Աղբից սալիկ՝ ի նպաստ քաղաքների մաքուր ապագայի | EUNewsletter

Աղբից սալիկ՝ ի նպաստ քաղաքների մաքուր ապագայի

21 Փետրվար 2019
5

Մի պահ պատկերացրեք՝ քայլում եք աղբի վրայով, ամենուր պլաստիկե շշեր և այլ իրերի կտորտանքներ են թափթփած։ Տհաճ է, չէ՞։ Իսկ հիմա մտովի տեղափոխվենք այդ նույն պլաստիկե աղբից սարքված սալարկով պատված մաքուր փողոցներ։

«Հնարավոր է, – կասեք, – բայց ո´չ Հայաստանում, համենայն դեպս ո´չ մոտակա մի քանի տարվա մեջ»։

Պարզվում է՝ այս հնարավոր ապագան այնքան էլ անհասանալի չէ, որքան կարող է թվալ։ «Ուրբան» հիմնադրամը, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ զբաղվում է «Բնապահպանական մարտահրավերները` հնարավորություն։ Պլաստիկ շշերից շինարարական նյութերի ստացում» ծրագրի իրականացմամբ, հուսադրող նորություններ ունի։

Ըստ ծրագրի՝ Հայաստանի երկու հարավային մարզերի՝ Սյունիքի և Վայոց ձորի ինը քաղաքներում հավաքվելու է պլաստիկ աղբը և վերամշակման է ուղարկվելու Կապան, ուր դրանցից սարքվելու են ավազապոլիմերային հումքով արտադրանք՝ սալարկ, կղմինդր և այլն։

«Ըստ տեխնոլոգիայի, ավազը խառնվում է պլաստիկին, ընդ որում պլաստիկը, մի քանի անգամ թեթև լինելով, հաջողությամբ փոխարինում է ցեմենտին իբրև կապակցող նյութ։ Այն նաև շատ ավելի ամուր է և դիմացկուն եղանակային պայմաններին, քան բետոնային ավանդական տարբերակը։

«Ծրագրի շրջանակում մեր իրականացրած շուկայի հետազոտությունը ցույց տվեց, որ ավազա-պլաստիկե սալաքարերը ավելի էժան են, քան բետոնայինները։ Մեր արտադրանքը բաղկացած է 75 տոկոս ավազից, 24 տոկոս պլաստիկից և մեկ տոկոս գունանյութից, որ տալիս ենք արտադրանքին գունավորում հաղորդելու համար։ Ստացված հումքը տաք վիճակում լցվում է հատուկ կաղապարների մեջ, ուր սառչելով, նյութը ընդունում է համապատասխան ձևը»,- մանրամասում է Ուրբան հիմնադրամի ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանը։

Ծրագիրն իրականացվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 9 քաղաքներում` Սիսիան, Կապան, Գորիս, Մեղրի, Ագարակ, Քաջարան, Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, ընդ որում հիմնադրամը Կապանի հետ համագործակցության հին փորձ ունի։

Ըստ այդ նախորդող ծրագրի՝ Կապանում տեղադրվել էին պլաստիկ շշերի համար հատուկ աղբամաններ։ Դրանք հետագայում հավաքվում էին, տեղափոխվում Երևան, որտեղ հատուկ արտադրամասերում այն վերածվում էր պլաստիկե փաթիլների և արտահանվում։

Սակայն այդ ծրագրով հավաքվում էր ոչ թե ամեն տեսակի, այլ միայն PET (պոլիէթիլենտերեֆթալատ) տեսակի պլաստիկը, հետո այն մաքրվում էր պիտակներից, տեսակավորվում և այս ամենը ծախսատար և ժամակատար գործընթաց է։

Ներկայումս ծրագիրը իրականացման փուլում է, իսկ Կապանում հիմնվելիք արտադրամասը սկսելու է աշխատել 2019-ի գարնանը։ Բոլոր 9 համայքներում տեղադրվելիք աղբամանները պատվիրված են, դրանց մի մասն արդեն իսկ տեղադրված են։ Այդ քաղաքներում գործող կոմունալ ծառայություն մատուցող ընկերություններից յուրաքանչյուրն ունի մեկական հատուկ մամլիչ, որը սեղմ և կոմպակտ է դարձնում պլաստիկ տարաները՝ կրճատելով դրանց ծավալը մոտ 10 անգամ։

Մամլիչները սպասարկելու գործի համար լրացուցիչ 9 աշխատատեղ է ստեղծվել՝ ըստ ծրագրի ապահանջի։ Եթե այս թվին գումարենք արտադրամասի մոտ քսան աշխատատեղերը, կարող ենք խոսել համայքների վրա որոշակի սոցիալական ազդեցություն մասին։

«Ներկայումս, քանի դեռ արտադրամասը չի գործարկվել, հավաքվող պլաստիկն ուղարկվում է Երևան, որտեղ երկու արդադրամաս կա, որ գնում են հումքը և, վերածելով փաթիլի, արտահանում են», – ասում է Սամվելը։

Սակայն նա միայն լավատես չէ։ Նա նաև մատնանշում է տարիներով կուտակված խնդիրներն այս ասպարեզում։

«2017-ին կառավարությունը կոշտ կենցաղային թափոնների կառավարման քսանամյա ծրագիր է հաստատել, որտեղ խոսվում է աղբի տեսակավորման և այդ գործում մասնավոր սեկտորի ներգրավման մասին։ Սակայն օրենսդրական պարտավորությունն ու կարգավորումը բացակայում են։ Ոչ մի աղբահանմամբ զբաղվող ընկերություն պարտավորված չէ տեսակավորելու աղբը»,- մտահոգությունն է կիսում Սամվելը։

Գորիսում գործող «Միրհավ» հյուրանոցի սեփականատերը, ով քաղաքի աղտոտումը պլաստիկով աղետ է համարում, փոխանցում է իր նախորդ փորձերի ու ձախողումների պատմությունը։

«Տարիներ առաջ ես ուզում էի զբաղվել պլաստիկ թափոնների վերամշակմամբ, բայց չհաջողեցի։ Երևանում գործող վերամշակման արտադրամասերի փորձում էի համոզել՝ այստեղ տեղադրել աղբամաններ և հավաքել պլաստիկը, բայց ասեցին՝ քանակը քիչ է, տնտեսապես շահավետ չի լինի։ Հետո ինքս փորձեցի սեփական նախաձեռնությամբ մի բան անել, բայց հասկացա, որ կազմակերպչական մեծ խնդիրներ կան լուծելու, որ ի վիճակի չեմ»,- ասում է Շահենը։

Ապա նրա դեմքը ոգևորություն է արտահայտում, երբ խոսում է ԵՄ ֆինանսավորմամբ Ուրբան հիմնադրամի իրականացվող ծրագրի մասին։

«Ես օրինակ ունեմ մի քանի տարի առաջ առած, բայց հիմա ջարդված պլաստիկե նստարաններ, որ չեմ ուզում գցել։ Փառք Աստծո, Սամվելն եկավ, ասաց՝ իրենք կվերցնեն դա, կվերամշակեն։ Նաև մի խորդանոց ունեմ, ուր երկար ժամանակ հավաքել եմ պլաստիկ շշեր, դրանք էլ, իհարկե, կտամ»,- ասում է Շահենը։

Շշերը և պլաստիկե այլ աղբ վերամշակելը կարևոր է, սակայն աղբի տեսակավորման հարցում ծրագրի հաջողության կարևորագույն գրավականը տեղական բնակչության հետ համագործակցությունն է։

«Եթե համայնքի բնակիչները այդ հարցում չհամագործակցեն և չսովորեն աղբը տեսակավորել, ապա մեր աշխատանքը կձախողվի»,- ասում է Սամվելը և ներկայացնում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Ծրագրով պատրաստվել են կրթական նյութեր, դպրոցներում անցկացվել են բնապահպանական դասընթացներ, շեշտը դնելով պլաստիկի տարանջատման վրա, ներկայացվել է աշխարհի առաջավոր փորձը, պատրաստվել է սոցիալական գովազդի պաստառներ, որոնք կոչ են անում տեսակավորել աղբը։

«Գործի հաջողության տեսանելի ցուցիչ են պլաստիկի համար նախատեսված աղբամանները։ Եթե սկզբում մենք այդ աղբամաններում տեսնում էինք ամենատարբեր տեսակի աղբ, ապա հիմա դրանք համարյա բացառապես պլաստիկ աղբ են պարունակում և գնալով ավելի արագ են լցվում»։

Սկզբում բնակչությունը այնքան անտեղյակ է եղել, որ գրանցվել են նաև զավեշտալի դեպքեր, ասում է Սամվելը։ Ասենք մի անգամ, տեղի բնակիչերից մեկը, չհասկանալով պլաստիկի համար նախատեսված վանդակե պատերով աղբամանի նշանակությունը, վերցրել է այն և սկսել է իր համար գործածել իբրև նապաստակի բուն։ «Շատ արագ պարզեցինք դեպքը և խնդրեցինք տեղը դնել»,- ավելացնում է Սամվելը ծիծաղելով։

Հայաստանի հեռավոր այս երկու մարզերի քաղաքներում իրականավող ծրագրերը ամենայն հավանականությամբ կունենան շարունակություն: Հուսով ենք՝ հեռու չէ այն օրը, երբ զբոսանքի դուրս գալուց ոչ թե աղբի կհանդիպենք, այլ կվայելենք մաքուր միջավայր ու մեր աչքը կշոյի փողոցների մաքուր ու դիմացկուն գույնզգույն սալարկն ու տների կտուրների կղմինդրը՝ պատրսաստված պլաստիկե թափոններից։

Աղբից սալիկ՝ ի նպաստ քաղաքների մաքուր ապագայի

Մի պահ պատկերացրեք՝ քայլում եք աղբի վրայով, ամենուր պլաստիկե շշեր և այլ իրերի կտորտանքներ են թափթփած։ Տհաճ է, չէ՞։ Իսկ հիմա մտովի տեղափոխվենք այդ նույն պլաստիկե աղբից սարքված սալարկով պատված մաքուր փողոցներ։

«Հնարավոր է, - կասեք, - բայց ո´չ Հայաստանում, համենայն դեպս ո´չ մոտակա մի քանի տարվա մեջ»։

Պարզվում է՝ այս հնարավոր ապագան այնքան էլ անհասանալի չէ, որքան կարող է թվալ։ «Ուրբան» հիմնադրամը, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ զբաղվում է «Բնապահպանական մարտահրավերները` հնարավորություն։ Պլաստիկ շշերից շինարարական նյութերի ստացում» ծրագրի իրականացմամբ, հուսադրող նորություններ ունի։

Ըստ ծրագրի՝ Հայաստանի երկու հարավային մարզերի՝ Սյունիքի և Վայոց ձորի ինը քաղաքներում հավաքվելու է պլաստիկ աղբը և վերամշակման է ուղարկվելու Կապան, ուր դրանցից սարքվելու են ավազապոլիմերային հումքով արտադրանք՝ սալարկ, կղմինդր և այլն։

«Ըստ տեխնոլոգիայի, ավազը խառնվում է պլաստիկին, ընդ որում պլաստիկը, մի քանի անգամ թեթև լինելով, հաջողությամբ փոխարինում է ցեմենտին իբրև կապակցող նյութ։ Այն նաև շատ ավելի ամուր է և դիմացկուն եղանակային պայմաններին, քան բետոնային ավանդական տարբերակը։

«Ծրագրի շրջանակում մեր իրականացրած շուկայի հետազոտությունը ցույց տվեց, որ ավազա-պլաստիկե սալաքարերը ավելի էժան են, քան բետոնայինները։ Մեր արտադրանքը բաղկացած է 75 տոկոս ավազից, 24 տոկոս պլաստիկից և մեկ տոկոս գունանյութից, որ տալիս ենք արտադրանքին գունավորում հաղորդելու համար։ Ստացված հումքը տաք վիճակում լցվում է հատուկ կաղապարների մեջ, ուր սառչելով, նյութը ընդունում է համապատասխան ձևը»,- մանրամասում է Ուրբան հիմնադրամի ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանը։

Ծրագիրն իրականացվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 9 քաղաքներում` Սիսիան, Կապան, Գորիս, Մեղրի, Ագարակ, Քաջարան, Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, ընդ որում հիմնադրամը Կապանի հետ համագործակցության հին փորձ ունի։

Ըստ այդ նախորդող ծրագրի՝ Կապանում տեղադրվել էին պլաստիկ շշերի համար հատուկ աղբամաններ։ Դրանք հետագայում հավաքվում էին, տեղափոխվում Երևան, որտեղ հատուկ արտադրամասերում այն վերածվում էր պլաստիկե փաթիլների և արտահանվում։

Սակայն այդ ծրագրով հավաքվում էր ոչ թե ամեն տեսակի, այլ միայն PET (պոլիէթիլենտերեֆթալատ) տեսակի պլաստիկը, հետո այն մաքրվում էր պիտակներից, տեսակավորվում և այս ամենը ծախսատար և ժամակատար գործընթաց է։

Ներկայումս ծրագիրը իրականացման փուլում է, իսկ Կապանում հիմնվելիք արտադրամասը սկսելու է աշխատել 2019-ի գարնանը։ Բոլոր 9 համայքներում տեղադրվելիք աղբամանները պատվիրված են, դրանց մի մասն արդեն իսկ տեղադրված են։ Այդ քաղաքներում գործող կոմունալ ծառայություն մատուցող ընկերություններից յուրաքանչյուրն ունի մեկական հատուկ մամլիչ, որը սեղմ և կոմպակտ է դարձնում պլաստիկ տարաները՝ կրճատելով դրանց ծավալը մոտ 10 անգամ։

Մամլիչները սպասարկելու գործի համար լրացուցիչ 9 աշխատատեղ է ստեղծվել՝ ըստ ծրագրի ապահանջի։ Եթե այս թվին գումարենք արտադրամասի մոտ քսան աշխատատեղերը, կարող ենք խոսել համայքների վրա որոշակի սոցիալական ազդեցություն մասին։

«Ներկայումս, քանի դեռ արտադրամասը չի գործարկվել, հավաքվող պլաստիկն ուղարկվում է Երևան, որտեղ երկու արդադրամաս կա, որ գնում են հումքը և, վերածելով փաթիլի, արտահանում են», - ասում է Սամվելը։