Ամասիայում բացվել է բրդի վերամշակման գործարան | EUNewsletter

Ամասիայում բացվել է բրդի վերամշակման գործարան

25 July 2019

Հուլիսի 19-ին ԵՄ աջակցությամբ շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում: Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, պետական և համայնքային կառույցների պաշտոնատար անձիք, ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հյուրերը շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու գործարանի հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ։

Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց բոլորին ներկա գտնվելու համար՝ նշելով, որ ԵՄ-ի համար պատիվ է աջակցել նման ծրագրին. «Ողջունում եմ Ամասիայի հրաշալի մարդկանց, որոնք ապրում են Հայաստանի այս հիանալի անկյունում: Ես հույս ունեմ, որ առաջիկա տարիներին այս վայրը կլինի Հայաստանի ապագան: Այս ծրագիրը մշակվել և իրականացվել է գործընկերների կոնսորցիումի կողմից, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց հիանալի գաղափարի և ծրագիրն իրականացնելու նվիրվածության համար: Այս ծրագրի հիմնական առավելությունն ինձ համար Ամասիան էր: Մինչև այդ ես այցելել էի Ամասիա և վստահ էի, որ այս տեղը նոր խթանի կարիք ուներ: Ուստի ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր մարդկանց»:

Նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց աջակցության համար. «Գործարանը կնպաստի մարզի տնտեսական ակտիվությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու մարզում գործազրկության կրճատմանը: Այս ծրագիրն առանձնանում է. այն հավանոտ ծրագիր էր, քանի որ փորձում ենք վերականգնել բրդի արժեշղթան: Եթե մենք այստեղ հաջողենք, ապա կունենանք լավ հիմք այլ անասնապահական շրջաններում այս խնդիրը լուծելու համար: Հույս ունեմ, որ գործարանը ժամանակին ոչ միայն կընդլայնի իր արտադրման ծավալներն, այլև արտահանման աշխարհագրությունը»:

Ամասիայի և հարակից 8 բնակավայրերի ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ, ինչը նպատակահարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։ Գործարանում նախատեսվում է տարեկան մինչեւ 25 տոննա արտադրական ծավալ: «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Եվրոպայից ժամանած մասնագետները հատուկ դասընթացներ են անցկացրել աշխատակիցների համար, ովքեր բրդի գործարանի և բրդի արժեշղթայում գործող ՓՄՁ-ների շնորհիվ ապահովված են մշտական աշխատանքով։ Արժեշղթայում գործող և նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները ևս ծրագրից աջակցություն ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի դրանց մրցունակության բարձրացմանը և, ընդհանրապես, Շիրակի մարզի տնտեսական աճի խթանմանը: Ծրագրի ընթացքում աջակցություն կստանան 14 տեղական ՓՄՁ-ներ։ Այժմ գործարանն ունի 16 աշխատակից, առաջիկայում թիվը կհասնի 23-ի:

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրն իրականացնում են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատը և Ամասիայի համայնքապետարանը: Ծրագիրն իրականանում է Եվրոպական միության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն 549,819 եվրո է (ԵՄ ներդրումը՝ 335,000 եվրո), ծրագրի նախատեսվում է եզրափակել 2020-ին:

Ամասիայում բացվել է բրդի վերամշակման գործարան

Հուլիսի 19-ին ԵՄ աջակցությամբ շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում: Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, պետական և համայնքային կառույցների պաշտոնատար անձիք, ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հյուրերը շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու գործարանի հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ։ Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց բոլորին ներկա գտնվելու համար՝ նշելով, որ ԵՄ-ի համար պատիվ է աջակցել նման ծրագրին. «Ողջունում եմ Ամասիայի հրաշալի մարդկանց, որոնք ապրում են Հայաստանի այս հիանալի անկյունում: Ես հույս ունեմ, որ առաջիկա տարիներին այս վայրը կլինի Հայաստանի ապագան: Այս ծրագիրը մշակվել և իրականացվել է գործընկերների կոնսորցիումի կողմից, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց հիանալի գաղափարի և ծրագիրն իրականացնելու նվիրվածության համար: Այս ծրագրի հիմնական առավելությունն ինձ համար Ամասիան էր: Մինչև այդ ես այցելել էի Ամասիա և վստահ էի, որ այս տեղը նոր խթանի կարիք ուներ: Ուստի ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր մարդկանց»: Նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց աջակցության համար. «Գործարանը կնպաստի մարզի տնտեսական ակտիվությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու մարզում գործազրկության կրճատմանը: Այս ծրագիրն առանձնանում է. այն հավանոտ ծրագիր էր, քանի որ փորձում ենք վերականգնել բրդի արժեշղթան: Եթե մենք այստեղ հաջողենք, ապա կունենանք լավ հիմք այլ անասնապահական շրջաններում այս խնդիրը լուծելու համար: Հույս ունեմ, որ գործարանը ժամանակին ոչ միայն կընդլայնի իր արտադրման ծավալներն, այլև արտահանման աշխարհագրությունը»: Ամասիայի և հարակից 8 բնակավայրերի ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ, ինչը նպատակահարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։ Գործարանում նախատեսվում է տարեկան մինչեւ 25 տոննա արտադրական ծավալ: «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Եվրոպայից ժամանած մասնագետները հատուկ դասընթացներ են անցկացրել աշխատակիցների համար, ովքեր բրդի գործարանի և բրդի արժեշղթայում գործող ՓՄՁ-ների շնորհիվ ապահովված են մշտական աշխատանքով։ Արժեշղթայում գործող և նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները ևս ծրագրից աջակցություն ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի դրանց մրցունակության բարձրացմանը և, ընդհանրապես, Շիրակի մարզի տնտեսական աճի խթանմանը: Ծրագրի ընթացքում աջակցություն կստանան 14 տեղական ՓՄՁ-ներ։ Այժմ գործարանն ունի 16 աշխատակից, առաջիկայում թիվը կհասնի 23-ի: «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրն իրականացնում են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատը և Ամասիայի համայնքապետարանը: Ծրագիրն իրականանում է Եվրոպական միության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն 549,819 եվրո է (ԵՄ ներդրումը՝ 335,000 եվրո), ծրագրի նախատեսվում է եզրափակել 2020-ին: