել այս կոալիցիայի վստահելի գործընկերը: Կոռուպցիաի դեմ պայքարում երկու հիմնական խոչընդոտներ կան: Առաջինը մերժումն է, երբ պաշտոնյաները հավատում են, որ կոռուպցիան խնդիր չէ: Ուրախ եմ, որ այժմ Հայաստանի կառավարությունն իր օրակարգում առաջնահերթություն է տալիս կոռուպցիայի դեմ պայքարին: Երկրորդ խոչընդոտը համակերպումն է, երբ բնակչությունը հավատում է, որ կոռուպցիայի այլընտրանք չկա: Ինչևէ, ես հավատում եմ, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է պայքարել կոռուպցիայի դեմ, և հույս ունեմ, որ Հայաստանը կարող է ստեղծել հզոր կոալիցիա պայքարի համար: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը: ԵՄ-ն արդեն 50 միլիոն եվրո է հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի համար` և՛ բյուջետաին աջակցության միջոցով, և՛ այնպիսի նախաձեռնությունների ֆինանսավորմամբ, որոնցից մեկին մասնակցում ենք այսօր»:

ars_0040Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արձագանքել է դեսպան Սվիտալսկիի խոսքերին. «Անվիճելի է, որ կոռուպցիան չարիք է, որը սպառնում է ցանկացած երկրի զարգացմանը: Սա լուրջ մարտահրավեր է, որը պահանջում է բոլորիս միավորված ջանքերը: Մասնավորապես պետական պաշտոնյաները պարտավոր են իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի ապահովեն հանրության վստահությունը: Մենք պետք է հետևողական լինենք և երաշխավորենք համագործակցությունը»:

ars_0156Դեսպան Սվիտալսկին www.b4b.am էլեկտրոնային լրատվամիջոցին մրցանակ է շնորհել որպես «Տարվա ԶԼՄ»: Մյուս անվանակարգերն էին «Տարվա երիտասարդ», «Տարվա քաղաքացի», «Տարվա բիզնես կազմակերպություն», «Տարվա լրագրող» և «Տարվա ՔՀԿ»: Մրցանակաբաշխությունից հետո դեսպանը համագործակցության համար շնորհակալագիր է ստացել:

Միջոցառման երկրորդ մասը համաժողով էր` նվիրված կառավարություն-ՔՀԿ համագործակցությանը: Համաժողովն ամփոփել է մինչև այժմ համագործակցության շնորհիվ ձեռք բերված հաջողությունները և ապագայում զարգացման հեռանկարները:
Միջոցառման երրորդ հատվածում տեղի է ունեցել «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը:

Ամենամյա մրցանակաբաշխություն և համաժողով՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը

Դեկտեմբերի 9-ին, որպես ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի մաս, անցկացվել է հակակոռուպցիոն միջոցառումների շարք: Միջոցառման առաջին մասում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրած հակակոռուպցիոն ամենամյա մրցանակաբաշխությունը: ars_0064Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին միջոցառման ընթացքում խոսել է կոռուպցիայի ռիսկերի մասին. «Ամբողջ աշխարհում երկրները բախվում են կոռուպցիայի հետ առնչվող ռիսկերին, այդ պատճառով էլ մեզ անհրաժեշտ է ամուր միջազգային կոալիցիա դրա դեմ պայքարելու համար: ԵՄ-ն հպարտ է լինել այս կոալիցիայի վստահելի գործընկերը: Կոռուպցիաի դեմ պայքարում երկու հիմնական խոչընդոտներ կան: Առաջինը մերժումն է, երբ պաշտոնյաները հավատում են, որ կոռուպցիան խնդիր չէ: Ուրախ եմ, որ այժմ Հայաստանի կառավարությունն իր օրակարգում առաջնահերթություն է տալիս կոռուպցիայի դեմ պայքարին: Երկրորդ խոչընդոտը համակերպումն է, երբ բնակչությունը հավատում է, որ կոռուպցիայի այլընտրանք չկա: Ինչևէ, ես հավատում եմ, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է պայքարել կոռուպցիայի դեմ, և հույս ունեմ, որ Հայաստանը կարող է ստեղծել հզոր կոալիցիա պայքարի համար: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը: ԵՄ-ն արդեն 50 միլիոն եվրո է հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի համար` և՛ բյուջետաին աջակցության միջոցով, և՛ այնպիսի նախաձեռնությունների ֆինանսավորմամբ, որոնցից մեկին մասնակցում ենք այսօր»: ars_0040Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արձագանքել է դեսպան Սվիտալսկիի խոսքերին. «Անվիճելի է, որ կոռուպցիան չարիք է, որը սպառնում է ցանկացած երկրի զարգացմանը: Սա լուրջ մարտահրավեր է, որը պահանջում է բոլորիս միավորված ջանքերը: Մասնավորապես պետական պաշտոնյաները պարտավոր են իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի ապահովեն հանրության վստահությունը: Մենք պետք է հետևողական լինենք և երաշխավորենք համագործակցությունը»: ars_0156Դեսպան Սվիտալսկին www.b4b.am էլեկտրոնային լրատվամիջոցին մրցանակ է շնորհել որպես «Տարվա ԶԼՄ»: Մյուս անվանակարգերն էին «Տարվա երիտասարդ», «Տարվա քաղաքացի», «Տարվա բիզնես կազմակերպություն», «Տարվա լրագրող» և «Տարվա ՔՀԿ»: Մրցանակաբաշխությունից հետո դեսպանը համագործակցության համար շնորհակալագիր է ստացել: Միջոցառման երկրորդ մասը համաժողով էր` նվիրված կառավարություն-ՔՀԿ համագործակցությանը: Համաժողովն ամփոփել է մինչև այժմ համագործակցության շնորհիվ ձեռք բերված հաջողությունները և ապագայում զարգացման հեռանկարները: Միջոցառման երրորդ հատվածում տեղի է ունեցել «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը: