Աղետների ռիսկի նվազեցում Հայաստանում. մեկնարկեց ԴԻՊԵԿՈ IV-ը | EUNewsletter

Աղետների ռիսկի նվազեցում Հայաստանում. մեկնարկեց ԴԻՊԵԿՈ IV-ը

30 Հունիս 2016
13494907_1049708591749736_8916151574284603086_n

ԵՄ-ի կողմից իրականացվող աղետների ռիսկի նվազեցման ծրագրերն ուղղված են մասնավորապես խոցելի վայրերում բնական աղետների հետևանքները նվազեցնելուն: Հունիսի 28-ին մեկնարկել է «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը» տարածաշրջանային ծրագիրը, որը Աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ ծրագրի 4-րդ փուլն է: Այն իրականացվում է Հայկական կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու Սեյվ դը Չիլդրեն կազմակերպությունների կողմից: Այն իրականացվելու է ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ և տևելու է մինչև 2017թ.-ի վերջը:
Ծրագրի նպատակն է նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական և մարդածին վտանգների նկատմամբ: Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում` որպես առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց:
Ծրագրի գործընկերներն աշխատում են կենտրոնական, մարզային և տեղական իշխանությունների համապատասխան մարմինների հետ` ԱՌՆ-ն և ռիսկերի կառավարումը դարձնելով արտակարգ իրավիճակների կառավարման և կրթության պլանավորման մաս: Իրականացնելով ծավալուն գործողություններ` ծրագիրը կխթանի ԱՌՆ ոլորտում աշխատող առաջատար կազմակերպությունների, պետական կառույցների, ԱՌՆ ազգային պլատֆորմի և Հարավային Կովկասում ազգային և տարածաշրջանային այլ կառույցների միջև համագործակցությունը:
13533341_1049708831749712_8371406029852970514_nՀայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը խոսել է Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ԵՄ պատրաստակամության մասին: «Ես արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանում եմ, և սա առաջին անգամը չէ, ինչ ես ներկա եմ լինում ԴԻՊԵԿՈ ծրագրի մեկնարկին: ԵՄ-ն սատարում է Հայաստանի քաղաքացիներին շատ տարբեր ճանապարհներով, իսկ անվտանգությունը համագործակցության շատ կարևոր ոլորտ է: Երբ դպրոցում մի բան ես սովորում, կյանքի ընթացքում անընդհատ գալիս ես այդ մտքին: Ուսանելու տարիներին ես սովորել եմ, որ ռիսկերը կառավարելը կարևոր է ու ապահովում է կայուն ու երկարաժամկետ նպատակներ: Օրինակ՝ երբ տեղի է ունենում երկրաշարժ կամ բնական աղետ, ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչ ես արել մինչև այդ»:
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Համլետ Հակոբյանը ողջունել է ԴԻՊԵԿՈ-ի մեկնարկը: «Ընդամենը մի քանի ամիս առաջ այս նույն սրահում մենք ձեզ հետ միասին ամփոփեցինք այս ծրագրի երրորդ փուլը, որի ընթացքում նշվեցին ու բարձր գնահատականի արժանացան ծրագիրն իրականացնող գործընկեր-կազմակերպությունների ձեռքբերումները, առանձնահատուկ ուշադրություն դարձվեց համագործակցության այն ձևաչափին, որը ձևավորվել նախարարությունների, ազգային պլատֆորմի և բոլոր գործընկեր-կազմակերպությունների միջև: Հույս հայտնեցինք, որ մեր ջանքերը կունենան շարունակություն, ավելի կընդլայնվեն: Այսօր մենք ականատես ենք մեր հույսերի արդարացմանը, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս»:
ՀՀ կրթության և գիտության փոխնարար Մանուկ Մկրտչյանն ընդգծել է Հայաստանում այս ծրագրի անցկացման կարևորությունը: «Երբ խոսքը վերաբերում է աշակերտներին, դպրոցներին, մենք, իհարկե, բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում: Այս ծրագրի կարևորությունը ոչ միայն այն է, որ մենք աշխատում ենք ստեղծել ապահով ուսումնական ընթացք, այլև այս ծրագրերի շնորհիվ դպրոց են այսպես ասած ներխուժում ոչ մանկավարժները: Սա շատ կարևոր է աշակերտների համար, հնարավորություն է տալիս հասարակության տարբեր ոլորտի ներկայացուցիչներին բերելու դպրոց, և երեխաները շփվում են ոչ միայն ուսուցիչների հետ, այլև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր մասնագետների հետ: Այս ամենը շատ լավ է ազդում դաստիարակչական գործընթացի վրա»:

Աղետների ռիսկի նվազեցում Հայաստանում. մեկնարկեց ԴԻՊԵԿՈ IV-ը

ԵՄ-ի կողմից իրականացվող աղետների ռիսկի նվազեցման ծրագրերն ուղղված են մասնավորապես խոցելի վայրերում բնական աղետների հետևանքները նվազեցնելուն: Հունիսի 28-ին մեկնարկել է «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը» տարածաշրջանային ծրագիրը, որը Աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ ծրագրի 4-րդ փուլն է: Այն իրականացվում է Հայկական կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու Սեյվ դը Չիլդրեն կազմակերպությունների կողմից: Այն իրականացվելու է ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ և տևելու է մինչև 2017թ.-ի վերջը: Ծրագրի նպատակն է նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական և մարդածին վտանգների նկատմամբ: Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում` որպես առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագրի գործընկերներն աշխատում են կենտրոնական, մարզային և տեղական իշխանությունների համապատասխան մարմինների հետ` ԱՌՆ-ն և ռիսկերի կառավարումը դարձնելով արտակարգ իրավիճակների կառավարման և կրթության պլանավորման մաս: Իրականացնելով ծավալուն գործողություններ` ծրագիրը կխթանի ԱՌՆ ոլորտում աշխատող առաջատար կազմակերպությունների, պետական կառույցների, ԱՌՆ ազգային պլատֆորմի և Հարավային Կովկասում ազգային և տարածաշրջանային այլ կառույցների միջև համագործակցությունը: 13533341_1049708831749712_8371406029852970514_nՀայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը խոսել է Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ԵՄ պատրաստակամության մասին: «Ես արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանում եմ, և սա առաջին անգամը չէ, ինչ ես ներկա եմ լինում ԴԻՊԵԿՈ ծրագրի մեկնարկին: ԵՄ-ն սատարում է Հայաստանի քաղաքացիներին շատ տարբեր ճանապարհներով, իսկ անվտանգությունը համագործակցության շատ կարևոր ոլորտ է: Երբ դպրոցում մի բան ես սովորում, կյանքի ընթացքում անընդհատ գալիս ես այդ մտքին: Ուսանելու տարիներին ես սովորել եմ, որ ռիսկերը կառավարելը կարևոր է ու ապահովում է կայուն ու երկարաժամկետ նպատակներ: Օրինակ՝ երբ տեղի է ունենում երկրաշարժ կամ բնական աղետ, ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչ ես արել մինչև այդ»: ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Համլետ Հակոբյանը ողջունել է ԴԻՊԵԿՈ-ի մեկնարկը: «Ընդամենը մի քանի ամիս առաջ այս նույն սրահում մենք ձեզ հետ միասին ամփոփեցինք այս ծրագրի երրորդ փուլը, որի ընթացքում նշվեցին ու բարձր գնահատականի արժանացան ծրագիրն իրականացնող գործընկեր-կազմակերպությունների ձեռքբերումները, առանձնահատուկ ուշադրություն դարձվեց համագործակցության այն ձևաչափին, որը ձևավորվել նախարարությունների, ազգային պլատֆորմի և բոլոր գործընկեր-կազմակերպությունների միջև: Հույս հայտնեցինք, որ մեր ջանքերը կունենան շարունակություն, ավելի կընդլայնվեն: Այսօր մենք ականատես ենք մեր հույսերի արդարացմանը, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս»: ՀՀ կրթության և գիտության փոխնարար Մանուկ Մկրտչյանն ընդգծել է Հայաստանում այս ծրագրի անցկացման կարևորությունը: «Երբ խոսքը վերաբերում է աշակերտներին, դպրոցներին, մենք, իհարկե, բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում: Այս ծրագրի կարևորությունը ոչ միայն այն է, որ մենք աշխատում ենք ստեղծել ապահով ուսումնական ընթացք, այլև այս ծրագրերի շնորհիվ դպրոց են այսպես ասած ներխուժում ոչ մանկավարժները: Սա շատ կարևոր է աշակերտների համար, հնարավորություն է տալիս հասարակության տարբեր ոլորտի ներկայացուցիչներին բերելու դպրոց, և երեխաները շփվում են ոչ միայն ուսուցիչների հետ, այլև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր մասնագետների հետ: Այս ամենը շատ լավ է ազդում դաստիարակչական գործընթացի վրա»: